2016-2017թթ. Հայրենագիտության առարկայական ծրագիր` 4-5

Կրթահամալիրի 2016-2017թթ. ուս. տարվա ուումնական պլանի մեջբերում:
«Հայրենագիտությունը» կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների, բանահավաքչության, ուսումնական այլ նախագծերի ձևով, որպես բաղկացուցիչներ ներառում է նաև «Դիցաբանություն», «Հայոց եկեղեցու պատմություն»:

Հայրենագիտություն առարկան չի ճանաչում «սահմաններ» և սովորողների համար գրավիչ ուսումնական միջավայր է` հայրենիքը ճանաչելու, մանրամասն ուսումնասիրելու համար: Դասընթացի կարգախոսն է. «Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք և ճանաչենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն»:

Հայրենագիտություն առարկայի դասավանդման գլխավոր նպատակն է սովորողին դարձնել հայրենաճանաչ:

Ըստ մեր ուսումնական պլանի, ինչպես նաև հայրենագիտություն առարկան սովորողին ավելի շոշափելու ու հասանելի դարձնելու համար,  հայրենագիտության առարկայի անբաժանելի մասն են կազմում տարբեր բնույթի ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները, ինչպես քաղաքում՝ թանգարաններ, Երևան քաղաքի այլ վայրեր, այնպես էլ 1-օրյա և բազմօրյա արշավներ՝ Երևան քաղաքից դուրս:

Սովորողները հետազոտում են իրենց թաղամասը, քաղաքը, գյուղը, երկիրը, բացահայտում տվյալ տարածքի անվան (անունների) ծագումնաբանությունը, բնորոշ գծերը (բարբառ, արդի էկոլոգիական խնդիրները, ավանդապատումներ, աշխարհագրական դիրք, պատմական ակնարկ, բնակչություն և այլն):

Սովորողներն իրենց ընտրությամբ կատարում են նաև ուսումնա-հետազոտական այլ աշխատանք` բանահավաքություն (բնակավայրի, լեռների, լճերի, գետերի տեղանունների ծագման հետ կապված զրույցների-ավանդություններ, ավանադական կերակրատեսակների բաղադրատոմսեր, ծեսերի նկարագրություն և այլն), էկոլոգիական (բնակավայրերի բնապահպանական խնդիրներին առնչվող թեմաների ուսումնասիրում):

Գնահատում — Սովորողները գնահատվում են ստուգարքային տարբերակով՝ըստ իրենց կատարած աշխատանքի: Յուրաքանչյուր թեմա ամփոփելիս ներկայացնում են թեմային վերաբերող նախագիծ էլեկտրոնային եղանակով կամ տրվում է թեստային աշխատանք:
Կարևորվում է մասնակցությունը ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններին մասնակցությունը և դրանց անդրադարձը: Խրախուսվում է ուսումնա-հասարակական նախագծերի մասնակցությունը և գիտելիքների գործնական կիրառությունը: Գնահատման կարևոր չափանիշ է սովորողի անհատական բլոգի առկայությունը համապատասխան առարկայական ենթաբաժիններով:

Գնահատումը կատարվում է սովորողի գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբերի, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։

4-5-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա՝

  1. կողմնորոշվել տեղանքում կողմնացույցի և առանց կողմնացույցի՝ բնության տարրերով
  2. հաղթահարի իր տարիքին համապատասխան բարձունքներ
  3. հայրենագիտորեն ճանաչի իր շրջապատը՝ գյուղը, քաղաքը, դպրոցը, բակը․․․
  4. Ճանաչի հին հայկական դիցաբանական հերոսներին և աստվածներին
  5. հայրենագիտորեն արշավել
  6. կարողանա պատրաստել հետաքրքիր ուսումնական-ճանաչողական տեսաֆիլմեր հայրենիքի մասին
  7. ինքնուրույն ստեղծագործական, ընտանեկան, հայրենագիտական հետազոտություններ նախագծեր կատարել՝ ընտանեկան հայրենագիտություն
  8. Այս ամենը երևա իր անհատակն բլոգում
Реклама
Categories: Ֆիլմեր, Ծրագրեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: