Լոռվա պատում

pizap.com14908588627811

Վ. Անանյանի հետքերով նախագծին շրջանակներում արշավել ենք թե՛ գրողի ծննդավայր Դիլիջան-Շամախյան, թե՛ գրողի որսորդական պատմվածքներում տեղ գտած Արարատ-Ուրցաձոր գյուղ, և թե՛ Լոռի՝ Օձուն –Սանահին — Ակներ – Հաղպատ – Ախթալա…

Ամեն անգամ վերադառնում էինք մի նոր բացահայտում, մի նոր անանյանական պատում, մի նոր ընկերություն ձեռք բերած, մի նոր տպավորություններով:

Այս ամենից ուզում եմ առանձնացնել մեր Լոռվա ճամբարը…

Սովորողների, ինչու չէ նաև մեր՝ դասավանդողների համար մի նոր բացահայտումներով, դժվարություններ հաղթահարելու լեցուն երեք օր:

Բացօթյա ճաշ, խարույկ, երգեր, պարեր, վազվզոցներ և, իհարկե, չարաճճիություններ…

Վառարան վառելու, փայտ կոտրելու, քնապարկով քնելու, ջուր կրելու, գյուղական կյանքով ապրելու կարողություններ և հմտություններ….

Չէին սպասում և հավերժ սեբաստացի նախագծի շրջանակում այց Հաղպատում գտնվող տիկին Ամալիային և ամուսնուն, հուզում, հիշում, ողջագուրում… պաչիկներ

Տիկին Ամալիան մեզ պատմեց հետաքրքիր լոռվա պատմություններ, ամուսնու տոհմի մասին, այդ ամենը ռադիոլուրի տեսքով հետո կներկայացնենք: Պարզվեց, որ Ակներ գյուղը, որտեղ և մենք երկու օր գիշերել ենք, նախկինում կոչվել է Ոռնակ — անմարդաբնակ և գազաններով լեցուն վայր, որտեղ գայլերը շատ են ոռնացել…

Ճամբարականները մի նոր կարողություններ և հմտություններ ձեռք բերեցին՝ ճանապարհի հաղթահարում, քայլարշավներ, շփում-ընկերացում լոռեցի հասակակիցների հետ՝ սարահարթցի, ակներցի, հաղպատցի, ախթալացի…

Ջերմ, մտերմիկ հանդիպում Ախթալա դպրոցի համար 1 միջնակարգ դպրոցում ի դեպս դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանի: Հենց սկցբից էլ, երբ պայմանավորվում էին այցի, համատեղ նախագծեր իրականացնելու մասին ցուցաբերած իր հյուրընկալ վերաբերմունքը… հետք հպարտությամբ և հեքիաթային ներկայացրեց Ախթալայաի մասին պատմություններ՝

Ախթալա անունը՝

  1. Որոշ աղբյուրների առաջացել է Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ: Գյուղում շատ էին սպիտակ մանր ծաղիկները Լենկ թեմուրը դա տեսնելով ասել է ախթալա — սպիտակ ծաղիկների բացատ: Լենկ Թեմուրի արշավանքների մասին է վկայում գյուղի մոտակա բարձունքում գտնվող Լենկ Թեմուրի ամրոցը: Ներկայումս էլ սպիտակ ծաղիկները շատ էին…
  2. Ախթալա — շատ աղոթարաններ ունեցող վայր: Գյուղում կար մոտ յոթ աղոթատեղի՝ վանք, եկեցեղի, մատուռ:

Հետաքրքիր հանդիպում ստացվեց…. սովորող-սովորող ներկայանալ, ուսումնասիրել-շրջել դպրոցում, իրենք էլ ներկայանալու շատ բան ունեին…. որոշեցինք հանդիպել Էկոտուրյան նախագծերի շրջանակում…

Գուցե սովորողների համար մի քիչ շատ էր հայրենագիտությունը՝ Հաղպատի, Սանահինի, Ախթալայի, Օձունի վանքերը… Համոզված եմ, որ իրենց արշավային հիշողություններում իերնց հստակ տեղը կգտնեն….

 

Реклама
Categories: Ճամփորդություններ, Օրագիր | Метки: | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: