Կրթահամալիր մուտք գործեցի 2OO3 թվականի սեպտեմբերի 27-ին համալսարանական լավագույն և մտերիմ ընկեր Շուշան Ալեքսանյանի միջոցով կամ երաշխավորությամբ…
Օրագիր
Ուսուցչի օրագիր կամ ևս մեկ բարձունք…
Սեպտեմբերի 21-ին, շաբաթ օրը Բարձունքի հաղթահարում նախագծի շրջանակում Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիները բարձրացան Հատիս լեռ: Բարձունքը հաղթահարեցինք Պողոս-Պետրոս եկեղեցու կամ ավելի ստույգ սբ. Նվեր եկեղեցու մոտից: Պատասխանատու ուսուցիչներ ՝ Իվետա Ջանազյան , Անի Մրտեյան, Մարինե Ամիրջանյան:
Կլոր սեղան. Ջերմատուն
Մայիսի 14_ին Արևելյան դպրոցի մի խումբ բնագետիկներով մասնակցեցինք Արևմտյան դպրոցի կլոր սեղանին։
Քայլարշավ դեպի Կարմիր կամուրջ
Մարտի 17-ին Արևելյան դպրոցի հետախուզ-հայրենագետների հետ իրականացրեիցինք քայլարշավ՝ Սեյրանի բարձունքից մինչև Կարմիր կամուրջ:
Իմացումի հրճվանքի իմ հեծանվաերթը…
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի
Արմինե Թոփչյանի նախաձեռնությամբ փետրվարի 21-ին կրթահամալիրի դասավանդող-կազմակերպիչների մի խմբով հեծանվաերթի դուրս եկանք Բաբաջան-Իսակովի փողոցներով Երևանյան լիճ, Սեյրանի բարձունք։ Խմբի մի քանի մասնակիցների համար, ինչպես նաև ինձ համար, հեծանվային այս ճանապարհը նոր էր: Առաջին անգամ էի դուրս գալիս երթևեկալի մաս կամ այսպես ասած մարդամեջ…
Ճանապարհդ սկսիր ակունքներից
Դեկտեմբերի 30-ին, Ձմեռ պապիկի թեթև ձեռքով հայտնվեցինք Լոռվա մարզում…
Ես ու Մարիան որոշեցինք Ամանորը սկսել փոքրիկ ուխտագնացությամբ: Հեռու տոնական սեղաններից, փոխադարձ հոգնեցնող այցերից, թոհ ու բոհից… Читать далее
Տրինիտի այգեկութ
Հովակիմ Սաղաթելյանի նախաձեռնությամբ, 2009 թվականից Տրինիտի Այգեկութ տոն-ծեսը իրականացվում է Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի մոտակա ՏՐԻՆԻՏԻ ԿԱՆՅՈՆ խաղողի այգիներում…
Լոռվա պատում
Վ. Անանյանի հետքերով նախագծին շրջանակներում արշավել ենք թե՛ գրողի ծննդավայր Դիլիջան-Շամախյան, թե՛ գրողի որսորդական պատմվածքներում տեղ գտած Արարատ-Ուրցաձոր գյուղ, և թե՛ Լոռի՝ Օձուն –Սանահին — Ակներ – Հաղպատ – Ախթալա…
«Ժայռ» աշնանային 3-օրյա ճամբարի հաշվետվություն
Հոկտեմբերի 7-9 եռօրյա ճամբար կազմեկերպեցինք Սևանա լճի ափին՝ «Ժայռ» մարզա-հայրենագիտական բազայում:
Նպատակ— Աշնանային լողափի փակում, բարձունքի հաղթահարում:
Մասնակիցներ — Նոր դպրոցի 4-5-րդ դասարանի 18 սովորող, 2 ուսուցիչ:
4-օրյա ճամբարի հաշվետվություն
Պատասխանատուներ՝ Անահիտ Գևորգյան, Իվետա Ջանազյան
Օգոստոսի 11-14-ը կազմակերպեցինք ամառային տարատարիք, ընտանեկան ճամբար: Ճամբարի նպատակն էր բնապահպանական և հայրենագիտական նախագծերի իրականացում, մարզական խաղերի կազմակերպում, արշավային հմտությունների ձեռքբերում, լողուսուցում: Մասնակցում էին Նոր դպրոցի, Միջին դպրոցի ճամբարականներ: Ճամբարը Սևանի «Ժայռ» ռազմա-մարզական բազայում էր: