«Երևան 2800» ընտանեկան-հայրենագիտական նախագիծ

20171026_114240.jpg

Նկարում՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում գտնվող Երևան քաղաքի հատակագիծը

Մասնակիցներ — Արևելյան դպրոցի 1-5 դասարանցիներ, ծնողներ, ուսուցիչներ

Նպատակը Ընտանեկան-հայրենագիտական նախագիծ:

Պրպտենք, ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք Երևան քաղաքի ամեն մի փոքրիկ անկյուն մանրամասնորեն՝ թաղամասեր, բակեր, այգիներ, հուշարձաններ, թանգարաններ:

Ժամկետը- Շուրջ տարի

Բովանդակությունը 

Փուլ I. Լեգո-հատակագիծ — այլընտրանքային քաղաքԼեգո-հատակագիծ. այլընտրանքային քաղաքի ստեղծում — «Երևան 2800». լեգո-հատակագիծ 

Փուլ IIԻմ համայնքը, խնդիրները — այս փուլում սովորողներն իրենց բակը, համայնքը ու համայնքի խնդիրներն են ներկայացնում իրենց աչքերով:

Մադոյան Մարի — Երևան 2800

Սոնա Մեհրաբյան — Մեր թաղամասի խնդիրները

Սվետլանա Համբարձումյան — «Երևան 2800» ընտանեկան-հայրենագիտական նախագիծ

Միքայել Սահակյան — Իմ համայնքը

Դավիթ Սահակյան — Երևան 2800

Հակոբ Աբրահամյան — Երևան 2800. 3-րդ մաս

Սոֆի Նահապետյան — Երևան 2800 նախագիծ

Աննա Հովհաննիսյան- Երևան 2800

Արեգ Աբգարյան — Իմ բակի խնդիրները

 

  • Հին և Նոր Երևան.համադրումներ
  • Քաղաքամայր Երևանի  և այլ երկրների մայրաքաղաքների համեմատում-համադրում
  • Երևանի հատակագիծը — թաղամասեր, անվան պատմություն-ծագումնաբանություն, գլխավոր գետը
  • Արդի երևանյան խնդիրներ
  • Երևանյան թանգարաններ
  • Երևանյան թափառումներ — թաղամասեր, փողոցներ, հուշարձաններ

Վերը նշվածից կազմում ենք «Երևան 2800» հայրենագիտական-բնապահպանական խնդիրներ:

Արդյունքում՝  — Յուրաքանչյուր սովորող իր անհատական ուսումնական բլոգում, իր ընտանիքի հետ կազմում է «Երևան 2800» խնդրագիրք և հրապարակումիրանհատական ուսումնական բլոգում:

Համագործակցում — ռուսաց լեզու՝ Գայանե Փարվանյան

Стелла Госалмян- 4-1 класс

Меграбян Сона 5-1 класс

Михаил Швагир 4-2

Шахсуварян Ани 4-2

Амирян Арина 4-2

Саакян Микаэль 4-1

Սովորողների աշխատանք՝

Մադոյան Մարի — Երևան 2800

Սոնա Մեհրաբյան — Մեր թաղամասի խնդիրները

Սվետլանա Համբարձումյան — «Երևան 2800» ընտանեկան-հայրենագիտական նախագիծ

Միքայել Սահակյան — Իմ համայնք

Լիլիթ Ղազարյան — «Երևան 2800» նախագիծ

ԽՆԴՐՆԵՐ
Օգտվելով ներքոհիշյալ հատակագծերից որոշել ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ կրթահամալիրից դեպի Երկրաբանական թանգարան տանող ուղիները՝ԽՆԴԻՐ 1

  • ուղղությունները փողոցներով
  • հարմարավետությունը
  • կարճ և երկար ճանապարհները
  • ճանապարհի հեռավորությունը և տևողությունը՝ քայլով, մեքենայով, հեծանիվով

2370978

Խնդիր 2 — Արամի փողոց

Խանջյան փողոցի հարավարևելյան հատվածից ձգվում է դեպի Սարյան փողոցի հյուսիսարևմտյան հատված՝ իր մեջ ընդգրկելով Վերնիսաժի տոնավաճառը, Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը, Միսաք Մանուշյան զբոսայգին և հասնում մինչև Մաշտոցի պողոտա։

Ժամանակակից Երևանի ամենահին փողոցներից մեկն է:

data=2GSAD6I7sVQthiQkOP9r1HyPIDxWcC3Qj7sMAo7B83gwAKBh5Re0eWjJ_3MNmHR0ZV0aQncWV8i4n_VUUn0U8sqjp5h2o8G_4R73SH4xyDwaBAo95KPgF7_gFGRRKSyPaSPplly3LNVUZ4mWV-wogCKUCdbidS4rK05XYO6s0EYDqF2askn7B

Պատմությունը

Շահարի կամ Արարատյան հայկական թաղի տարածքում նոր թաղամասի կառուցումն սկսվել է 1837 թ.՝ դեպի Մանկական երկաթուղի տանող թունելների մոտից, որը պարսկական տիրապետության ժամանակ կոչվել է Խանի բաղեր կամ Խանբաղ, որովհետև այդտեղ են գտնվել Երևանի խանի այգիները։ Թաղամասի կառուցման ժամանակ ստեղծվեցին մի քանի նոր փողոցներ։ Դրանք էին ԱմիրյանՊուշկինիՓավստոս Բուզանդի և Արամի փողոցները, որոնք պահպանվեցին ինչպես նահանգական հողաչափ Ստացկու կողմից 1856 թ. հեղինակած Երևանի առաջին հատակագծում, այնպես էլ հետագայում։

Փողոցը բացվել է 1837 թվականին և անվանվել Ցարսկայա՝ ի պատիվ Նիկոլայ I ցարի, ով այդ նույն տարում այցելում է Երևան և մի քանի օր ապրում Կոնդի ամենաբարձր կետում գտնվող տներից մեկում՝ մեծահարուստ Բակլաչովի տանը։ Դաշնակցական կառավարության տարիներին փողոցը կոչվում է Ազատության փողոց։ 1919 թվականին, Առաջին հանրապետության արտաքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մահից հետո փողոցը վերանվանվում է նրա անունով։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1921 թ. կոմունիստները վերանվանել են փողոցը Սուրեն Սպանդարյանի անունով։

1991 թվականին, Հայաստանի անկախացումից հետո, փողոցը պաշտոնապես կոչվեց Արամի փողոց:

Արամի փողոցում են գտվել Թադևոսյանների, Հախնազարյանների, Ասլանյանների, Վարդանյանների, Գյոզալյանների տները, որոնցից ընդամենը մի քանիսն է այսօր կանգուն։Թադևոսյանները եղել են Երևանի մեծահարուստ ընտանիքներից մեկը։ Նրանք Արամի փողոցի վրա ունեցել են երեք բնակելի շենք։ Առաջինը պատկանել է Խաչատուր Թադևոսյանին (գտնվել է Արամի 34 հասցեում), երկրորդը՝ Գեղամ Թադևոսյանին (գտնվել է Արամի 36 հասցեում) և երրորդը՝ Ֆադեյ Թադևոսյանին (գտնվում է Արամի 44 հասցեում)։Չնայած որ բոլորն էլ ներառված են Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, այսօր կանգուն է միայն Ֆադեյ Թադևոսյանի բնակելի տունը։

Աղբյուրը՝ hy.wikipedia.org

Խնդիր — Ներկայումս Արամի փողոցը, որպես Հին Երևանի մի մաս վտանգված է, քանդման եզրին: Պետք է բարեկարգել Արամի փողոցը, հարմարավետ դարձնել հետիոտնի և երթևկելու համար։ Պահպանենք ժառանգություն ստացած Հին Երևանի ճարտարապետությունը:

Խնդիր 3. Ջրավաճառ տղայի արձան

g_i

Քանդակը գտնվում է Բեյրութի և Խորենացու փողոցների ակյունում: Ծառերի և թփերի միջից երևում է հին Երևանի ջրավաճառների հավաքական կերպարը ներկայացնող «Ջրավաճառ պատանին» («Երևանի սառը ջուր») քանդակը (14) (1970թ., քանդակագործ Հ. Բեջանյան): Այն խորհրդանշում է ժամանակին քաղաքային կյանքին շատ բնորոշ կողմերից մեկը։

Реклама
Categories: Նախագծեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: