4-օրյա ճամբարի հաշվետվություն

pizap.com14659761612871

Պատասխանատուներ՝ Անահիտ Գևորգյան, Իվետա Ջանազյան

Օգոստոսի 11-14-ը կազմակերպեցինք ամառային տարատարիք, ընտանեկան ճամբար: Ճամբարի նպատակն էր բնապահպանական և հայրենագիտական նախագծերի իրականացում, մարզական խաղերի կազմակերպում, արշավային հմտությունների ձեռքբերում, լողուսուցում: Մասնակցում էին Նոր դպրոցի, Միջին դպրոցի   ճամբարականներ: Ճամբարը  Սևանի «Ժայռ» ռազմա-մարզական բազայում էր:

Մասնակիցներ՝

Նոր դպրոց

  1. Ղալամքարյան Հրաչ — 5
  2. Ղալամքարյան Լևոն — 5
  3. Մնացականյան Էրիկ – 5
  4. Մկրտչյան Նինա — 5
  5. Մկրտչյան Մառա – 5
  6. Հովհաննիսյան Գևորգ — 5
  7. Մկրտչյան Իգոր —  5տ.
  8. Ջանազյան Մարիա —  2տ.

Միջին դպրոց

  1. Մանջոյան Համբարձում – 6
  2. Սուքիասյան Սարգիս – 8
  3. Հարությունյան Արման — 7
  4. Կոստանյան Արթուր -6
  5. Կոստանյան Աննա -6
  6. Խաչատրյան Աստղիկ
  7. Խաչատրյան Արշիլ

Գեղարվեստի դպրոց

  1. Նազենի Հովհաննիսյան

Ծնողներ

  1. Մկրտչյան Անահիտ
  2. Մկրտչյան Բորիս
  3. Առաքելյան Անուշիկ
  4. Ղազարյան Հռիփսիմե
  5. Հարությունյան Նելի
  6. Հովհաննիսյան Սուսաննա

Կարողությունների և հմտությունների ձեռքբերում՝

  • վրանի հավաքում և տեղադրում. սովորողները մեկ վրան հավաքել ենք ընկեր Բորիսի օգնությամբ մնացած 4 փոքր և մեկ մեծ վրան տեղադրել են ինքնուրույն, ինքնուրույն հավաքել են վրանները և հանձնել  արշավային գույքը
  • լողուսուցում, ժամը 8-9`մարզական լող,  10.30-11.00՝ լողուսուցում,  16.30- 18.00՝ լողուսուցում:

Բնապահպանական-հայրենագիտական նախագծեր՝

  1. Սևանա լճի հիմնախնդիրներ, շրջապատող լեռնաշղթաներ, լճի ծագումնաբանություն
  2. Հրազդան գետի հիմնախնդիրներ

Օրակարգը շատ հագեցած էր, վրանների ընդունումից մինջև ամրացում, խոհանոցի հերթապահություն, լող, բնապահպանական քննարկումներ՝ օրը երկու անգամ էկո դաս՝ 11.00- 12.30և 19.00-20.00, տարածքի մաքրում, մարզական պարապմունքներ, ինտելեկտուալ խաղեր, ավանդապատումներ Սևանի  մասին, բակային խաղեր,ընթերցանություն,երգ ու պար, ձկնորսություն: Ճամբարի առանձնահատկությունն  էր, որ մասնակցում էին տարատարիք սեբաստացիներ երկու տարեկան, հինգ տարեկան, դպրոցահասակներ, դասավանդող, ծնող: Ճամբարային առօրիային մասնակից էին բոլորը:

Ֆինանս

1000+1000 — հեռախոսի լիցքավորում

2000 — գազի բալոնի լիցքավորում

2000 — փայտ-ածուխ

57.000 — սնունդ

Ընդհանուր գումար 63.000 դրամ

Ճաշացանկ

9.00-9.30 0Նախաճաշ — թեյ, կարագ, մուրաբա, ջեմ, շոկոլադե կարագ, պանիր, թթվասեր, /ձու, հացով ձու, նրբերշիկ

14.00-14.3o Ճաշ — Ուզբեկական փլավ, աղցաններ՝ դդմիկով, բանջարեղենով՝ կաղամբ, լոլիկ, վարունգ, կիտրոն, պղպեղ, պանիր, հաց, լոլիկ, վարունգ/ մսով մակարոնով փլավ

17.00 — մրգի ժամ՝ ձմերուկ, դեղձ, խնձոր, սալոր

19.00-19.30 Ընթրիք — փլավ, խտացրած կաթ,  կարագ, մուրաբա, ջեմ, շոկոլադե կարագ, թեյ

20.00-21.00 — Քաղցրավենիք՝ թխվածքաբլիթ, թեյ — էկո դասի շուրջ

Реклама
Categories: Հաշվետվություններ, Ճամբարներ, Օրագիր, Ֆիլմեր | 2 комментария

Навигация по записям

2 thoughts on “4-օրյա ճամբարի հաշվետվություն

  1. Անմոռանալի ճամփորդություն

    Իմ շատ սիրելի ընկեր Իվետայի , և ընկեր Անահիտի հետ մի խումբ սեբաստացիներով կրկին գնացինք շատ հետաքրքիր օրեր անցկացնելու դեպի Սևանի <> Ճամբար: Ծրագիրը շատ ուսուցողական և ժամանցային էր: Մեր այս անգամվա ճամփորդությունը վրանային էր , որը կարելի է անվանել <>:

    Մեր օրը սկսվում էր նախավարժանքով , հետո նախաճաշում էինք ու գնում լողափ:
    Կեսօրին ընթերցանության ժամ էր:

    Հետո ընկեր Իվետայի և ընկեր Անահիտի հետ ուսուցողական զրուցցներ էինք անցկացնում: Ժամը չորսին կրկին լողափի ժամն էր: Ընկեր Իվետան մեզ ճիշտ լողալ էր սովորեցնում:
    Հենց լողափում , ջրի ափին ձմերուկ էինք վայելում: Ժամը յոթին ճաշում էինք , հետո խմբերով խաղում հետաքրքիր խաղեր: Ժամը տասին պատրաստվում էինք քնելու: ԵՎ այդպես երեք գիշեր , չորս ցերեկ անմոռանալի , արկածներով լի օրեր անցկացրեցինք: Ամենակարևորը , որ մենք արդեն կարողանում

    ենք ինքնուրույն վրան հավաքեր: Նույնիսկ ամռանը ես չեմ բաժանվում իմ դպրոցից և

    միշտ սիրով եմ մասնակցում յուրաքանչյուր Ճամփորդությանը:

    Համբաևձում Մանջոյան

  2. Ժայռ մարզա-հայրենագիտական վրանային ճամբար

    Մենք դպրոցով գնացել էինք Գեղարքունիքի մարզ` Սևանա լիճ, քառօրյա

    Ճամբար: Երբ մենք հասանք սկսեցինք դնել վրանները:Հետո մենք մաքրեցինք վրանները և դասավորեցինք մեր իրերը: Մենք հաց կերանք և գնացինք լողալու: Չնայած ջուրը տաք չէր, բայց շատ հաճելի էր լողալ Սևանա լճում:

    Բացի լողալուց մենք խաղում էինք ափին ավազներով, իսկ շոգ ժամերին գիրք էինք կարդում: Առավոտյան մենք մարզանք էինք անում, վազում էինք: Ազատ ժամանակ տարբեր զրույցներ էինք ունենում, սովորում էինք մրգերի ուտելու ձևերը, քննարկում էինք մեր կարդացած գրքերը և այլն:

    Հովհաննիսյան Գևորգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: