Վաղաշեն բնապահպանական ճամբար. սեպտեմբերի 8-10

Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Վաղաշեն գյուղից 1.5կմ դեպի հրվ. ՝ Սևանա լճի ափամերձ հատված
Մեկնում՝ սեպտեմբերի 8, Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի, 09:30-ին
Վերադարձ՝   սեպտեմբերի 10, Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի
16:00-16:30

Երթուղու նկարագրություն
Երևան- Հրազդան- Գավառ-Վաղաշեն (141կմ / 2 ժամ 46 րոպե)
Վերադարձը՝ նույն երթուղով ։

Պատասխանատուներ‘ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան, Սմբատ Պետրոսյան
Նպատակ
Բնապահպանական եռօրյա վրանային ճամբարի կազմակերպում Վաղաշեն գյուղի ափամերձ հատվածում Մուտքի ճամբարականների հետ, խնամք, պահպանություն
լող, վրանային պայմաններում ապրելու հմտությունների ձեռքբերում, զարգացում

Անհրաժեշտ իրեր ճամբարի համար՝

  1. Առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ:
  2. Ջուր` անհատական շշով
  3. Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ՝ այս բոլորը ամուր պլաստիկից)
  4. Աղբի տոպրակներ/3-5 հատ/, ձեռնոց
  5. Տաք հագուստ 3 օրվա համար, լողազգեստ, սրբիչ՝ ցամքոց
  6. Քնապարկ
  7. Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ,անձեռոցիկ՝ թաց և չոր
  8. Անձրևապաշտպան բաճկոն
  9. Լապտեր, եթե ունեք ապա ‘ power bank
  10. Արևապաշտպան գլխարկ, ակնոց, մոծակների խայթոցի դեմ դեղ-քսուք
  11. Գնդակ, բատմիտոն, շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ

Ժամանակացույց

Օր I

9.00 Հավաքվում ենք Արևելքում

09:30- Մեկնում Սբ. Երրորդություն եկեղեցու բակից
11:30-Կանգառ Հայրավանք եկեղեցում
12:30-ժամանում (ծանոթացում տարածքին, ճամբարային նախապատրաստական աշխատանքներ)
13:00- ճամբարային հերթափոխ
13:30- բրդուճային, մրգային ընդմիջում
14:00 — իրերի տեղավորում
15:00- բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
16:00-լող Սևանում
19:00- ընթրիք
20:00-օրվա տպավորությունների ամփոփում կրակի շուրջ
22:00-Քուն

Օր 2

09:00- վերկաց, հիգիենայի ժամ
09:30- նախավարժանք
10:00-նախաճաշ
11:00-միջավայրի խնամք
12:00- լող, լողուսուցում
14:00-սեղանի, զարգացնող խաղեր
15:00- ճաշ
16:00- բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
17:00- լող, լողուսուցում
19:00- ընթրիք
20:00- քննարկում — զրույց կրակի շուրջ
22:00- քուն

Օր 3

09:00- վերկաց, հիգիենայի ժամ
09:30- նախավարժանք
10:00-նախաճաշ
11:00-միջավայրի խնամք
12:00- լող, լողուսուցում
14:00- մեկնում

Սննդակարգ

Մասնակիցներ

  1. Հասմիկ Գասպարյան 4-1 
  2. Դանիելյան Աննա 4-2 
  3. Արսինե Կարապետյան 5-1 
  4. Մարիա Մարկոսյան 5-1 
  5. Սահակով Տիգրան 5-1 /մուտք/ 
  6. Մայիլյան Աշոտ 5-1 /մուտք/ 
  7. Խորեն Սարգսյան 5-1 
  8. Նիկոզոսյան Նարինե 5-1 /մուտք/ 
  9. Գրիգոր Խաչատրյան 5-2 /մուտք/ 
  10. Հայկ Թևանյան 5-2 /մուտք/ 
  11. Մոնիկա Մովսիսյան 5-2 /մուտք/ 
  12. Գոհար Ալեքսանյան 5-2 
  13. Նիկոսողսյան Նարինե 5-2/մուտք/
  14. Մանե Սարգսյան 5-2 
  15. Ալիսա Արշակյան 5-2 
  16. Միլա Խաչատրյան 5-3 
  17. Մհեր Մնացականյան 5-3 
  18. Բաբայան Ալեքս 5-3 
  19. Աղասարյան Լեո 5-3 
  20. Ջանազյան Մարիա 2_1

Հաշվետու նյութեր, պատումներ

Հայրենագետիկ-բնագետիկ TV-ն Վաղաշենի բնապահպանական ճամբարում

Մանե Սարգսյան

Աշոտ Մայիլյան (մուտք)

ՎԱՂԱՇԵՆՈՒՄ

 Ես և իմ դասարանը գնացինք Վաղաշեն հանգստանալու:  
 Առաջին օրը գնացինք Վաղաշեն, նախաճաշեցինք և սկսեցինք տեղավորել իրերը: Հետո լողացինք Սևանում, այնտեղ ցուրտ էր, բայց ջուրը լավն էր։ Եկանք և կերանք խոզի համեղ խորոված, հետո նստեցինք կրակի շուրջը և զրուցեցինք օրվա մասին, ժամը 9:00-ին պառկեցինք քնելու:  
 Երկրորդ օրը վեր կացանք, արեցինք նախավարժանք, կրակ վառեցինք և տաքացանք, հետո մաքրեցինք Սևանի ափը և լողացինք: Ընկերներիս հետ խաղեր խաղացինք և միմյաց ավելի լավ ճանաչեցինք, հետո ճաշեցինք և գնացինք էլի լողալու, ընթրեցինք և զրուցեցինք կրակի շուրջը: Ժամը 22:00-ին պառկեցինք քնելու:  
 Երրորդ օրը նախաճաշեցինք, տարածքը մաքրեցինք և գնացինք լողալու, իսկ ժամը 14:00-ին եկանք Երևան:
Իմ ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ ես հաղթահարեցի շների հանդեպ իմ վախը, ավելի լավ ճանաչեցի դասարանցիներիս և ընկերացա շատերի հետ:

Categories: Սովորողների ճամբար | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: