Բարձունքի հաղթահարում նախագծին ընդառաջ

«Մեր ծնունդը բարձունքին»

Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով:

Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես` անհայրենիք:

Գարեգին Նժդեհ

2012 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարելիցին, կրթահամալիրում մեկնարկեց «Բարձունքի նվաճում» ուսումնական-հայրենագիտական նախագիծը:

Արդեն 4-րդ տարին է, որ մենք տարատարիք սովորողներով , դասավանդողներով տարին 2 անգամ հաղթահարում ենք տարբեր բարձրության և մատչելիության բարձունքներ: Ու արդեն ժամանակն է, որ բարձունք հաղթահարող խմբերը սկսեն իրենց նախապատրաստական աշխատանքները, ընտրեն բարձունք, մշակեն ճանապարհները:
Այս տարի, որպես նորամուծություն առաջարկում եմ`
1. Բարձունք հաղթահարող խմբերի ղեկավարները ներկայացնեն իրենց բարձունքները՝ հրապարակեն կայքում, իսկ սովորողներն իրենք ընտրեն խումբը:
2. Այն սովորողները և ուսուցիչները, ովքեր կմնան Երևան քաղաքում, թողարկեն ֆոտոպատումներ ցանկացած Երևանյան Բարձունքից՝ բլուր, վերգետնյա անցում, Հաղթանակի այգի՝ աշխարհատես, բարձրահարկ շենքերի տանիքներ, նույնիսկ վերգետնյա անցումներ՝ հետաքրքիր համայնապատկերներով: Երևանյան Ֆոտոպատումները, ևս մեկ հնարավորություն է թափառել, զբոսնել, զրուցել, շփվել մերօրյա երևանցու հետ:
3. Հեծանվային արշավներ, ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ Երևան քաղաքից դուրս։
Առաջարկվող բարձունքներ՝
Արագած
Արա լեռ
Արտանիշ
Աժդահակ
Հատիս
Թեղենիս
Մեծըփ
Արմաղան
Եղիակ եռնագագաթ
Սևանի լեռնաշղթա՝ Մաշտոցներ
Մայմեխ սար
Սբ. Հովհաննես բարձունք
Թեժ լեռ

 

Реклама
Categories: Նախագծեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: