Ուսումնական Գյումրի. Հունիսի 1-2

Գյումրի

Երկօրյա մշակութային-ազգագրական-հայրենագիտական ճամբար Գյումրիում:

Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան:

Մասնակիցներ — Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիներ

Ժամանակը — 1.06-2.06.2018 թ.

Նպատակ — Ճանաչել, ուսումնասիրել և համեմատել Նոր և Հին մշակութային Գյումրին, Անտիվիրուս Կոմիտաս:

Կրթական փոխանակումներ՝

Առափիի միջնակարգ դպրոց

Հայրենագիտական կայաններ-քայլարշավներ-ազգային երգեր և պարեր՝

  • Ագարակի Բրոնզեդարյան հնատեղի
  • Արուճի քարավանատուն — Արուճի եկեղեցի
  • Արուճի եկեղեցի
  • Մաստարա՝ սբ Հովհաննես եկեղեցի
  • Սև բերդ կամ Ալեքսանդրիայի ամրոց
  • Յոթ Վերք եկեղեցի
  • Գյումրու քաղաքային զբոսայգի
  • Սբ. Հովհաննես
  • Մարմաշենի եկեղեցի
  • Թվային միջոց՝ բջջային հեռախոս, լիցքավորիչ- հաշվետու նյութերի և կապի համար:

Նախատեսվում է ուղիղ եթերներ Իվետա Ջանազյանի և Անահիտ Գևորգյանի ՖԲ-ի էջերում, հաշվետու-պատումներ, ֆոտոշարեր սովորողների անհատական ուսումնական բլոգներում:

Անհրաժեշտ է

  • պահեստային հագուստ, քայլքի կոշիկ
  • արևային գլխարկ
  • հեռադիտակ, կողմնացույց
  • ուսապարկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ
  • ջրաման
  • օրապահիկ-բրդուճ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • Կոմիտասյան խաղաղություն և երգերի իմացություն

Գիշերակաց — Շալե հյուրատուն:

Նախնական աշխատանքներ՝

Քարտեզագրում ենք արշավական-ճամբարականներով

Քարտեզագրաման պատասխանատու սովորողներ՝ Միքայել և Դավիթ Սահակյաններ:

Շիրակ

Քարտեզ 1.

Շիրակի մարզի հարևան մարզերն են՝ Լոռին և Արագածոտն, համարվում է շատ հաց ունեցող մարզ: Հարևան պետություններ են Վրաստանը և Թուրքիան:

Շիրականվան ծագումնաբանությունը—   Մովսես Խորենացու պատմահայրի միջոցով մեզ հասած Շարայի մասին   հին հայկական ավանդազրույցը, որի համաձայն Շարան՝ հայոց նախահայր Հայկի ծոռը, եղել է Շիրակ գավառի անվանադիրն ու նրա բնակչության նախահայրը։ Իսկ Շիրակի ու Շարայի մասին առաջին հավաստի գրավոր տեղեկությունը գտնում ենք դեպի Նաիրի երկրներ (Հայկական լեռնաշխարհ) իր արշավանքի մասին Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար I-ի թողած մի արձանագրության մեջ (մ.թ.ա. 1114 թ)։

Gyumri

 

Քարտեզ 2.

Երևան- Գյումրի հեռավորությունը՝  88 կմ կամ 52.8 մղոն, տևողությունը 1.1 ժամ կամ 66.0 րոպե՝ երբ մեքենայի միջին արագությունը 70 կմ/ ժ է:

 

Քարտեզ 3. Google map ծրագրով գծել ենք մեր անցնելիք ուղին՝ արբանյակային և ավտոճանապարհային:

1.06

9.00-9.15 — Առավոտյան պարապմունք Արևելյան դպրոցում

9.30 — Մեկնում. Մայր դպրոցի տրանսպորտային կայանատեղիից

10.30 — Առաջին կանգառ. Ագարակի Բրոնզեդարյան հնատեղի.Նախաճաշ

12.30 — Արուճի քարավանատուն-Արուճի եկեղեցի (բրդուճներ)

15.00 — Սև բերդ. ընդմիջում՝ բրդուճներ

17.00 — Անտիվիրուս Կոմիտաս ԿԱԶԱ հիմնադրամի սովորողների հետ

18.00 — Ժամանում Շալե հյորատուն. ընթրիք, լուսաբանում

18.30-21.00 — Երեկոյան Գյումրի. թափառումներ Հայֆիլմի հետքերով, ընթրիք

22.00 — Քուն.

 

2.06

8.30- Վերկաց

9.00- Հիգիենայի ժամ

10.00 — Նախաճաշ

10.00-11.00 — Հոլի վարպետաց դաս ընկեր Արսենի հետ

11.00- Ուսումնական պատարագ Գյումրու Յոթ Վերք եկեղեցի

12.00- Վարդանանց հրապարակ, Հին զբոսայգի՝ Անտիվիրուս Կոմիտաս Ղարսեցոց բալկոնում

15.00 — Մարմաշեն գյուղ՝ Մարմաշենի վանական համալիր. Էկո-նախագիծ Ախուրյան գետի հովտում. Ճաշ

20.00 — Վերադարձ

Մասնակիցներ

  1. Նարեկ Ավետիսյան
  2. Մարի Մադոյան
  3. Լիլիթ Արևշատյան
  4. Ռուբեն Թադևոսյան
  5. Զավեն Ղազարյան
  6. Ստեփանյան Հայկ
  7. Թորոսյան Ալեն
  8. Գյոզալյան Անի
  9. Արշակյան Արայիկ
  10. Հովհաննիսյան Դավիթ
  11. Հալաջյան Պողոս
  12. Բաղդոյան Աշոտ
  13. Մեհրաբյան Սոնա
  14. Շատվերյան Վիկտորիա
  15. Բալախչյան Սուսաննա
  16. Մկրտչյան Մանե
  17. Գրիգորյան Սյուզաննա
  18. Ջանազյան Մարիա

 

Реклама
Categories: Ճամբարներ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: