Բարձունքի հաղթահարում. Թեժայռուքի վանքային համալիր

12821350_1280007582013298_8020788730169744754_n

Մայսիս 28-ին Նոր դպրոցի 4-5-րդ դասարանցիները հաղթահարելու են Կոտայքի մարզի Թեժայռուքի կամ Տրդատավանքի բարձունքը հետևյալ երթուղով՝ Թեժայռուքի վանքային համալիր — Մարմարիկի ջրամբար — Հանքավան գյուղ՝ մալախիտի, նռնաքարի հանքավայր:

Թեժայռուքի վանքային համալիրը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5 կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա:

Անհրաժեշտ իրեր՝

  • սպորտային հագուստ
  • օրապահիկ
  • գլխարկ
  • ջուր-ջրաման
  • կողմնացույց

Արշավի պատասխանատուներն են Իվետա Ջանազյանը, Անի Մրտեյանը, Լիանա Հակոբյանը:

Реклама
Categories: Ճամփորդություններ, Ֆիլմեր, Ընտրության գործունեություն | 3 комментария

Навигация по записям

3 thoughts on “Բարձունքի հաղթահարում. Թեժայռուքի վանքային համալիր

  1. Վանական համալիր «Թեժառույք» /Թուխ Մանուկ, պետ. ցուցիչ 6.45.11, 12-13դդ./

    Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Տեղանքը անտառապատ է: Հարավային պատի վրացերեն լեզվով արձանագրությունը հավաստում է, որ եկեղեցին կառուցել է Իվանե Երկայնաբազուկը 1196-1199թթ.: Համալիրը պատկանել է հայ քաղկեդոնական եկեղեցուն, այն կառուցված է գորշավուն սրբատաշ բազալտից, նրա արտաքին չափերն են` 15,60 x 8,90մ.:

    Եկեղեցին միանավ, թաղակապ կառույց է, զույգ թաղակիր կամարներով: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ, որոնք գտնվում են բեմի աբսիդի և արտաքին պատերի միջև: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:

    Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել ուղղանկյուն հատակագծով, որից հարավ-արևելյան կողմում պահպանվել է մի փոքր հատված: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ ուղղանկյուն հորինվածքով մատուռը /13-14դդ./ գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ, նրանից պահպանվել է խորանի կիսաշրջանաձև հատվածը: Գերեզմանոցը նույնպես ավերված է:

    Հուշարձանի պահպանական տարածքը 1,3հա է կազմում:

    Գրականություն` հուշարձանի նկարագրական-բնութագրական տեղեկանք:

  2. Վանական համալիր «Թեժառույք» /Թուխ Մանուկ, պետ. ցուցիչ 6.45.11, 12-13դդ./

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: