Ամառային ճամբար Շիկահողում

«Ուսումնական ամառ»  նախագծի շրջանակում հունիսի 19-23 կազմակերպում ենք էկո-հայրենագիտական ճամբար Սյունիքի մարզի Շիկահող գյուղում: Ճամբարականների կեցությունը և գիշերակացը Շիկահող գյուղում:

Տևողությունը — 5 օր

Նպատակը — Արևելյան և Հարավային դպրոցների ամառային ճամբարի համատեղ նախագիծ: Ճամբարականները ծանոթանալու, ապրելու, ճանաչելու են սահմանամերձ Շիկահողը՝ որպես պատմահնագիտական վայր, ՀՀ կարևորագույն արգելոց և բնակավայր: «Գետը քաղաքում» նախագծի շրջանակում ծանոթանում ենք հայկական գետերին՝ Բասուտա, Ծավ-Շիշկերտ, Ողջի, Որոտան, Արփա: Գյուղի աղբյուրների արձանագրում (գյուղում շատ են հետաքրքիր պատմություններով աղբյուրները, որոնք  տվյալներ-տեղեկություններ  չունեն համացանցում):

Ուղղվածություն — էկո-հայրենագիտական, բնապահպանական

Մասնակիցներ — 15-17 սովորողներ, 3 դասավանդող: Արևելյան և Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանցիներ:

Համագործակցում՝

  • Շիկահողի դպրոցի տնօրեն
  • Շիկահողի գյուղապետ

Համատեղ առօրյան շիկահողցիների հետ

  • Էկո-հայրենագիտական արշավներ
  • Բակային, ավանդական խաղեր շիկահողցիների հետ
  • Խարույկ
  • Լող ՝ գյուղի Շիկահող և Բասուտա գետակներում
  • Զրույցներ-ավանդապատումներ
  • Ռադիո-լուր, ուղիղ եթեր
  • Քայլարշավներ — Շիկահողի արգելոց

Էկո-հայրենագիտական արշավներ՝

Անհրաժեշտ իրեր

  • պահեստային սպորտային հագուստ, կոշիկ, հողաթափ
  • ջուր, ջրաման
  • արևային գլխարկ
  • դաշտային գրքույկ — նկարելու, տեսածը-լսածը արձանագրելու
  • ձայնագրիչ
  • ուսապարկ
  • քնապարկ

Առօրյան մեկ օրվա կտրվածքով՝

8.00 Վեր կաց

8.30 Առավոտյան ընդհանուր պարապմունք-մարզանք

9.00 Նախաճաշ

9.30 Հիգիենայի ժամ

10.00 Էկո-հայրենագիտական արշավ-արշավում ենք վերը նշված ուղղություններից մեկով

14.00 Ճաշ

15.00 Ավանդական, բակային խաղեր շիկահողցիների հետ, այցելություն աղբյուրներ

19.00 Ընթրիք

20.00 Երեկոյան ընդհանուր- քննարկում, ուղիղ եթեր, զանգեզուրյան զրույցներ շիկահողցի տատիկ-պապիկների հետ

22.00 Քուն

Պատասխանատու ուսուցիչներ՝ 

Խոհանոց, արշավներ — Իվետա Ջանազյան

Բակային, ավանդական խաղեր, ընդհանուր պարապմունք — Հասմիկ Պողոսյան

Ռադիո լուր, զրույցներ, պատումներ, բուժ. օգնություն, աղբյուրների արձանագրում — Շուշան Ալեքսանյան

 

 

 

Реклама
Categories: Ճամբարներ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: