Հոդվածներ

Դասավանդման սեփական փորձից, հեղինակային կրթական ծրագրով սեփական ձեռքբերումներիս մասին

2003 թվականի, սեպտեմբերի 27-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որպես դասավանդող: Դասավանդել եմ հայրենագիտություն, բնագիտություն, պատմություն, ընտրությամբ հայրենագիտություն, խոհանոցային գործ:  Բոլոր առարկաների դասավանդման մեջ զգացել և զգում եմ, ինչպես «ձուկը ջրում»: Տարիներ շարունակ ղեկավարել եմ կրտսեր դպրոցներում հայրենագիտական ակումբներ:

Читать далее

Реклама
Categories: Հոդվածներ, Ատեստավորում | Оставьте комментарий

Մայիսյան հավաքին ընդառաջ. Զանգվի տուտից տուտ….

20170401_123920

Հայրենագիտության ընտրության և հայրենագիտության առարկայի դասընթացի,  Էկոտուրյան կարևոր հայրենաճանաչ նախագիծ է «ՀՀ գետերը» հայրենագիտական—բնապահպանական ամենամյա նախագիծը, որի շրջանակում 4-5-րդ դասարանի սովորողների հետ ուսումնասիրում, արշավում, քայլում, քննարկում, ճանաչում ենք ՀՀ գետերը (սկիզբ՝ ակունք, վերջ՝ գետաբերան, աղտոտվածություն, երկարություն, հոսելու վայրեր, գետի մոտակա բնակավայրեր և այլն): Որպես մայրաքաղաքային և ՀՀ տարածքի կարևոր գետ` առանձնացնում ենք Հրազդան գետը (Զանգու, Իլդարունի): Այս տարի Հրազդան գետի ուսումնասիրությանը, որպես նորամուծություն, միացավ Աբովյանի նկարագրությունը Զանգվի:

Читать далее

Categories: Հոդվածներ | Оставьте комментарий

Լողափից-լողափ

Ամառային լողափի տրամաբանական շարունակությունն է Աշնանային լողափը, կամ այսպես ասած թավշե Աշունը:

Լողը, լողափը, լողափյա ճամբարները հանդիսանում են գրավիչ ուսումնական միջավայր յուրաքանչյուր սովորողի, ինչու չէ նաև լողացող  ուսուցիչների  համար: Ես, ինքս չեմ պատկերացնում ամառային կամ աշնանային արշավները, ճամբարները առանց լողալու: Վերջինս նաև լավագույն միջոցն է ամառային-աշնանային ճամբաների, արշավականների հիգիենան պաշտպանելու համար:

Читать далее

Categories: Հոդվածներ, Մանկավարժական բաց հավաքներ | Оставьте комментарий

Ես և շրջակա աշխարհում…

IMG_20160503_095858

Արդեն մեկ ամսից ավել է, որ 3-1  դասարանում դասավանդում եմ Ես և շրջակա աշխարհ դասընթացը: Իրական իմացումի հրճվանք և ինձ համար և հուսով եմ երրորդցիների… Ուսումնասիրել ենք տիեզերքը, բնական աղետները, Փորձանք Տիգարնիկ նախագծի շրջանակում սովորել անվտանգության կանոններ դրսում, բակում, տանը և փողոցում… Սովորել և ուսումնասիրել ենք սեփական փորձով:

Читать далее

Categories: Հոդվածներ, Ֆիլմեր | Оставьте комментарий

Հավաքից հավաք. մայիսյան հավաքին ընդառաջ

Manset_character_style

Պարտիզապուրակային իմ գործունեությունը որպես նոր ուսումնական միջավայր կամ ուսումնական գործընթացի լրացուցիչ բարելավում: Այս ուսումնական տարում տիկին Շողիկի գլխավորությամբ ուսումնասիրում ենք պարտիզապուրակային գործ մասնագիտությունը, որն անմիջապես ներառվեց իմ դասավանդման մեջ:

Читать далее

Categories: Հոդվածներ, Մանկավարժական բաց հավաքներ, Ֆիլմեր | Оставьте комментарий

Առցանց ուսուցում. դիջիթեք 2016

Ելնելով տարբեր անկանխատեսելի իրավիճակներից (դե ձմեռային շրջանում հինականում գրիպի տարբեր տեսակի համաճարակները, մանկական հիվանդություններ՝ ջրծաղիկ, դեղնախտ և այլն) կարող են լինել հանգամանքներ, որ խաթարեն ուսումնական բնականոն ընթացքը: Վերցնենք այս տարվա հունվարյան օրինակը՝ գրիպի կամ այսպես ասված խոզի գրիպի վարակը: Մեր կրթահամալիրը լինելով կրողն այլընտրանքային մանկավարժության՝ արագ և ճկուն գտավ նաև սրա լուծումը:

Читать далее

Categories: Հոդվածներ, Ֆիլմեր | 1 комментарий

Բնագիտա-տեխնիկական ստուգատես․ բլոգային դասագիրք

Արդեն 12-րդ տարի է, որ <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրում դասավանդում եմ բնագիտություն առարկան։ Այս ոչ այնքան էլ երկար ժամանակահատվածում, ինչպես կրթահամալիրն է ամեն տարի մոբիլ ու ստեղծական ներկայացել, այնպես էլ բնագիտության առարակայի դասավանդման ընթացքն եմ փորձել համահունչ զարգացնել։ Կներկայացնեմ իմ դասավանդման վերջին երկու տարիների փորձը, որոնք ընդհանրապես չեն համեմատվի կրթահամալիր մուտք գործած առաջին տարիներին, դե իհարկե, բացառապես լավ իմաստով։ Читать далее

Categories: Հոդվածներ | Оставьте комментарий

Աշնանային 9-րդ հավաք. ակումբային նախագիծ

IMG_8937

Ինձ շատ հոգեհարազատ է մեր կրթահամալիրի որդեգրած քաղաքականությունը… արշավ, արշավ և արշավ, այլ կերպ հնարավոր չէ ուսումնասիրել, ճանաչել, հետազոտել, պահպանել, խնամել հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն։ Բավականին երկար տարիներ կրթահամալիրի կրտսեր դպրոցներում ղեկավարել եմ Հայրենագիտական ակումբներ, որի կարգախոսն է եղել . … Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն…. Հայրենագիտական ակումբը չի ճանաչում «սահմաններ» և սովորողների համար գրավիչ ուսումնական միջավայր է` հայրենիքը ճանաչելու, մանամասն ուսումնասիրելու, պահպանելու, խնամելու, սիրելու համար:
Читать далее

Categories: Հոդվածներ | Оставьте комментарий

ՀՀ արդի բնապահպանական խնդիրները` միջին դասարանների սովորողների աչքերով

IMG_5102

6-րդ դասարանում ամենամյա «Էկոտուր» մրցույթին ընդառաջ փորձեցի սովորողներին նախնական տեղեկություններ տալ «Էկոլոգիա» գիտության մասին, պատրաստել նրանց իրենց չափաբաժնով մասնակցելու Էկոտուր – 2014 ամենամյա մրցույթին։ Քննարկեցինք Երկիր մոլորակի էկոլոգիական արդի խնդիրները, թվարկեցինք, թե ինչը կարող է հանգեցնել էկոլոգիական խնդիրներին, գնահատեցինք մարդու դրական և բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և այլն։ Այնուհետև դիտեցինք Տիլ Նովակի «Առաքում» մուլտֆիլմը և քննարկեցինք:

Читать далее

Categories: Հոդվածներ | Оставьте комментарий

«Հայաստանի գագաթների պատանեկան նվաճում» ուսումնական նախագիծ

IMG_5103

«Մեր ծնունդը բարձունքին»

Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով:
Читать далее

Categories: Հոդվածներ | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....