Լողափից-լողափ

Ամառային լողափի տրամաբանական շարունակությունն է Աշնանային լողափը, կամ այսպես ասած թավշե Աշունը:

Լողը, լողափը, լողափյա ճամբարները հանդիսանում են գրավիչ ուսումնական միջավայր յուրաքանչյուր սովորողի, ինչու չէ նաև լողացող  ուսուցիչների  համար: Ես, ինքս չեմ պատկերացնում ամառային կամ աշնանային արշավները, ճամբարները առանց լողալու: Վերջինս նաև լավագույն միջոցն է ամառային-աշնանային ճամբաների, արշավականների հիգիենան պաշտպանելու համար:

Մենք, հայերս եղանակային որոշակի վերապահում և  տրամադրվածություն ունենք բացօթյա լողավազնների, լճերի, մասնավորապես Սևանա լճի նկատմամբ. լողում ենք միայն ամռան տաք եղանակին, ասեմ որ, ոչ պակաս հաճելի է լողալ նաև աշնան սկզբին, մասնավորապես ամբողջ սեպտեմբեր ամիսը: Այդ իսկ պատճառով բարձունքի հաղթահարում և աշնանային լողափ նախագիծը փորձում ենք համատեղել: Սեպտեմբերին հայրենագիտական արշավները եղել են Սևանի տարածաշրջանում, հաղթահարել ենք Սևանի լեռնաշղթայի սբ. Մաշտոցներ բարձունքը և հետո լողացել Սևանա լճի համար 1 հանրային լողափում… և՛ բարձունքի հաղթահարում, և՛ աշնանային լողափ:

Հայրենագիտության ընտրության գործունեության ժամանակ գրեթե ամբողջ սեպտեմբեր ամսին, շաբաթական մեկ ժամ տրամադրել  ենք Աշնանային  լողափ նախագծին:

Աշնանային լողափը յուրովի մարզում, կոփում է թե սովորողի, և թե ուսուցչի մարմինն ու հոգին: Նորություն չէ, որ ջուրը ամենաարդյունավետ միջոցն է մարմնից և հոգուց անջատել բացասական էներգիան և մտքերը:

Լողափային ճամբարների առօրյան հետաքրքիր ու գրավիչ միջավայր են սովորողի համար: Միասնական առավոտյան ընդհանուր պարապմունք, մարզանք, միասին սննդի պատրաստում, համապատասխան հերթապահներ՝ սանիտարական, խոհանոցի, մարզանքի, ընթերցանության ժամեր, իսկ հետո հետաքրքիր երեկոյան քննարկումներ, լապտերով արշավներ, անտառում կողմնորոշվելու կանոններ, վրանի տեղադրում — հավաքում և այլն:

Աշնանային լողափի փակումը նախատեսում ենք  հոկտեմբերի 7-9, եռօրյա ճամբաև ԺԱՅՌ ռազմա-մարզական բազայում:

Մանկավարժական վերլուծություն Լինելով լողացող դպրոց, այս ամենի տրամաբականական շարունակությունը կլինի Նոր  դպրոցում ունենալ փակ լողավազան, որպեսզի յուրաքանչյուր սովորող շուրջտարի չընդհատի լողի և ջրի հետ շփումը: Հստակ կարող եմ ասել, որ այն սովորողները, ովքեր ամռանը և աշնանը լողացել կամ լողով էին զբաղվել մոտալուտ վիրուսային հարբուխներից չեն հիվանդացել: Ճիշտ է, կրթահամալիրի Դպրոց պարտեզում արդեն ունենք փակ լողավազան, բայց վերջինիս ծավալն արդեն բավարար չէ մեր լողացող կրթահամալիրի համար:

Նոր դպրոցի փակ լողավազան ունենալը դարձել է անհրաժեշտություն: Առանձնացրել ենք համապատասան տարածք, բայց կառուցման ահամր անհրածեշտ է ծնողական համայնքի և այլոց աջակցությունը: Նոր դպրոցի ղեկավարի նախաձեռնությամբ կազմակերպվել է ծնողական հավաքներ: Փակ լողավազան ունենալու քայլերից մեկն է՝ ներդրումային ծրագիր, այսինքն յուրաքանչյուր սովորղ նախորոք գնի իր լողի աբոնեմենտը:

Реклама
Categories: Հոդվածներ, Մանկավարժական բաց հավաքներ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: