Հայրենագիտության ընտրության գործունեություն. ծրագիր 4-5

1505518_1139868462693878_3584082553494907879_n

Հայրենագիտությունը, հայրենաճանաչությունը չի ճանաչում «սահմաններ» և սովորողների համար գրավիչ ուսումնական միջավայր է` հայրենիքը ճանաչելու, մանրամասն ուսումնասիրելու, քայլելու, բարձունքներ հաղթահարելու, բարունքներից նայելու համար: Հայրենագետիկների կարգախոսն է. «Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք և ճանաչենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն»:

Հայրենագիտության ընտրության գործունեությունը կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարաններում նախատեսված է շաբաթական 4 ժամ:

Հայրենագիտության ընտրության գործունեության ժամանակ սովորողները հետազոտում են իրենց թաղամասը, քաղաքը, գյուղը, երկիրը, բացահայտում տվյալ տարածքի անվան (անունների) ծագումնաբանությունը, բնորոշ գծերը (բարբառ, արդի էկոլոգիական խնդիրները, ավանդապատումներ, աշխարհագրական դիրք, պատմական ակնարկ, բնակչություն և այլն):

Սովորողներն իրենց ընտրությամբ կատարում են նաև ուսումնա-հետազոտական այլ աշխատանք` բանահավաքություն (բնակավայրի, լեռների, լճերի, գետերի տեղանունների ծագման հետ կապված զրույցների-ավանդություններ, ավանադական կերակրատեսակների բաղադրատոմսեր, ծեսերի նկարագրություն և այլն), էկոլոգիական (բնակավայրերի բնապահպանական խնդիրներին առնչվող թեմաների ուսումնասիրում), հայկական բուժական խոտաբույսեր և այլն:

Հայրենագիտության ընտրության գործունեության ժամանակ սովորողները աշխատում են հետևյալ թեմաների և նախագծերի շուրջ`

  • «Մենք ենք մեր բերդերը»
  • Իմ հայրենագիտական ամառը
  •  «Արշավ բոլորի համար»
  • Մենք ենք, մեր լեռները, գետերը, լճերը
  • ՀՀ քաղաքներ
  • Լքված գյուղեր
  • Խոնարհված եկեղեցիներ
  • ՀՀ հանքավայրեր
  • Հայաստանի մայրաքաղաքները
  • Բարձունքի հաղթահարում
  •  «Հայրենագիտական մեդիաուղեցույցեր»
  • «Հայրենագիտական անձնագիր»
  • Հայկական ավանդապատումներ
  • Իմ արմատները. Տոհմածառ
  • Երևանը բլուրներից
  • Էկոտուր և այլն

Սեպտեմբեր-դեկտեմբերին արշավները կազմակերպվել են հետևյալ ուղղություններըով` Կոշ, սբ. Մաշտոցներ բարունք, Ամբերդ, Թալին, Արտաշատ և Դվին մայրաքաղաքների հնավայրեր, ՍՊԱԾ :

Հայրենագիտության ընտրության գործունեության ուսումնական միջավայր է՝

  • երևանամերձ շրջանները, թաղամասերը, բլուրները — բացօթյա պարապմունքներ
  • ՀԱԹ թաղամասի այգիները — քայլարշավի տեսքով՝ կրթահամալիրի շրջակա աշխարհի ծանոթացում և  բացահատում
  • հայրենագիտական բաց-պարապմունք, քննարկումներ կրթահամալիրի Հայրենագիտության ուսումնական կենտրոնում
  • Թանգարանները
  • «Կրթական պարտեզը» — բերալավում, բարեկարգում
  • արշավների վայրը՝ վրանի տեղադրում-հավաքում

Հայրենագիտության ընտրության գործունեության ժամանակ սովորողները կարողություններ և հմտություններ են ձեռք բերում՝

  • արշավային գույքի պահպանման, տեղադրման, հավաքման
  • արշավային կանոնների ստեղծման, կիրառման, պահպանման համար

Մինչ արշավելը սովորողները պարտավոր են՝

-հանրագիտարանից, համացանցից, գրականությունից տեղեկություններ են հավաքում մեկնելու վայրի մասին.
-որոշում են յուրաքանչյուրի անելիքը արշավի ժամանակ  և բաժանվում են խմբերի (լրագրող, առաջին օգնություն ցույց տվող, մաթեմատիկոս-տնտեսագետ, բնագետ՝ բուժական խոտաբույսերի հավաքում, երկրաբան, ապարների նմուշներ հավաքող, բանահավաք և այլն/
-պատրաստում են ուսումնական նյութ

Արշավից հետո՝

  • սովորողները պատրաստում են հաշվետու-ֆիլմեր իրենց անհատական բլոգներում
  • հաշվետու — պատումներ իրենց անհատական բլոգներում
  • հետարշավյան քննարկում ստացված-չստացվածի մասին
Реклама
Categories: Ընտրության գործունեություն, Ծրագրեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: