Նաստուրցիա

 

Այս բույսը հարուստ է C վիտամինով, հանքային նյութերով և հատկապես երկաթով: Նարնջագույն այս ծաղիկները հետաքրքիր սուր բույր և թեթևակի կծու համ ունեն, որը նախորդ հարյուրամյակում եվրոպացիների կողմից որպես ախորժակ առաջացնող ծաղիկ է համարվել:

Ֆրանսիացիներն առաջինը նաստուրցիան խոհանոցում կիրառեցին և մինչև օրս նրանք այդ ծաղիկը օգտագործում են աղցանների մեջ` դրանց կծվություն հաղորդելու նպատակով: Կնճռոտված ընկույզի տեսք ունեցող խոշոր, չհասած սերմերը խաշում են քացախի մեջ և այդ կերպ փոխարինում թթու դրած կապարին: Այն հիասքանչ կծու համեմունք է ձկան կամ մսի համար: Մարինացված նաստուրցիայի սերմերը ավելացնում են նաև ձկնային աղցանների, բանջարեղենային ճաշատեսակների, կծու սոուսների և մայոնեզի մեջ: Նաստուրցիայի կիրառումը սննդի մեջ հատկապես տարածված է Մեծ Բրիտանիայում և Հարավային Ամերիկայում: Նաստուրցիայի չորացրած և աղացած ծաղիկները և տերևները հիասքանչ համեմունք են առաջին և երկրորդ կերակրատեսակների համար: Չորացրած ծաղիկներն ավելացնում են տնային գինիների մեջ, որից բուրումնավետ թեյ է ստացվում: Ինչպես աճեցնել Միամյա և տարատեսակ ձևեր ունեցող բույս է: Լավ աճում է ոչ հարուստ հողում ինչպես լավ լուսավոր պայմաններում, այնպես էլ մասնակի ստվերի դեպքում և ծաղկում է հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Իսկ ցանքը կատարվում է մայիս ամսին: Սակայն ծաղիկները որևէ կերակրատեսակի մեջ կիրառելիս պետք է վստահ լինել, որ այն էկոլգիապես մաքուր է, մշակված չէ թունաքիմիկատներով և այլ քիմիական միացություններով: Այդ իսկ պատճառով լավագույն տարբերակը բույսերն ինքնուրույն աճեցնելն է: Կծու աղցան նաստուրցիայով և կանաչ սոխով Անհրաժեշտ է` 200գ. նաստուրցիայի ծաղիկներ և տերևներ 200գ. կանաչ սոխ բուսական յուղ (թթվասեր) Բույսի ծաղիկներն ու տերևները կտրել և խառնել մանրացված կանաչ սոխին (1:1), որից հետո համեմել բուսական յուղով կամ թթվասերով:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Реклама
Categories: Պարտիզապուրակային գործ, Ֆիլմեր, Ընտրության գործունեություն, Կրթական Պարտեզ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: