Ընթերցարան

Գիտեք, որ…

imagesCA062FJW

Աշխարհի ժողովուրդները խոսում են ավելի քան 3000 լեզուներով, այդ շարքում հայերենը, խոսողների թվով, գտնվում է առաջին հարյուրյակի մեջ:

Լեզուներից միայն 13-ով են խոսում 50 միլիոնից ավելի մարդիկ՝ անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, չինարեն, հինդի, ճապոներեն, ինդոնեզական լեզու, պորտուգալերեն, արաբերեն, բենգալերեն: Ով գիտե այդ լեզուները, կարող է հաղորդակցվել աշխարհի բնակչության 2/3-ի հետ:

Читать далее

Реклама
Categories: Հայրենագիտություն, Հետաքրքիր է․․․, Ուսումնական նյութ, Ընթերցարան | Оставьте комментарий

Խոր Վիրապ

imagesCA0ZOTHN

Խոր վիրապի վանքը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ` ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից հարավ-արևմուտք)։

Читать далее

Categories: Ճամփորդություններ, Ընթերցարան | 1 комментарий

Արտաշատ (Արտաշեսի ուրախություն)

Արտաշատի հնավայր

Արտաշատը (Արտաքսատա) կառուցվել է Արտաշեսյան դինաստիայի հիմնադիր Արտաշես Ա-ի կողմից` Ք. ա. 189-188 թթ., Արարատյան դաշտում, գեղատեսիլ Արարատի դիմաց, Արաքս ու Մեծամոր գետերի հին հուների միախառնման վայրում, Խոր վիրապի 12 մեծ ու փոքր բլուրների վրա։ Պեղումները վկայում են, որ այստեղ եղել է վաղ երկրագործական շրջանի մեծ բնակավայր և ուրարտական քաղաք։ Արտաշատը կառուցվել է մինչ օրս գիտությանն անհայտ այդ քաղաքի տեղում։ Ըստ Պլուտարքոսի և Ստրաբոնի` Արտաշատի տեղն ընտրել և նախագծել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը, ով Մագնեսիայի ճակատամարտում (Ք. ա. 190 թ.) Անտիոքոս Մեծի պարտությունից հետո ապաստանել էր Արտաշես Ա-ի արքունիքում և վերջինիս խորհրդականն էր։

Читать далее

Categories: Ճամփորդություններ, Ընթերցարան | Оставьте комментарий

Հայաստանում օգտագործված չափման միավորներ

քանոն

Հայաստանում օգտագործված երկարության չափերից են ասպարեզ նետաձիգը, որը հավասար Է 227մ, փոքր մատնաչափը’ 1սմ 6մմ, կոճը’ 3սմ 9մմ, բուռը’ 10սմ, ներբանը’ 20սմ, հռոմեական մղոնը’ 1480մ և այլն: 19-րդ դարի վերջին Հայաստանում հայկական երկարության չավւերի հետ միասին տարածված է եղել ռուսական արշինը, որը հավասար է 71 սմ 12մմ-ի:

Читать далее

Categories: Ուսումնական նյութ, Բնագիտություն 4, Ընթերցարան | Оставьте комментарий

Երկրաշարժ․ հետաքրքիր է իմանալ

imagesCA062FJW

Պարզվում է, որ մոտալուտ երկրաշարժի վտանգը կանխազգում եմ կենդանիները: Թե ինչպես է հաջողվում կենդանիներին իմանալ դրա մասին, առ այսօր հայտնի չէ: Հնարավոր է, որ նրանք զգում են օդի էլեկտրականացումը կամ որսում ջրի, օդի, լեռնային ապարների ամենաթույլ տատանումները: Բայց բոլոր դեպքերում, հենց որ կենդանին զգում է բնական աղետի մոտենալը անմիջապես միջոցներ է ձեռնարկումիր և իր ձագերի փրկության համար:

Читать далее

Categories: Ուսումնական նյութ, Բնագիտական ֆիլմեր, Ընթերցարան | Оставьте комментарий

Արաքս գետը

imagesCAZ10ZGF imagesCAB7G9SN

Գրեթե ամեն մի ազգ ունի իր սիրելի, գլխավոր գետը: Սեզ’ հայերիս համար այգպիսին Է Մայր Արաքսը:

Արաքսը սկիզբ է առնում պատմա­կան Հայաստանի տարածքում՝ այժմ Թուրքիայում գտնվող Բյուրակն (այ­սինքն՝ հազարավոր ակունք ունեցող) ւեոնազանգվածի սառնորակ աղբյուր­ներից: Գետը սկզբնավորվում է չորս առվակներից, որոնք, այնուհետև միա­նալով այլ գետերի ու գետակների, հոսում են դեպի Արարատյան դաշտ: Այստեղ արդեն Մայր Արաքսը հոսում է դանդաղ, փռվում  է, տարածվում՝ առաջացնելով ոլորաններ, ծանծաղուտներ, կղզյակներ:

Читать далее

Categories: Հայրենագիտություն, Ուսումնական նյութ, Բնագիտություն 4, Ընթերցարան | 1 комментарий

Սոսյաց անտառ

imagesCAVL7CM2 սոսի

Շատ ու շատ դարեր առաջ Արարատյան դաշտում տնկվել է Սոսյաց անտառը, որն աշխարհի ամենահին արհեստական անտառներից էր: Պատմահայր Մովսես Խորենացին գրել է, որ այդ անտառը տնկել է Հսւյկ Նահապետի որդի Արամանյակը:
Հայերի համար Սոսյաց անտառը սրբավայր է եղել, իսկ սոսին՝ սրբազան ծառ:
Սոսին նաև գուշակության ծառ է եղել:
Читать далее

Categories: Ուսումնական նյութ, Բնագիտություն 4, Ընթերցարան | Оставьте комментарий

Աղ

աղ

Ամեն մի սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Աղը միակ սննդամթերքն է, որը ոչնչով չի փոխարինվում, առանց աղի ապրել հնարավոր չէ: Բժիշկները պարզել են, որ կենդանի էակը աղ չստանալով’ մահանում է:

Читать далее

Categories: Ուսումնական նյութ, Բնագիտություն 4, Ընթերցարան | Метки: | Оставьте комментарий

Ջրի կաթիլի պատմությունը

imagesCA9VKAI6

Օվկիանոսի մակերեսին’ արևի վառ ճառագայթների տակ, ցատկոտում և խաղում էին ջրի անթիվ կաթիլները:
 Մեկն առանձնապես արագաշարժ էր: Նա մյուսներից մերթ ավելի բարձր էր ցատկում, մերթ փրփուրի հետ միասին թռչում էր ալիքի կատարին: Նա շատ էր ուզում հեռավոր ճանապարհորդության ուղևորվել:
«Գոնե արևն ինձ բարձրացներ»,- մտածեց կաթիլը:
Читать далее

Categories: Ուսումնական նյութ, Բնագիտություն 4, Ընթերցարան | Оставьте комментарий

Մայր հողը

Երկրի հարստությունները շատ են ու բազմապիսի: Դրանց շարքում ամենազարմանալին ու ամենաարժեքավորը հողն Է:
Դեռ վաղ ժամանակներում մարդը սկսել Է մշակել հողը և իր կացարանի մոտ բույսեր է աճեցրել: Հողի մշակումը բերեց նաև գյուղատնտեսական գործիքների պատրաստմանը և կատարելագործմանը: Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և ոռոգիչ ջրանցքներ անցկացնել: Հոդն ամեն տարի մարդկությանը տալիս է միլիոնավոր տոննա ցորեն, որից ստանում են հաց:
Читать далее

Categories: Ուսումնական նյութ, Բնագիտություն 4, Ընթերցարան | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....