«Ժայռ» մարզա-հայրենագիտական վրանային ճամբար

14567981_1493785043968883_3814832638247442862_n

«Ժայռ» մարզա-հայրենագիտական ճամբարը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ափին, դեպի Կարմիր տանող ճանապարհին:

Ճամբարի տևողությունը 5 օր` 1.08-5.08.2017թ.

Նպատակը — լող և լողուսուցում, արշավային հմտությունների ձեռքբերում՝՝ վրան հավաքել, տեղադրել, արշավային գույքի հետ վարվելաձև, ճամբարային առօրյա, մարզական և բակային խաղեր,  վրանային ճամբարի առօրյայի հմտությունների ձեռքբերում, ծանոթացում Սևանա լճին և նրա բնապահպանական խնդիրներին, անանյանական ընթերցումներ:

Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան

Մասնակիցներ` Նոր դպրոցի սովորողներ

Արդյունքըսովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր`հրապարակված

բլոգներում, կայքում, Ֆոտոպատումներ, ուղիղ եթերներ ուսուցիչների fasebooke-ն էջում

Նախահաշիվ

Սնունդը`  ծնողների միջոցներով  5000-ական դրամի չափով
Տրանսպորտ`  ծնողների միջոցներով

Մասնակցին անհրաժեշտ պարագաներ

Ուսապարկ, քնապարկ
Անձնական հիգիենայի պարագաներ
Մարզական տաք հագուստ և կոշիկներ
Լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուկ, տաք գուլպաներ, սրբիչներ, լապտեր
Խաղեր՝ գնդակ, պարան, լոտո, խաղաքարտեր, շախմատ, բատմենտոն
Անհատական թվային միջոցներ
Խոհանոցային սպասք` ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ

Վ. Անանյանի  «Սևանի ափին» պատվածք, կամ ճամբարին համահունչ որևէ հետաքրքիր ընթերցանական նյութ

Օր 1

10.00    Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
12.00   Ժամանում  «Ժայռ»
12.00 — 13.00  տեղավորում
13.30 — 14.00  ճաշ
14.00 — 15.00  տեղանքի ծանոթացում. քարտեզագրում
15.00 — 16.00  ֆոտոպլեներ, նկարահանման ուսուցում, ընթերցանություն
16.00 — 17.00  լող, հանգիստ լողափին
17.00 — 19.00  բակային խաղեր. քարկտիկ, յոթ քար
19.00 — 19.45  ընթրիք
20.00 — 22.00 Բնապահպանական քննարկումներ, զրույցներ. Սևանա լիճ
22.00 — 22.30  հիգիենայի ժամ
22.30   քուն

Օր 2

8.00 — 9.00  վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 — 9.30  հիգիենայի ժամ
9.30 — 10.00  նախաճաշ

11.00 — 12.00 — լող, հանգիստ լողափին
12.30 — 14.00 ծանոթացում Սևանա լիճը շրջապատող՝ «պար բռնած» լեռներին և լեռնագագաթներին, լիճ թափվող և սկիզբ առնող գետերին
14.00 — 15.00  ճաշ
15.00 — 16.00 ընթերցանություն
16.00 — 19.00  լող, հանգիստ լողափին,մրջային ընդմիջում
19:00 — 20:00  ընթրիք
20.00 — 22.00 երեկոյան զրույցներ, ինտելեկտուալ խաղեր, երգ, պար,պահմտոցի
22.00 — 22.30  հիգիենայի ժամ
22.30   քուն

Օր 3

8.00 — 9.00  վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 — 9.30  հիգիենայի ժամ
9.30 — 10.00  նախաճաշ

11.00 — 12.00 — ընթերցանություն
12.30 — 14.00 բակային խաղեր. քարկտիկ, աչք կապոցի
14.00 — 15.00  ճաշ
15.00 — 16.00 ընթերցանություն
16.00 — 19.00  լող, հանգիստ լողափին, մրջային ընդմիջում
19:00 — 20:00  ընթրիք
20.00 — 22.00 երեկոյան զրույցներ, ինտելեկտուալ խաղեր, երգ, պար
22.00 — 22.30  հիգիենայի ժամ
22.30   քուն

Օր 4

8.00 — 9.00  վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 — 9.30  նախաճաշ
9.30 — 10.30  Բնապահպանական քննարկումներ, զրույցներ. Սևանա լիճ
10.30 — 12.00  լող, հանգիստ լողափին

12.00-14.00 — բակային խաղեր. հալամուլա
14.00 — 15.00  ճաշ
15.00 — 16.00  ընթերցանություն
16.00 — 19.00  լող, հանգիստ լողափին, մրջային ընդմիջում
17.30 — 19.00  ազատ ժամ
19.00 — 20.00  ընթրիք
20.00 — 22.00  երգ, պար
22.00 — 22.30  հիգիենայի ժամ
22.30   քուն

Օր 5

8.00 — 9.00  վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 — 9.30  նախաճաշ
9.30 — 10.00   տարածքի մաքրում
10.00 — 12.00  լող, հիգիենայի ժամ
12.00   վերադարձ

Ճաշացանկ՝

Նախաճաշ ՝

  • Ձու,  պանիր, շոկ. կարագ, կարագ, թեյ, խտ. կաթ
  • նրբերիշիկ, լավաշով-կարտոֆիլով կարկանդակ, պանիր, թեյ, կարագ
  • հացով ձվածեղ, պանիր, թեյ, շոկ. կարագ, կարագ
  • լոլիկով ձվածեղ, պանիր, թեյ, խտ.կաթ

Ճաշ՝

  • Կարտոֆիլ-հավ սոուս, դդմիկով աղցան, վարունգ, լոլիկ, պանիր
  • լավաշով-կարտոֆիլով կարկանդակ, փլավ՝ վերմիշել, մածուն, մածնաբրդոշ (ակրոշկա)
  • բրնձով-գազարով փլավ, վարուն-լոլիկ աղցան, պանիր
  • կաղամբով-գազարով աղցան, պանիր, հնդկաձավարով փլավ

Ընթրիք՝

  • բրնձով շիլա, պանիր, թեյ
  • թխվածքաբլիթ, պանիր, շոկ կարագ, խտ. կաթ. թեյ, մածուն
  • կարտոֆիլով պյուրե, պանիր, թեյ
  • լավաշով-կարտոֆիլով կարկանդակ, պանիր, թեյ, կարագ

Միրգ-քաղցրավենիք — լողափային ընդմիջումներ

Реклама
Categories: Ճամբարներ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: