Ուսումնական աշուն. 3-օրյա ճամբար Ջերմուկում

«Ուսումնական աշուն» նախագծի շրջանակում կազմակերպում ենք 3-օրյա ուսումնա-հայրենագիտական ճամբար   Վայոց ձորի մարզում, հետևյալ երթուղով՝  Արենի՝ սբ. Աստվածածին եկեղեցի — Մաշիկի կամ Թռչունների հնագիտական քարանձավ — Նորավանք -Զեդեա հնատեղի-  Գնդեվանք — Ջերմուկ քաղաք: Նախատեսված է ուսուցիչների համար:

Օր I

Ոսումնա-հայրենագիտական արշավներ հետևյալ երթուղով՝

Երևան — Արենի — Նորավանք — Ջերմուկ

Օր II

Քայլարշավ Արփա գետի կիրճ՝ Ջերմուկի ջրվեժ — Երազանքի կամար — Ճարտարապետների այգի — Գալիրեա

Օր III

Գնդեվանք — Կանգառ վարպես Վոլոդյայի մոտ և վարպետաց դաս գինու-կոնյակի ստացման մասին

Տեղեկատվական նյութեր՝

Տաք հանքային ջուր Ջերմուկում

Ջերմուկը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձորից 53 կմ դեպի հարավարևելք: Այն գրավում է մարդկանց թարմ օդով, ջրվեժներով, լճերով, շրժապատող անտառներով և հանքային ջրերի ավազաններով: Այնտեղ նաև կատարվում են նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի Ջերմուկը դառնա շախմատի կենտրոն՝բազմաթիվ շախմատի միջազգային մրցույթներով՝պլանավորված քաղաքում: Արշակունյաց ժամանակաշրջանում(1-428) այն դառձել էր ամառանոց և հանգստյան տուն Սյունիքի թագավորների համար: Պատմաբան Ղևոնդ Ալիշիանը նկատեց, որ Ջերմուկը հին գյուղ է և հայտնի է իր ջրերով և  տաք վանաններով բուժմամբ: Ճանապարհորդությունը դեպի Ջերմուկ լիարժեք չի լինի առանց տաք, հանքային ջրի,ո րի ջերմաստիճամը տատանվում է 30-50 աստիճաններում:

Թռչունների թանգարան Նորավանքի ձորում

Նորավանք ձորի սկիզբում կա մի  քարանձավ,որտեղ գտնվում է աշխարհի ամենահին՝ 5500 տարեկան՝ <<Արենի 1>> կոշիկը,որը հայտնաբերվել է մի խումբ հնագետների կողմից՝ 2008 թվականին: Քարանձավը նույնպես հայտնի է որպես հին գինի արտադրող գործարան՝ հայտնաբերված 2007-2008 թվականների պեղումների ընթացքում: Քարանձավը շարունակվում է ուսումնասիրվել համաշխարհային հնագետների կողմից, ովքեր սպասում էին առավել շատ գիտական հայտնաբերումների:

Հ.Գ. Քանի որ այս տեսարժան վայրը ակտիվ հետազոտման կենտրոն է, այն փակ է հանրության առջև:

Արենի

Արենին Հայաստանի հնագույն և նշանավոր գյուղերից է: Գյուղի Արփա անվանումը համանուն գետի անվան հետ է կապված: Մինչև 14-րդ դարը Արփան եղել է խոշոր ավան` ընկած բանուկ ճանապարհի վրա, և հաճախ ծառայել է որպես իշխանանիստ: Այդ մասին են վկայում  թե´ բազմաթիվ պատամական հուշարձանները, թե ´ հնագույն կամուրջների մնացորդները, թեև գրավոր հիշատակությունները միայն մեկ հազարամյակի պատմություն ունեն:

Արենիի Սուրբ  Աստվածածին եկեցեղին կառուցվել է 1321 թ. Սյունյաց Լիպարիտ Օրբելյանի որդի Հովհաննես Օրբել Մետրոպոլիտի հրամանով: Եկեղեցին մշտապաշտոն է եղել մինչև 17-րդ դարի վերջը: 1840 թ. գմբեթը փուլ է եկել երկրաշարժից: Կան բազմաթիվ խաչքարեր: Եկեղեցուց մոտավորապես 1 կմ հյուսիս-արևելք՝ Արփա գետի աջ ափին են գտնվում միջնադարյան կամրջի մնացորդները: Այս կամուրջը կառուցել է Նորավանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը 13-րդ դարի 60-70-ական թթ.: Եկեղեցու վերանորոգումը սկսվել է 1967 թ. և ավարտվել 1997 թ.:

Реклама
Categories: Ճամբարներ, Մանկավարժական ճամբար | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: