Բնատեխնիկակական ստուգատեսին ընդառաջ

26803694_2203779872969393_1692273147_n

Արձագանքելով տիար Բլեյանի հունվարի 8-ի գրին, որտեղ հանդիպեցինք Գիտնականները ահազանգում են. օվկիանոսում թթվածինը պակասում է նյութին, փորձեցինք երրորդ ջոկատի սովորողներով համացանցային բնապահպանական հետազոտություններ անցկացնել օվկիանոսի թթվածնի և ընդհանրապես Համաշխարհային օվկիանոսի բնապահպանական հիմնախնդիրների մասին:

Մեզ, ինչպես և ցանկացած մոլորաբնակի,  անհանգստացրեց այս ահանզանգը: Համաշխարհային  օվկիանոսը հանդիսանում է  ջրոլորտի հիմնական մասը, որը կազմում է վերջինիս 94,2 %-ը՝ 1338 միլիոն կմ²։ Շրջապատում է բոլոր  մայրցամաքներն  ու  աշխարհամասերը,  թերակղզիներն   ու  կղզիները։ Այդ իսկ պատճառով Համաշխարհային օվկիանոսի էկոլոգիական խնդիրները կազդեն նաև ափամերձ շրջանների վրա:

Համաշխարհայիյ օվկիանոսի բնորոշ հատկանիշներից մեկը աղի առկայությունն է ողջ ջրային տարածքում։ Եթե Համաշխարհային օվկիանոսում լուծված աղի ամբողջ պաշարը նստվածքի ձևով սփռվեր, ապա օվկիանոսի հատակին կգոյանար 57 մ հաստությամբ աղի շերտ:

Սվետլանա Համբարձումյանը իր համացանցային հետազոտական պրպտումներից պարզեց նաև մի այլ հետաքրքիր փաստ, որ  Համաշխարհային օվկիանոսում 1950-ականներից հետո մեդուզաների թիվը կտրուկ աճել է: Պարզվում է, որ այն շրջաններում, որտեղ մեդուզաներն արագորեն աճում են, ակտիվ տնտեսական գործունեություն է իրականացվում, ինչի հետևանքով ջրերն աղտոտվում են, ծովային կենսառեսուրսները պակասում, իսկ ջրաշերտերը՝ տաքանում:

Արայիկ Արշակյանը և Լիլիթ Արևշատյանը պարզեցին Համաշխարհային օվկիանոսը աղտոտող մարդկային գործոնները և սեփական փորձից ելնելով եզրակացրեց, որ…

-Համաշխարհային օվկիանոսը աղտոտման պատճառ դա մարդիկ են: Նրանք արտադրական տարբեր տեսակի թունավոր թափոններ են նետում օվկիանոսի մեջ և օվկիանոսը աղտոտվում է: Ես քանի, որ տանը ակվարիում ունեմ գիտեմ, որ օդի թթվածինից ջուրը աղտոտվում է և կենդանիները սատկում են:

Նարեկ Ավետիսյանն էլ պարզեց, թեչ կլինի, եթե ընդամենը 5 վայրկյանով թթվածինը անհետանա Երկիր մոլորակի վրայից:

Մեր ջոկատի հետազոտական-ուսումնասիրությունները դեռ շարուրնակվում են…

 

Categories: Բնատեխնիկական ստուգատես | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: