Դրականը արժևորելով

IMG_20191022_175739~2

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ամենամյա մայիսյան ստեղծագործական հավաքներին ամփոփելով տարին՝ հեղինակային կրթական ծրագրի հեղինակներս  մեր հավաքից հավաք հոդվածներում միշտ էլ փորձել ենք  արձանագրել այդ ուսումնական տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները, փոփոխությունները, ունեցած փորձի հիման վրա զարգացնել ու շարունակել նոր ուսումնական տարվա համար նորանոր նախագծերն ու մտահղացումները։

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական մայիսյան այս տարվա հավաքից հավաքի իմ ասելիք-հոդվածը կիսվում, տարանջատվում է երկու մասի՝ մինչև արտակարգ իրավիճակը և դրանից հետո:
Առաջին մասի իմ գործունեությունն ուզում եմ համառոտ ներկայացնել իր ուղղություններով, ապա առավել մանրամասն անդրադառնալ երկրորդ մասին։

Հերթական ուսումնական արշավներ՝

Շուրջտարյա նախագծեր՝

Բնագիտություն-հայրենագիտության դասավանդման ուսումնական նախագծերը, տոները, ծեսերը լուսաբանվել են Բնագետիկ-Հայրենագետիկ TV-ում:

Երկրորդ մասում աննախադեպ մեր ուսումնական տարին ավարտում ենք հեռավար-առցանց ուսուցմամբ: Նույնիսկ ամենամյա մայիսյան հեղինակային ծրագրերի հեղինակների հավաքն է առաջին անգամ առցանց…

Երբ մարտի 14-ից հանրապետության բոլոր կրթօջախներն անցան հեռավար ուսուցման, մեր սեբաստացի համայնքն ունենալով անցյալի՝ 2O16թ․ հունվարի, և նախորդ շաբաթվա՝ մարտի 2-6-ի հեռավար ուսուցման փորձը՝ արագ անցավ հեռավար աշխատանքի: Սկզբում անհանգստություն ունեի բնագիտության-հայրենագիտության հեռավար կամ առցանց ուսուցման ձևի-կազմակերպման համար, ինչպես անել, որ առցանց ուսուցման ընթացքում էլ գործնական-կենդանի բնագիտություն-հայրենագիտությունը չտուժի…

Թվում էր, թե ֆիզիկական միջավայրին փոխարինման եկած հեռավար հարթակները, առցանց առաջադրանքներն օտարություն, սառնություն կմտցնեն սովորող-ուսուցիչ ընկերությունում, բայց․․․ Արդյունքն ավելին էր ու խոսուն:

Համացանցի նորություններին հետևելով՝ հանդիպում, կարդում էի հետաքրքիր փաստարկներ Երկիր մոլորակի ինքնամաքրման մասին: Մի տեղ խոսվում էր օզոնային շերտի վերականգման մասին, մի այլ տեղ՝ Վենետիկի ջրանցքների մաքրման, մեդուզաների ի հայտ գալու, վերջերս էլ նայեցի մի տեսաֆիլմ, որտեղ քաղաքամերձ ծովափնյա շրջաններում դելֆիններ են հայտնվել, Փարիզում առաջին անգամ է, որ օդի մաքրությունը բարձր ցուցանիշ է գրանցել և այլն… Չկա չարիք առանց բարիքի կարգախոսով և դրականը նկատելով, գնահատելով, փորձեցինք ստեղծված դրությունից վերցնել լավը ու շարունակել մեր գործունեությունը…

Առցանց բնագիտություն

Ստացվեց այսպես՝ բնագիտությունը մի հարթակից տեղափոխվեց այլ հարթակ՝ սովորողի ընտանեկան դպրոցի բակ, տուն, պատշգամբ, այգի…

Իմ ընտանեկան դպրոցի անձնական փորձից կարող եմ ասել, որ սեբաստացի Մարիայի հետ սկսեցինք խնամել-բարեկարգել մեր փոքրիկ բակը:

Թե՛ բնագիտության, և թե՛ հայրենագիտության հեռավար առաջադրանքները կազմելիս մեկ կետ կամ մեկ առաջադրանք ուղղված է եղել ընտանեկան դպրոցի գործունեությանը:

Բնագիտությունը կենդանի դարձավ սովորողի ընտանեկան դպրոցի բնագիտական գործունեությամբ՝ բակ, ծաղկանոց, պատշգամբ, այգի, իսկ առցանց հայրենագիտությունը կենդանի դարձավ ընտանեկան դպրոցի վիրտուալ ճանապարհորդություններով և ընտանեկան դպրոցի տոնով-ծեսով (Զատիկ, Ծաղկազարդ):

Ուզում եմ փաստել, արձանագրել, որ իմ ընտանեկան դպրոցն էլ շատ բան սովորեց թե՛ սովորողներից, թե՛ սովորողների ընտանեկան դպրոցներից։

Ուզում եմ ներկայացնել իմ և սովորողների ընտանեկան դպրոցի փոխադարձ գործունեությունը: Առաջադրանքներ և նախագծեր կային, որ փորձում էի ես սովորեցնել, մեկ այլ նախագծում սովորողներն էին սովորեցնողի դերում, և մեր առցանց ուսումնական գործունեության կարևոր մասը կազմեց սովորողների և իմ ընտանեկան դպրոցը:

Մեր հեղինակային առցանց ուսուցման  բաղադրիչներ եմ համարում ուսումնական բլոգը, teams հարթակը, ընտանեկան դպրոցը, պրպտող-ինքնակրթվող ուսուցիչը, և հենց այս կարևոր բաղադրիչներից էր կախված առցանց ուսուցման որակը։

Առաջին բնագիտական առաջադրանքի կազմելուն օգնության եկան բնագետիկներ Նորիկ Գաբրիելյանը և Մանե Մայիլյանը: Բնագետիկ TV հատուկ թողարկմամբ առաջարկեցին հետաքրքիր ուսումնա-բնագիտական նախագիծ՝ իմ կանաչ անկյունը և բույսի բազմացման եղանակները, ի դեպ, շատ հարմար շրջան էր զբաղվելու կանաչով։

Համագործակցելով բնագետ-կենսաբան Շուշան Ալեքսանյանի հետ՝ քննարկեցինք և կազմեցինք հաջորդ առցանց առաջադրանքը։ Քանի որ բնագիտության և հայրենագիտության առաջադրանքներում կա թե՛ գործնական, թե՛ հետազոտական մաս, որոշեցինք առաջադրանքների կատարման համար տասը օր կամ երկու ուսումնական շաբաթ ժամանակ տալ՝ Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը: Այս առաջադրանքի շրջանակում սովորողի ընտանեկան դպրոցը ներկայացրեց իր բակի խնամքն ու մշակումը:

Բնագիտական համեղ առաջադրանքի շնորհիվ Սնկեր և Բակտերիաներ և սնկեր առաջադրանքների օգնությամբ սովորեցինք տարբերակել ուտելի և թունավոր սնկերը, իսկ սովորողի ընտանեկան դպրոցը ներկայացրեց մեկը մեկից հետաքրքիր ու համեղ սնկային բաղադրատոմսերով տեսաֆիլմեր: Այ այստեղ շահեց իմ փոքրիկ ընտանեկան դպրոցը…

Համեղ բնագիտությունից հետո շարունակեցինք մեր առցանց ուսուցման բնագիտությունը էկոլոգիական առաջադրանքներով՝ Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը  և Ինչպես փրկել երկրագնդի բնությունը: Սովորողի ընտանեկան դպրոցն այս նախագծի շրջանակում ներկայացրեց շրջակա միջավայրի պահպանման իր կանոնները:

Յուրաքանչյուր ուսումնական առաջադրանք կամ նախագիծ կազմելիս, թեմային համապատասխան ներկայացրել եմ մուլտադարան, որն ավելի կօգներ նյութն ուսումնասիրելուն, յուրացնելուն, ինչու չէ նաև ընտանեկան դպրոցի երեկոյան տեսադիտումների կազմակերպման հարցում:

Առցանց հայրենագիտություն

Առցանց տոնեցինք Ծաղկազարդն ու Զատիկը, հետաքրքիր ընտանեկան տեսաֆիլմերի, բաղադրատոմսերի, բարեմաղթանքների, ավանդապատումների, ընտանեկան զրույցների լիությամբ…

Երբ շատ էինք կարոտում մեր ուսումնական արշավները, սովորողների ընտանեկան դպրոցներով փորձում էինք Վիրտուալ ճամփորդություններ իրականացնել աշխարհի տարբեր հետաքրքիր վայրերում, թանգարաններում:

Վիրտուալ արշավները շարունակեցինք՝ ուսումնասիրելով Հայաստանի պատմական մայրաքաղաքները:

Ապրիլի 24-ի հիշատակի օրը ընտանեկան դպրոցները հոգևոր ընթերցումների կամ երգի ներքո ընտանեկան ծաղկատունկ և ծառատունկ արեցին:

«Գուշակենք հայկական տեղանունները» նախագիծը մի նոր հավես բերեց մեր առցանց հայրենագիտությանը՝ դառնալով հայրենագիտական լոտոյի մի օրինակ:

Մայիսյան հավաքին հանդես եկանք համակրթահամալիրյան նախագծին համահունչ  «Սասնա ծռեր. տեղանունների ծագումնաբանություն-քարտեզագրում» ուսումնահայրենագիտական նախագծով:

Այս նախագծի շնորհիվ փորձեցինք պարզել, թե «Սասունցի Դավիթ» էպոսն իր բովանդակությամբ և հերոսներով ինչ հետք է թողել  Հայկական Լեռնաշխարհի աշխարհագրական անունների անվան ծագումնաբանությունում: Հերոսների անվան հետ են կապվել, օրինակ՝ Մհերի դուռ, Դավթի քար կոչվող վայրերը: Փորձեցինք գտնել ավելին։

Ուզում եմ նաև անդրադառնալ «Ընտանեկան դպրոց․ բլոգին ներկայացվող պահանջների քննարկում» նախագծին, որտեղ սովորողների ընտանեկան դպրոցները ընթերցելով-ծանոթանալով սովորողի բլոգների ներկայացվող պահանջներին՝ ուսումնասիրել և կարգի են բերել իրենց ուսումնական բլոգները:

Ինձ համար ինքնակրթություն եմ համարում յուրաքանչյուր սովորողի և ընտանեկան դպրոցի պատրաստած տեսաֆիլմը, պատումները, ինչպես նաև առցանց ուսուցման հարթակների յուրացումը։

Լինելով սեբաստացի Մարիայի մայրիկ՝ մեր ընտանեկան դպրոցն էլ զբաղված էր Մարիայի ամենօրյա առցանց ուսուցման կրթությամբ: Քանի որ մեր ընտանեկան դպրոցը շատ փոքր է, մեզ օգնության են հասնում Մարիայի պապիկն ու զարմուհինները՝ ամեն օր մի նոր ուսուցչի դերում։

Ընտանեկան դպրոցները հանդես եկան նաև Բնագետիկ-Հայրենագետիկ TV- թողարկումներով:

Հոդվածս ուզում եմ ամփոփել՝ հեռավար ուսուցման սովորող ու արդեն ընկեր դարձած Համիկ Դարբինյանի բլոգը ներկայացնելով: Համիկ Դարբինյանը ապրում է Չինաստանում: Անկեղծ ասած՝ պարբերաբար ունեցել եմ այլ երկրներից հեռավար սովորողներ, բոլորի հետ սովորել և ընկերություն եմ արել, բայց Համիկ Դարբինյանին ուզում եմ առանձնացել: Երևի նրանից է, որ իր անկեղծությամբ և անմիջականությամբ Համիկը տարբերվող է: Բացի առաջադրանքներից՝ մշտական  կապի մեջ եմ եղել և առցանց փորձել օգնել Համիկին ունենալու իր սեփական ուսումնական բլոգը: Համիկն աչքի է ընկնում իր նպատակասլացությամբ: Պայմանավորվել ենք, որ Հայաստան գալուն պես կհանդիպենք…

 

Categories: Հավաքից հավաք, Հոդվածներ, Ուսուցչի օրագիր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: