2019-2020 ուս. տարի. Բնագիտության առարկայական ծրագիր` 4-5-րդ դասարաններ

Կրթահամալիրի 2019-2020թթ. ուս. տարվա ուումնական պլանի մեջբերում:
23. Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի  նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա:

«Բնագիտություն» առարկայի ուսուցման նպատակը.

  • 4-5-րդ դասարաններում բնության մեջ մարմինների և երևույթների վերաբերյալ
    պարզագույն (հիմնականում զգայական մակարդակի), բայց համակարգված
    գիտելիքների ստացումն է, նոր կարողությունների և հմտությունների զարգացումը:
  • Պարտիզպան-սովորողի ձևավորում:
  • Կենդանասեր-բուսաբան-բուսասեր սովորողի ձևավորում:
  • Բնապահպան սովորողի ձևավորում (ջրի, էներգիայի խնայում տանը և դպրոցում, պոլիէթիլենային տոպրակների բացառում՝ օգտագործում ենք բազմամյա կտորից տոպրակներ)
  • Բնության մեջ արագ կողմնորոշվելու հմտությունների ձևավորում (հորիզոնի կողմեր՝ կողմնացույցով և առանց կողմնացույցի):

Այս դասընթացն առավել կարևոր է որպես նախապատրաստություն բնագիտության մեթոդի
հետ ծանոթացման և միջին ու ավագ դպրոցներում բնագիտական առարկաների
ինքնուրույն ուսումնասիրության համար: Բնագիտական փորձերի միջոցով սովորողը կենտրոնացնում է իր ուշադրությունը այս կամ այն երևույթի վրա, ուշադրությունը կենտրոնացնում այս կամ այն երևույթի վրա, ձևավորում հարցեր տալու սովորություն, բնության և բնական երևույթների նկատմամբ ուշադրություն, փորձարարական և բնապահպանական աշխատանքի նախնական հմտություններ, պարտիզպանական աշխատանքներ։ Բնագիտական աշխատանքի արդյունքում զարգանում են նրա ուսումնական ընդհանուր կարողությունները, հմտությունները՝ տրամաբանություն, հետևողականություն, զարգանում է նրա աշխատասիրությունը, տրամաբանությունը,
համառությունը, հետևողականությունը, ինքնուրույնությունը, վերլուծելու, համագործակցային ունակությունները, ինքնուրույն «հայտնագործություններ»  կատարելու ձգտումը: Փորձերը կատարվում են լաբորատոր սարքերով, անհրաժեշտության դեպքում ինքնուրույն սարքեր են պատրաստվում:
Սովորողը ըստ իր ընդունակությունների զարգացնում է իր կարողությունները և հմտությունները:
Սովորողը ծանոթանում է նաև բնապահպանական խնդիրների, շրջակա միջավայրի պահպանման անհրաժեշտության, մարդ-բնություն փոխհարաբերության, էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործման հետ:
Բնագիտություն առարկան կարելի է բաժանել հետևյալ ենթաբաժինների՝

  • Էկոլոգիա – ընդհանուր ծանոթացում էկոլոգիա գիտության հետ
  • Ֆիզիկական աշխարհագրություն — ծանոթացում աշխարհագրական օբյեկտների հետ
  • Կենսաբանություն — բույսերի խնամք
  • Աստղագիտություն
  • Պարտիզպանական շուրջտարյա աշխատանքներ
  • Կենդանիների խնամք
  • Բնապահպանություն — շրջակա միջավայրի բարեկարգում, խնամում, պահպանում

 

4-5-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

դիտել և նկարագրել երևույթը
երևույթի վերաբերյալ կատարել հարցադրումներ
երևույթների դիտումների արդյունքների բացատրության համար ինքնուրույն հիպոթեզներ առաջադրել
հիմնական ֆիզիկական մեծությունները (երկարություն, մակերես, զանգված, ժամանակ, ջերմաստիճան և այլն) չափել, իմանալ դրանց չափման միավորները և նրանց միջև եղած կապերը
փորձի արդյունքներն իր գիտելիքների և կարողությունների սահմանում
ներկայացնել
պատկերացում կազմի ֆիզիկական քարտեզի և հատակագծի մասին (անցնելիք ուղու քարտեզագրում, դասարանի, բակի, թաղամասի, տուն-դպրոց հատակագծի կազմում)
փորձեր կատարելու պարզագույն հմտություններ
փորձերից համապատասխան եզրակացություններ անելու հմտություններ
Տարին 3-4 նախագիծ ներկայացնի՝ անհատական կամ խմբային

Ուսումնական միջավայր.
Քանի որ բնագիտություն առարկայի ուսումնասիրման մի մասն են կազմում լաբորատոր փորձերն անհրաժեշտ է.
• կահավորված լաբորատորիա, որտեղ սովորողները կկարողանան
ինքնուրույն փորձեր կատարել,
• թվային ֆոտոխցիկ,
• տեսախցիկ,
• էլեկտրոնային ռեսուրս
• բնագիտական և գիտահանրամատչելի գրականություն, բնագիտական -ընթերցարան
Ուսումնական միջավայր է ջերմոց-լաբորատորիան, կրթահամալիրի կայքը և ենթակայքերը, բակը, բնությունը, աստղացուցարանը, ասղադիտարանը, ուսումնական ագարակը:

Իմ անհատական բլոգի բնագիատական ընթերցարանները՝ 4-րդ դասարան և 5-րդ դասարան:

Թեմաները ըստ չափորոշիչների
Թեման ուսումնասիրում ենք նախագծի տեսքով, որն էլ ավելի է թույլ տալիս ընդլայնելու սովորողների մտահորիզոնը, ստեղծագործելու ունակությունը, ինչպես նաև ավելի լայն շերտերով ուսումնասիրել տվյալ թեմաները: Բացի ներքոհիշյալ նախագծային թեմաներից կարող են լինել նախագծեր, որոնք կառաջարկվեն սովորողների կողմից, հաշվի առնելով նրանց հետաքրքրությունը այս կամ այն երևույթի նկատմամբ։
Դրանք կարելի է նախատեսել կիսամյակում՝ 1-2 նախագիծ:

Բնագիտության առարկայի կարևոր բաղադրիչ է պարտիզպան-սովորողի ձևավորումը: Բնագիտության դասաժամի ընթացքում 5-6 սովորող պարտիզպանական գործունեությամբ է զբաղվում, որն էլ գրանցվում է էլ.մատյանի  պարտիզպան բաժնում:

4-րդ դասարան
* Տիեզերք: Արեգակնային համակարգ
* Երկիր մոլորակ. Մայրցամաքներ և օվկիանոսներ
* Լուսին. Հետազոտումն աստղադիտակի միջոցով
* Տեղանքի հետազոտում և կողմնորոշում, կողմնորոշում բնության մեջ
* Բնակավայրի հատակագծի կազմում
* Չափեր և չափումներ
* Ես և իմ մարմինը. առողջ ապրելակերպ
* Շրջակա միջավայրի խնամք. բույսեր և կենդանիներ
5-րդ դասարան
* Մարմիններ և նյութեր
* Չափեր և չափումներ
* Երկիր մոլորակի կառուցվածքը, ոլորտները և դրանց փոխադարձ կապերը՝ -Երկրի ներքին կառուցվածքը, Երկիրը կազմող ապարները, օգտակար հանածոները -ՀՀ բնական ռեսուրսները, օգտակար հանածոները, ՀՀ-ում հանդիպող ապարների տեսակները
-Մակերևույթի ձևեր
-Բնական աղետներ՝ հրաբուխ, ջրհեղեղ, երկրաշարժ, սողանք և այլն: Անվտանգության կանոնները բնական աղետների ժամանակ -Երկրի ջրային թաղանթը, ջրի նշանակությունը, հատկությունները, ջրի շրջապտույտը բնության մեջ -Համաշխարհային օվկիանոս՝ օվկիանոսներ, ծովեր, լճեր, ստորգետնյա և մթնոլորտային ջրեր
-Ջրի հիմնախնդիրը Երկիր մոլորակի վրա -Մթնոլորտ, դրա սահմանները, կառուցվածքը
-Մթնոլորտի խոնավությունը. մառախուղ, ամպեր, մթնոլորտային տեղումների առաջացումը
-Քամի, քամու առաջացումը, քամիների տեսակները
-Մթնոլորտային ճնշում
-Եղանակ, դրա փոփոխությունը
-Մթնոլորտի աղտոտվածության հիմնախնդիրը

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը. դրանց հիմնական
բովանդակությունը, կազմակերպումը

Ծրագիրը հիմնվում է դիտարկումների, փորձերի, հետազոտությունների, ինքնուրույն ուսումնասիրությունների, եզրահանգումների, նոր խնդիրների առաջադրման վրա, պարբերաբար այց ուսումնական ագարակ, համատեղ նախագծեր, շուրջտարյա պարտիզպանական աշխատանքներ, մասնակցությունը ամենամսյա բնագիտական ֆլեշմոբների և էկոտուրին: Սովորողը ուսուցչի օգնությամբ կամ առանց նրա, յուրացնում է տեսական նյութերը՝ օգտագործելով ՏՀՏ միջոցներ, կատարում է փորձեր, գործնական աշխատանքներ, որոնք ձևակերպում է էլեկտրոնային եղանակով, մասնակցում է ուսումնական ճամփորդություններին: Առարկան ավելի բովանդակալից դարձնելու նպատակով ուսումնառությունը ուղեկցվում է համապատասխան թեմաների կինոդիտումներով, աստղադիտակով դիտումներով, աստղացուցարան, թանգարաններ և ցուցահանդեսներ այցելելություններով, հայրենագիտական- բնագիտական ճամփորդություններով:

5.Գնահատումը
Սովորողները գնահատվում են բլոգում հրապարակած իրենք բնագիտական նախագծային աշխատանքների, հետազոտությունների հիման վրա, ինչպես նաև հաշվի է առնվում պարտիզպանական գործունեությունը, ամենամսյա բնագիտական ֆլեշմոբի մասնակցությունը, խրախուսվում է սովորողի մասնակցությունը ամենամյա բնագիտատեխնիկական ստուգատեսին և էկոտուրին, հայրենագիտական-բնապահպանական արշավներին և ճամբարներին:

Սովորողը պետք է ունենա անհատական ուսումնական բլոգ համապատասխան առարկայական բաժիններով, որի միջոցով էլ ամփոփում ենք կիսամյակը, տարին:

Գնահատումը կատարվում է սովորողի գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբերի, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։

Մեջբերում ուս. պլանից

  • Սովորողն ունի ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է նրա ուսումնական գործունեությունը։
  •  Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբերին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
  •  Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերն իրականացվում են սահմանված կարգով:
  • Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուքով կամ պլանշետով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
  • Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա, բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով:

2019-2020 ուս. տարվա բնագիտությւան ռաջարկայի կազմակերպում

Առաջին կիսամյակ

Բնագիտություն առարկան դասավանդվելու է մոդուլներով՝ պարտիզապուրակային, ջերմոց լաբորատորիա, աստղացուցարան, ուսումնական ագարակ:

Բնագիտության դասաժամին հատկացված երկու ժամը դասացուցակում դրվում է իրար հաջորդելով (այսպես ավելի նպատակահարմար կլինի մոդուլային դասաբաժանումը՝ ջերմոց լաբորատորիա, ուսումնական ագարակ, աստղացուցարան, պարտիզպանական աշխատանք)

Յուրաքանչյուր դասարան կիսվում է երեք խմբի՝

  • պարտիզպաններ 4-5 — սովորողները աշխատում են հատուկ արտահագուստով
  • ջերմոց լաբորատորիա  — 7-8
  • բնագետ-հետազոտողների խումբ — 13-15

Երկու դասաժամի ընթացքում յուրաքանչյուր սովորող հերթափոխելով  հասցնում է լինել երեք խմբերում:

Կիսամյակը մեկ անգամ այցելում ենք աստղացուցարան (4-5-րդ դասարանցիները աստղացուցարան այցելելու համար բաժանվում են 8 խմբի): Աստղացուցարան այցելելու օրերին սովորողների մի խումբը պարտիզպանի հետ է աշխատում, մյուս խումբը ջերմոց-լաբորատորիայում (Աստղացուցարան այցելում ենք 12-15 սովորողներով):

Կիսամյակը երկու անգամ յուրաքանչյուր դասարան այցելում է ուսումնական ագարակ (սովորողների խումբը բաժանվում է խմբերի Էդմոնի, կազմակերպչի, բնագետ-ուսուցչի և կատարում նախատեսված աշխատանքները հատուկ արտահագուստով):

Սովորողի բնագիտական գործունեությունը գրանցվում է հատուկ գրանցամատյանում:

Реклама
Categories: Ծրագրեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: