Բնագիտություն-հայրենագիտությունը’ նոր հարթակում

 

Թագավարակի պանդեմիայի հետ կապված՝ հանրապետությունում արտակարգ իրավիճակի թելադրանքով մարտի 16-ին կրկին անցանք հեռավար ուսուցման:

Ունենալով նախորդ շաբաթվա՝ մարտի 2-6-ի առցանց ուսուցման փորձը, այս շաբաթ փորձեցինք էլ ավելի գործնական և բովանդակալից կազմակերպել սովորողների ուսումնական առցանց պարապմունքները:

Արևելյան դպրոցում գործում է Բնագետիկ-հայրենագետիկ TV-ն: Քանի որ մարտի 13-ին փակվեցին կրթական բոլոր հաստատությունները,  մարտի 14-ին՝ շաբաթ օրը, Բնագետիկ TV-ի թղթակիցներից Մանե Մայիլյանի և Նորիկ Գաբրիելյանի նախաձեռնությամբ մեր պարտիզապուրակային գործունեությունը, որ առկա ուսուցման դեպքում կազմակեպում ենք Արևելյան դպրոցի ներքին բակերում,  տեսադասի օգնությամբ բերեցինք առցանց հարթակ։ Սովորողների նախաձեռնությանը ընթացք տվեցի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս սովորողներն ապրում են դպրոցին մոտ․ տրանսպորտից օգտվելու կարիք չկար: Տեսադասը բույսի բազմացման տարբեր եղանակների մասին էր: Այժմ հարմար եղանակային պայմաններ են  բույսերի բազմացման համար (հայտնի չէ, թե ինչքան կարող է տևել այս իրավիճակը, իսկ բույսն ու կանաչը չեն կարող սպասել): Տեսադասում սովորողները բացատրում և փորձի վրա ցույց են տալիս բույսի բազմացման տարբեր եղանակները՝ սերմով, տերևով, կտրոնով… Այս տեսադասով ապահովեցինք բնագիտության թե՛ գործնական, թե՛ ուսուցողական մասը…

Նորիկ Գաբրիելյանը ոգևորված տեսադասից՝ մի տեսադաս էլ առանձին նկարեց և առաջարկեց իր հասակակից սովորողներին: Հետաքրքիր էր…

Մարտի 16-20-ի համար հավաքեցի 4-5-րդ դասարանցիների բնագիտություն և հայրենագիտություն առարկաների  հեռավար ուսուցման փաթեթները՝

Փաթեթներում նաև արդյունքներն են։

Ի տարբերություն նախորդ շաբաթվա՝ այս շաբաթը տարբերվեց ուսումնական առցանց տարբեր հարթակներում սովորողների հետ հանդիպում-քննարկումներով: Սովորողներին  ներկայացրի և քննարկեցինք փաթեթները:
4-րդ դասարանցիների հետ ունեցանք բնագիտական առցանց դաս-քննարկում: Թեման՝ Աղբյուր, գետ, լիճ: Սովորաբար այս թեմային անդրադառնում ենք ուսումնական արշավների ընթացքում: Առցանց դասի ժամանակ նկարեցինք գետը, փորձեցի օգտագործել microsoft teams-ի  deskctop գործիք-միջավայրը, որոշեցինք գետի ուղղությունը, որից հետո գետի աջակողմյան և ձախակողմյան վտակները: Կարծում եմ՝ հետաքրքիր ու հաջողված դաս էր:
5-րդ դասարանցիների հետ նույն հարթակում քննարկեցինք հայրենագիտության ուսումնական նյութը՝ Հայաստանի պատմական մայրաքաղաքները, քարտեզի վրա ցույց տվեցինք և տեղադրեցինք ՀՀ տարածքում և տարածքից դուրս գտնվող պատմական մայրաքաղաքները: Ստացվեց վիրտուալ յուրովի ճամփորդություն: Այս մտքից ոգևորված կազմեցի  «Ուսումնական-հայրենագիտական գարուն» նախագիծը։ Ըստ նախագծի սովորողներն ինքնուրույն կամ իրենց ընտանիքի անդամների հետ պետք է շրջագայեն ՀՀ-ում, Արցախում և ամբողջ աշխարհում, գրեն ճամփորդության մասին և ներկայացնեն ֆոտոպատումներ:

Ասեմ, որ այս շաբաթ առցանց ուսումնական պարապմունքներ կազմակերպելիս ավելի լարված ու բազմազբաղ էի՝ նոր հարթակներ, ուսումնասիրում, փորձարկում… Հնարավորինս փորձեցի այնպես անել, որ էլ ավելի արդյունավետ կազմակերպեի սովորողների առցանց ուսուցումը: Ինքս էլ շատ բան պրպտեցի, սովորեցի, ուսումնասիրեցի…

Microsoft teams հարթակի շնորհիվ գրեթե ամեն օր առցանց ուսումնական պարապմունք-հանդիպումներ եմ կազմակերպել թե՛ դասարանական, և թե՛ փոքր թվով սովորողների խմբերի հետ:

Սկզբում բավականին դժվարություններ կային, քանի որ նոր հարթակ էր, ուսումնական նոր միջոց, գործիք ու միջավայր, բայց արագ փորձեցի տիրապետել ու կազմակերպել սովորողների առցանց ուսումնական պարապմունքները:

Ֆիզիկական միջավայրում ուսումնական պարապմունքը տևում է 45 րոպե, իսկ առցանց հարթակում` 7O -12O րոպե՝ կախված կապից, սովորողների տարիքային առանձնահատկությունից և թվից:

Ասեմ, որ այս հարթակում առցանց ուսումնական պարապմունքները 6-7 հոգիանոց խմբերով ավելի հաջողված եմ համարում:

Որպես առցանց հարթակ՝ օգտագործել եմ նաև massenger և viber սոցիալական միջավայրերը:

Teams առցանց ուսումնական հարթակում առցանց հանդիպումներից հետո կարող եմ անել իմ դիտարկումները՝

  • բոլոր մասնակիցները պետք է խոսեն հերթով,
  • իրար լսելը բավականին կարևոր գործոն է առցանց հանդիպում-քննարկումը լավ անցկացնելու համար,
  • որ մասնակիցը չի խոսում, պետք է անջատի բարձրախոսը,
  • սովորողներին ինչ-որ բան ցույց տալու համար (իմ դեպքում` քարտեզ) կարելի է օգտվել dasctop-ի նշանից։

Ելնելով ուսուցման այս շաբաթվա փորձից` կարծում եմ՝ ավելի նպատակահարմար է ստեղծել առցանց ուսումնական տեսադասեր, տեղադրել youtube-ում և ուղարկել սովորողներին` որպես նոր նյութի մատուցման ձև:

Բացի առցանց հարթակում հանդիպելուց, առցանց առաջադրանքներ կազմելուց, սովորողների համար ընտրել և առաջարկել եմ դիտել հետևյալ ուսումնական ֆիլմեր-մուլտֆիլմերը:

Առցանց ուսուցման հարթակներում քննարկել ենք նաև այդ մուլտֆիլմերը:

Սովորողների մասնակցությունն այս առցանց ուսումնական շաբաթվա ընթացքում, ինչպես և նախորդում, սկզբում պասիվությունն էր նկատվում: Հիմնականում աշխատանքներն ուղարկել են շաբաթվա վերջում (մասնակցության ինտենսիվությունը երևում է նաև հեռավար ուսուցման հաշվառման մատյանում): Շաբաթ-կիրակի ուսումնասիրել եմ հեռավար ուսուցման մատյանը, դուրս գրել չմասնակցած սովորողների ցանկը և անհատապես տեղեկացրել, ոմանք արձագանքել են և դեռ արձագանքում են: Ընդհանուր առմամբ, իմ առարկաներից չմասնակցած սովորողների թիվը յուրաքանչյուր դասարանում մեկ կամ երկու հոգի է:

Պետք է արձանագրեմ, որ շատ սովորողներ, ովքեր պասիվ են եղել ֆիզիկական միջավայրում, բավականին ակտիվ են եղել առցանց ուսուցման ընթացքում և հակառակը:

Ամեն դեպքում հնարավորություն եմ տվել, այն սովորողներն ովքեր չեն մասնակցել, լրացնեն և ուղարկեն:

Լինելով ծնող-ուսուցիչ` ամեն օր օգնել եմ դստերս՝ վարելու  անձնական-ուսումնական բլոգը, կատարելու հեռավար ուսուցման իր ամենօրյա առաջադրանքները:
Մարիան սովորում է Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբում, դասվար՝ Լիլյա Զախարյան:

Categories: Հաշվետվություններ, Հեռավար-առցանց ուսուցում, Հոդվածներ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: