Ժայռ մարզա-հայրենագիտական ճամբար. 6.09-8.09

Ժայռ մարզա-հայրենագիտական ​​ճամբարը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սեւանա լճի ափին, դեպի Կարմիր տանող ճանապարհին: Ճամբարի տեւողությունը 3 օր:

Նպատակը — լող եւ լողուսուցում ,, բարձունքի հաղթահարում, տեղանունների ծագումնաբանություն, ճամբարային առօրյա, մարզական եւ բակային խաղեր, սպորտլանդիա, վրանային ճամբարի հմտությունների ձեռքբերում, ծանոթացում Սեւանա լճին եւ նրա բնապահպանական խնդիրներին:

Պատասխանատուներ,  Իվետա Ջանազյան, Անահիտ Գեւորգյան

Մասնակիցներ `  Մուտքի սովորող-ճամբարականներ եւ Արեւելյան դպրոցի ակտիվ ճամբարականներ

Արդյունքը սովորողների եւ դասավանդողների հաշվետու նյութեր` հրապարակված

բլոգներում, կայքում

Մասնակցին  անհրաժեշտ պարագաներ 

Ուսապարկ, քնապարկ
Անձնական հիգիենայի պարագաներ
Մարզական տաք հագուստ եւ կոշիկներ
Լողազգեստ, լողաթափ, արեւապաշտպան գլխարկ, արեւապաշտպան քսուկ, տաք գուլպաներ, սրբիչներ, լապտեր
Խաղեր, գնդակ, պարան, լոտո, խաղաքարտեր, շախմատ, թենիս
Անհատական թվային միջոցներ
Խոհանոցային սպասք `ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ

Օր 1

09.00 Մեկնում Մայր դպրոցի տրասպորտների կայանատեղիից
12.00 Ժամանում «Ժայռ»
12.00 — 13.00 տեղավորում
13.30 — 14.00 ճաշ
14.00 — 15.00 տեղանքի ծանոթացում. քարտեզագրում
15.00 — 16.00 ֆոտոպլեներ, նկարահանման ուսուցում, ընթերցանություն
16.00 — 17.00 լող, հանգիստ լողափին
17.00 — 19.00 բակային խաղեր. քարկտիկ, յոթ քար, պահմտոցի
19.00 — 19.45 ընթրիք
20.00 — 21.00 Բնապահպանական քննարկումներ, զրույցներ. Սեւանա լիճ

21.00-22.00 — Երեւան 2800. երգերրի շարք
22.00 — 22.30 հիգիենայի ժամ
22.30 քուն

Օր 2

8.00 — 9.00 վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 — 9.30 նախաճաշ
9.30 — 10.30 Բնապահպանական քննարկումներ, զրույցներ. Սեւանա լիճ
10.30 — 12.00 լող, հանգիստ լողափին
12.00 — 14.00 ճաշ
14.00 — 15.30 մարզական խաղեր
15.30 — 17.30 լող, հանգիստ ափին
17.30 — 19.00 ազատ ժամ
19.00 — 20.00 ընթրիք
20.00 — 22.00 երգ, պար
22.00 — 22.30 հիգիենայի ժամ
22.30 քուն

Օր 3

8.00 — 9.00 վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 — 9.30 նախաճաշ
9.30 — 10.00 տարածքի մաքրում
10.00 — 12.00 լող, հիգիենայի ժամ
12.00 վերադարձ

13.00 — Քայլարշավ դեպի Ծովագյուղի Ազովի ձոր մատուռ

18.00 — Ժամանում Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի

Նախնական աշխատանքներ,

Захватить

Քարտեզագրել են Արեւելյան դպրոցի Մուտքի սովորողները:

Հաշվետվություն-հաշվետու պատումներ

Ժայռ մարզա-հայրենագիտական ճամբարին՝ 6.09-8.09, մասնակցեցին 20 սովորող, որից 12-ը Արևելյան դպրոցի Մուտքի սովորողներ:
Ճամբարի առօրյան լուսաբանվել է Ի.Ջանազյանի և Ա. Գևորգյանի անձնական ֆեյսբուքյան էջերում:
Լող-լողուսուցում — Լողալ և ընդհանրապես ջուր չէին մտնում երկու սովորող՝ Սոֆիան և Զառան, հատուկ դասընթացից հետո սովորողները սկզբում սովորեցին ազատ ջուր մտնել, ապա ցատկեր կատարել:
Հետաքրքիր փորձություն էր ալիքոտ Սևանում լողալը:
Սևանա լիճ, Սևանա լճի հիմնախնդիրներ — Ճամբարի ժամանակ տեղի է ունեցել բնապահպանական դաս-քննարկում Սևանա լճի և նրա էկոհամակարգի մասին հետևյալ թեմաներով՝
  • Սևանա լիճ՝ ծագում, շրջապատող լեռնաշղթաներ, ավանդապատում
  • Լիճը, որպես քաղցրահամ ջրի մեծ ամբար — համեմատում Բայկալ լճի հետ
  • Այս տարվա էկո-խնդիրը Սևանա լճի հետ կապված —  տարակարծիք, տարաբնույթ զրույցներ ծաղկող Սևանա լճի և կապտականաչավուն ջրիմուռների մասին

Սևանի ափին ճամբարականները մասնակցղեցին սեպտեմբերյան բնագիտական ֆլեշմոբին:

Երևանյան երգեր Սևանա լճի ափին

Սովորողների հաշվետու-պատումներ
Լիլիթ Ղազարյան

Քննարկումից իմացանք, որ Սևանա լճում 20-րդ դարի ընթացքում պակասել էր 19մ խորություն:

Սևանա կղզին հնում

Սևանա կղզին հիմա

Սևանա լճի առողջացման համար որոշել էին բարձրացնել 6մ, բայց բարձրացրել են միայն 3մ-ը:

Սերգեյ Ջուլհակյան

Երկրորդ օրը մենք քննարկում էինք  Սևանի և նրա խնդիրների մասին: Ծանոթացանք Սևանա լիճը շրջապատող լեռներին՝  Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։ Իսկ  խնդիրների մասին  խոսել էինք , որ Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

Սոֆի Նահապետյան

Ժամը 12։00 – ին գնացինք լողալու, բայց մինչ լողալը ընկեր Իվետան մեզ պատմեց Սևանի մասին։

Սևանը Հայաստանի Հանրապետության միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքին: Այն աշխարհի մեծ, բարձր-լեռնային, քաղցրահամ լճերից է: Այս երեք հատկանիշների միասնության պատճառով լիճը իսկապես հանդիսանում է տարածաշրջանի և մեր մոլորակի եզակի, ուշագրավ երևույթներից:

Անժելա Դադոյան

Ես, իմ ընկերները և ընկեր Իվետան ու ընկեր Անահիտը թռնում էինք բարձր  ալիքների վրայով…

Անի Շահսուվարյան

Հետո Սևանա լճի  մասին բնագիտական-դաս քննարկում արեցինք: Քննարկումից իմացանք, որ Սևանա լիճը ծաղկում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ այս տարի անբնական ջերմությունից ծաղկել է մայիս-հունիս ամիսներին, որն էլ խուճապ էր առաջացրել ժողովրդի մեջ…

Միլենա Բաբայան

Պարտադիր մենք ուտում էինք 3 անգամ։ Այդտեղ կար մի շուն որի անունը Դոդո էր։ Դոդոն շատ մեծ և խելացի շուն էր…

Աբրահամյան Հակոբ

Խոսեցինք Սևանի ծաղկման շրջանների մասին, ծանոթացանք լիճը շրջապատող լեռնաշղթաներին; Մեր ճամբարը գտնվում էր Արեգունի լեռան ստորոտին, Արեգունի — շատ արև ունեցող լեռներ…

Реклама
Categories: Ճամբարներ | Метки: , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: