Հայ ժողովրդական մշակույթ

images

Հայկական գորգեր — ուսումնական նյութ

Տանը, տատիկ-պապիկի, կամ բարեկամների  տանը նկարում եք հին հայկական գորգերը՝

  • ֆոտոնկարում
  • գրում թվական, եթե կա
  • որտեղից է բերված
  • գորգի պատմությունը — հարցնում եք մեծերից, ընտանիքի անդամներից
  • պատրաստի նյութը հրապարակում ձեր անհատական բլոգում

Այցելում ենք Մերգելյան-կարպետ ընկերություն, ծանոթանում գորգի ստեղծմանը:

Այցելություն Հայկական ժողովրդական արվեստի թանգարան:

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ․ Գորգագործություն

ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԽՈՇՈՐ ԴԵՄՔԵՐԸ․ Հովհաննես Այվազովսկի, Արշիլ Գորկի, Մարտիրոս Սարյան

Այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Реклама
Categories: Նախագծեր, Ֆիլմեր | 10 комментариев

Навигация по записям

10 thoughts on “Հայ ժողովրդական մշակույթ

  1. Հայկական գորգեր
    Հայոց մշակութային համակարգի կարևոր ու ավանդական բնագավառների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում գորգագործական մշակույթը։ Հայաստանում գորգագործությունը` իբրև արհեստ զարգացած է եղել դեռս վաղնջական ժամանակներից: Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ:Հայկական գորգերի կարմիր գույնը ստացվել է «որդան կարմիր» ներկանյութով, որպես ապացույց հենց հանդիսանում է Էրմիտաժում ցուցադրվող ամենահին «Պազիրիկ» գորգը, մ.թ.ա. 5-4-րդ դար, որի «որդան կարմիր» ներկով ներկված լինելը արդեն ապացուցված է գիտնականների, մասնավորապես Ի. Ռուդենկոյի կողմից: Արաբ պատմիչները նշում են, որ ժամանակին եվրոպական շուկաներում ամենաարժեքավոր գորգերը հայկական գորգերն էին, որովհետև դրանք պատրաստված էին բարձրորակ բրդով և ներկված դիմացկուն «որդան կարմիր» ներկանյութով:Գորգ, բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի), նյութով (բուրդ,մետաքս, վուշ, բամբակ) չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով, հորինվածքով և գունային կառուցվածքով[1]։ Գորգի ամենավաղ նմուշը գտնվել է Ալթայի Պազիրիկ կուրգանում և թվագրվում է Ք.ա. 5-րդ դար։ Մի շարք գիտնականներ գտնում են, որ այն ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում։

  2. Уведомление: Ժողովրդական արվեստի թանգարանում | MSKH Հայրենագիտական ակումբ

  3. Уведомление: Հայ ժողովրդական մշակույթ. Հայկական գորգեր | Անի Մամիկոնյան

  4. Մենք երեկ գնացել էինք Ժողովրդական արվեստի թանգարան:Այնտեղ տեսանք գորգեր, հին տարազներ, կենցաղային պարագաներ, կանացի զարդեր, գրքի կազմեր և այլ ավելիհետաքրքիր բաներ: Մենք այնտեղ տեսանք Գոհարագորգ, Վիշապագորգ, Աստղագորգ, Արծվագորգ և այլն: Տարազներից տեսանք տղամարդկանք և կանանց տարբեր և գեղեցիկ տարազներ: Կենցաղային պարագաներից տեսանք, ափսեներ, վազեր և այլն: Կանացի զարդերից տեսանք թևնոց, վզնոց և այլն:Գրքի կազմերը շատ գեղեցիկ էին:

    Գորգեր

    Գորգ, բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։
    Հայոց մշակութային համակարգի կարևոր ու ավանդական բնագավառների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում գորգագործական մշակույթը։

    Հին տարազներ

    Տարազը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային և գոտիական։ Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով։ Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։
    Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ, բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք կարմիր և երկար շապիկի տակից կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: