Դասավանդման սեփական փորձից, հեղինակային կրթական ծրագրով սեփական ձեռքբերումներիս մասին

2003 թվականի, սեպտեմբերի 27-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որպես դասավանդող: Դասավանդել եմ հայրենագիտություն, բնագիտություն, պատմություն, ընտրությամբ հայրենագիտություն, խոհանոցային գործ:  Բոլոր առարկաների դասավանդման մեջ զգացել և զգում եմ, ինչպես «ձուկը ջրում»: Տարիներ շարունակ ղեկավարել եմ կրտսեր դպրոցներում հայրենագիտական ակումբներ:

Կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային և հեղինակային մանկավարժությունը թույլ տվեց ինձ, որպես անհատ իմ կարողությունները և հմտությունները դրսևորել, զարգացնել և փոխանցել սովորողներին: Սեփական փորձի հիման վրա սովորողներին փորձեցի և փորձում եմ փոխանցել՝

  • Լողալու, ջուր սիրելու կարողությունները և հմտությունները: Կրթահամալիրումիրականացվող այլընտրանքային և հեղինակային մանկավարժության ուսումնական բաղկացուցիչ մասն են կազմում արշավները, բազմօրյա ճամբարները: 2005 թվականից ամեն ամառ 10-օրյա և 5-օրյա ճամբարներ եմ կազմակերպեր Սևանա լճի ափին՝ Սևան քաղաքում:

Արդեն 2-րդ ամառ է, որ լողափնյա ճամբարներ եմ կազմակերպում «Ժայռ» մարզահայրենագիտական բազայում, նույն սկզբունքներով:

Հպարտությամբ և ցնծությամբ կարող եմ արձանագրել, որ գրեթե բոլոր սովորողները ճամբարի ընթացքում սովորել են լողալ, իսկ լողացողներն էլ ավելի են հմտացել:

  • արշավելու- լեռնագնացության հմտությունների և կարողությունների փոխանցում սեփական փորձով: Մասնագիտությամբ լինելով երկրաբան-երկրաֆիզիկ-սեյսմոլոգ և ուսանողական տարիներից ի վեր լեռնագնացության ակումբի անդամ՝ սեփական փորձն ու հմտությունները արշավների, ճամբարների ընթացքում փորձել եմ փոխանցել սովորողներին. գրագետ արշավելու և լեռնագնացության տարրեր՝ արշավային կանոններ, վրան տեղադրել-հավաքել, ուսապարկ, քնապարկ և այլ արշավային գույքի հետ վարվելաձև, անվտանգ վերելք և իջնունք:

 

Հեղինակային կրթական ծրագրով սեփական ձեռքբերումներ՝

Մեդիահմտություններ — կրթահամալիրում իրականացվող այլընտարնաքային և հեղինակային մանկավարժության շնորհիվ ֆիլմերի, տեսանյութերի-տեսադասերի պատրաստում, ձայնագրություններ, ռադիոլուրեր և այլն:

Ազատ ստեղծագործող, պրպտող անհատ – կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային և հեղինակային մանկավարժության, ինչպես նաև կրթահամալիրի մոբիլ լինելը…. Անընդհատ տարբեր հարթակներում շփում-հանդիպում-քննարկում սովորողների, այլ սովորողների, դասավանդողների գործընկերների… տարբեր սեմինար հանդիպումների, քննարկումների, հավաքների, փորձի փոխանակման շնորհիվ դրսևորվել է ազատ, ստեղծագործող, մտածող (չնայած այդպիսին կայի) դասավանդող:

 

 

Реклама
Categories: Հոդվածներ, Ատեստավորում | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: