Տրինիտի այգեկութ

Հովակիմ Սաղաթելյանի նախաձեռնությամբ,  2009 թվականից Տրինիտի Այգեկութ տոն-ծեսը իրականացվում է Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի մոտակա ՏՐԻՆԻՏԻ ԿԱՆՅՈՆ խաղողի այգիներում…

Տրինիտի Կանյոն Այգիների պատմությունը սկսվել է 2009 թվականից, երբ գինով խանդավառ ու վճռական տրամադրված երեք սիրահարներ որոշեցին քայլ անել գինեգործության արվեստի խորհրդավոր աշխարհը: Աջակցություն գտնելով խաղողագործների և գինեգործների հավասարապես խանդավառ խմբի կողմից` նրանք Վայոց Ձորի լեռներում հիմնեցին յուրահատուկ մի այգի ` տարածաշրջանում գինու արտադրության հնագույն վայրերից մեկին հարակից տարածքում: Այստեղ գինեգործությամբ զբաղվել են ավելի քան 6100 տարի առաջ: Տրինիտի գինիները լի են հայ գինեգործների հավատքով, ավանդույթներով և լեգենդներով, որոնց ականատեսը եղանք նաև մենք՝ կիրակի օրվա Տրինիտի Այգեկութ-2017 տոն-ծեսին:

Հետաքրիր, ծիսական, աշխատանքային  ու բովանդակալից օր…

Սկսած բերքահավաքից մինչև հյուրասիրություն, գինու համտեսում…

Հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ, զրույցներ, քննարկումներ… հետաքրքիր ու հաճելի միջավայրում, սեբաստացիական ոճի համ ու հոտի փոխանցում օրվա տոն- ծեսին:

Տեղ հասնելուն պես, զինվեցինք այգեգործական գործիքներով՝ մկրատ, զամբյուղ, դույլեր, դանակներ, ու դեպի սահման ու եզր չունեցաղ խաղողի այգիներ… ծով աշխատանք, մենք էլ ծով հավեսով լեցուն սեբաստացի ուսուցիչներ…

Հետաքրքիր ու ծիսական ընդմիջումներ…աշխատանքային երգեր, գյուղական բրդուճներ, մերված ու արդեն հարազատ դարձած միջավայր: Դե մենք էլ, ինչպես ձուկը ջրում…

 

Реклама
Categories: Օրագիր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: