Նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության

Տնօրենի հարցադրմանը ընդառաջ

2015 — 2o16թթ. ուումնական տարվա անհատական և խմբային կայացած նախաձեռնություն եմ համարում՝

Նոր դպրոցի արտաքին և ներքին բակերի պարտիզպան խմբերի գործունեության արդյունքում ծաղկանոցների ստեղծումը, բակերի խնամքը (ջրում, քաղհանում, ավելորդ տերևների, խոտերի հավաքում կոմպոստի համար նախատեսված փոսերում): Այս աշխատանքը հիմնականում կատարել ենք բնագիտության դասաժամերին 4-5 հոգանոց խմբերով, ստեղծել ենք հատուկ հերթափոխային ցուցակը, որը թույլ տվեց, որպեսզի բոլոր սովորողները ներգրավեն պարտիզպանի աշխատանքում, արդյունքում յուրաքանչյուր սովորող՝ 4-5-րդ դասարանի, հնարավորություն էր ունենում ծանոթանալու, ինչու չէ նաև տիրապետելու երկրագործ-պարտիզպանի աշխատանքին:Ծաղկանոցների առումով դեռ բավական շարունակական աշխատանք ունենք — աշնանը սերմերի հավաքում, ձմռան նախապատրաստում և այլն, բայց համարում եմ 4-5-րդ դասարանցիների պարտիզպանի  կայացած գործունեություն:

Սերմերից-սածիլ-բույսի ստացումը — հետաքրքիր բնագիտական ուսումնական աշխատանք, որը հիմնականում սկսեցինք հունվարյան երկարատև արձակուրդի ժամանակ, Սովորողները տնային պայմաններում, իսկ հետո լաբորատոր պայմաններում ստեղծոցին փոքրիկ ջերմոցներ, ստացան սածիլներ, հետո տեղափոխեցինք մեր բակային ծաղկանոցները:

Բնագիտական ֆլեշմոբը — այստեղ կարծում եմ  մի փոքր բաց ունենք և պետք է աշխատել այդ ուղղությամբ՝ կրթահամալիրից սովորողների ներգրավումը

Բնագիտության և հայրենագիտության դասավանդումը իմ անհատական բլոգով — բլոգային դասագիրք

Բնագիտություն + անգլերեն ուսումնական նախագիծը Անի Մրտեյանի և 5-րդ դասարանցիների հետ, որի արդյունքում ունեցանք անգլերենից թարգմանված 2 բնագիտական ֆիլմ՝ Ջրի շրջապտույտըՄթնոլորտային ճնշում: Նշված ֆիլմերը ներկայացրել ենք Թարգմանչական ստուգատեսին: Ֆիլմերի թարգմանության զուգահեռ, սովորողների հետ թարգմանել ենք բնագիտական փորձերի հավաքածու՝ ռուսերենից-անգլերենից-հայերեն:

Ես և շրջակա դասընթացի դասավանդումը 3-րդ դասարանում — չնայած 2-ամսյա փորձ էր, բայց բավականին հետաքրքիր ու բովանդակալից ժամանակահատված 3-րդ դասարանցիներին պատրաստելու 4-րդ դասարանում նրանց հանդիպելու փորձին

Հայրենագիտական-ուսմնական ճամփորդությունները՝ է 1 կամ 3-օրյա

Categories: Հաշվետվություններ, Ֆիլմեր | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....