Երկիրը մեր ընդհանուր տունն է

d0bcd0b0d0bbd0b5d0bdd18cd0bad0b8d0b9-d0bfd180d0b8d0bdd1861

Երկիրը, որի վրա ապրում ենք մենք, Արեգակնային համակարգի 8 մոլորակներից մեկն է: Երկիրը՝ որպես մի հսկա տիեզերանավ, իր հավերժական թռիչքն է կատա­րում տիեզերքում:

Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը, այդ պատճառով էլ առաջանում են տարվա եղանակները: Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, որի հետևանքով էլ առաջանում է գիշեր և ցերեկ հերթափոխը:

Երկրի վրա կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն ապրելու և աշխատելու համար: Դրա շնորհիվ Արեգակնային համակարգի մոլորակ­ներից (գուցե նաև ողջ տիեզերքում) կյանք գոյություն ունի միայն երկրա­գնդի վրա: Այստեղ ապրում են հազարավոր մեծ ու փոքր ժողովուրդներ, որոնք ստեղծել են իրենց լեզուն, մշակույթը, սովորույթները, տնտեսու­թյունը: Այսօր աշխարհում հաշվվում է շուրջ 200 պետություն: Նրանք տարբերվում են իրենց մեծությամբ, զարգացման մակարդակով: Հա­րուստ երկրները կոչվում են զարգացած, իսկ համեմատաբար աղքատները՝ զարգացող երկրներ: Բոլոր երկրներն ու ժողովուրդները միասին կազմում են ժամանակակից աշխարհը, որը, միասնական լինելով հանդերձ, աչքի է ընկնում ներքին Մեծ տարբերություններով: Մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, աշխարհի պետու­թյուններից մեկն է:

Ոչ մի ժողովուրդ և պետություն մեկուսացած ապրել չի կարող: Նրանք բազմաթիվ թելերով կապված են իրենց մոտ և հեռու հարևան­ներին: Այդ կապերի շնորհիվ էլ աշխարհը դարձել է մեկ ամբողջություն, մեր բոլորի ընդհանուր տունը: Այդ մեծ տան մի անկյունն էլ Հայաստանն է, տան բազմաթիվ անդամներից մեկն էլ՝ հայերս:

Միշտ չէ, որ մեր ընդհանուր տունը խաղաղ ու հանգիստ է: Աշխարհի անդորրը երբեմն-երբեմն խախտվում է նրա տարբեր անկյուններում տեղի ունեցող պատերազմների պատճառով: Դրանց հետևանքով աշխարհում տարեկան հազարավոր մարդիկ Են զոհվում, հարյուրավոր գյուղեր ու քաղաքներ են ավերվում: Մեր մոլորակին սպառնացող վտանգներից է նաև մարդու կողմից բնության աղտոտման չափերի մեծացումը: Սակայն մարդկանց զգալի մասը սկսել է գիտակցել, որ իրենք բնության մի մասն են, իսկ կործանելով բնությու­նը՝ մարդը կործանում է նաև իրեն: Ուստի բոլորս պետք է գիտակցենք, որ մեր ընդհանուր տունը՝ Երկիր մոլորակը, կարիք ունի պահպա­նության: Եվ մեզանից յուրաքանչյուրը պետք է հոգատարությամբ և գիտակցորեն օգտագործի մեր մոլորակի բնության բարիքները:

Реклама
Categories: Ուսումնական նյութ, Բնագիտություն 4 | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: