Երկրաշարժ

Հայկական լեռնաշխարհը, որի մի մասում այժմ գտնվում է Հայաստանը, համարվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը և մտնում է Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ::

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում, ուր տեղի են ունենում ուժեղ երկրաշարժեր: Դեռևս ոչ ուշ անցյալում մենք ականատես եղանք ուժեղ երկրաշարժի ողբերգական հետևանքներին: 1988թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի թողած վնասները զգացնել են տալիս մինչ օրս: Տարածականորեն Հայաստանը գտնվում է այնպիսի երկրաշարժավտանգ գոտում, որտեղ միշտ եղել են ու կլինեն ավերիչ երկրաշարժեր: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ծանր հետևանքներ լինում են այն երկրներում, որոնք ժամանակին համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել, չեն պատրաստվել հնարավոր ուժեղ երկրաշարժին:

Եթե համեմատելու լինենք Հայաստանի և Ճապոնիայի նույն ուժգնության երկրաշարժերը՝ արդյունքններն անհամամեմատելի են …

Շատ կարևոր է, որ մեծից-փոքր իրազեկված լինեն ինչպես պետք է պահել երկրաշարժից առաջ, ժամանակ և հետո:

Երկրաշարժի մասին 4-5-րդ դասարանում ըստ պետական չափորոշիչի հատկացված է 1-2-ական դասաժամ: Մասնագիտությամբ լինելով երկրաֆիզիկ-սեյսմոլոգ կարծում եմ, որ բավականին քիչ է նյութը յուրացնելու համար: Սեյսմիկ ռիսկի նվազեցումն անմիջապես կապված է իրազեկ քաղաքացուց:

Մխիթար Սեբաստաց կրթահամալիրի որդեգրած այլընտրանքային մանկավարժությունը թույլ է տալիս, որ պես հեղինակ այս թեման վերածել նախագծի, որն իր մեջ կներառի և ուսումնական նյութ, և գործնական պարապմունք, և գիտահետազոտական-ճանաչողական արշավներ /ՍՊԱԾ՝ Սեյսմիկ Պաշտպանության Ազգային Ծառայություն Գառնի և Երևանի կայաններ/: Սովորողն էլ իրիմացած կարողությունները և հմտությունները տանում է տուն՝ ընտանիք, բակ՝ խաղընկերներին:

Սեյսմիկ ռիսկի նվազեցումն անմիջապես կապված է իրազեկ քաղաքացուց:

Ուսումնական նյութեր՝

Երկրաշարժ

Երկրի մակերևույթը փոփոխող արտածին ուժերը

Երկրաշարժ․ հետաքրքիր է իմանալ

Երկրաշարժից պաշտպանվելու կանոնները

Երկրաշարժ — ուսումնական տեղեկատվական ֆիլմ

Ֆիլմի դիտում և քննարկում՝

Հաշտ ապրենք երկրաշարժի հետ

Թեմայի ամփոփում — վարպետության դաս Երաևանի և Գառնի ՍՊԱԾ-ում:

 

Categories: Ուսումնական նախագծեր, Ուսումնական փաթեթ, Ֆիլմեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: