Monthly Archives: Ноябрь 2014

Արտաշատ մայրաքաղաքի հնավայր. Խոր Վիրապ

IMG_20141129_122641 IMG_20141129_122654
Այսօր Նոր դպրոցի 5-րդ դասարանցիներով և մի խումբ ուսուցիչներով արշավեցինք դեպի Արտաշատ մայրաքաղաքի հնավայր, Խոր Վիրապ: Մի լավ քայլեցինք, հաղթահարեցինք վերելք և վայրէջք, ուսումնասիրեցինք, ճանաչեցինք: Եղանակն էլ բարեհաճ գտնվեց մեր նկատմամբ: Մնացածը կպատմեն փոքրիկ արշավականները:
Читать далее

Categories: Ճամփորդություններ, Ֆոտոպատում | Оставьте комментарий

Նավասարդյան խաղեր

imagesCAQQK4TC

Հին Հայաստանում տարեմուտին կազմակերպվում էին մարզական մրցումներ, որոնք կոչվում էին նավասարդյան խաղեր: Դրանք նաև համարվում էին տոնախմբություն, որովհետև անց էին կացվում մեծ հանդիսավորությամբ: Նավասարդյան տոնախմբությունները նվիրված էին Ամանոր աստծուն և տեղի էին ունենում օգոստոսի 11-ին:

Читать далее

Categories: Հայրենագիտություն 4, Ուսումնական փաթեթ | Оставьте комментарий

Մենուայի ջրանցքը

imagesCATSCKYY մ

Մենուայի ջրանցքը սկիզբ է առնում Հայոց ձոր գա­վառում: Ջրանցքը բարդ կառուցվածք ունի: Այն անց­կացված է լեռների լանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, ինչպես նաև ձորերի վրա կառուցված կամուրջներով: Ջրանցքի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է եղել, որ նրա պահպան­ման համար ամրոցներ են կառուցվել:

Читать далее

Categories: Հայրենագիտություն, Ուսումնական փաթեթ | Оставьте комментарий

ԲԻԱՑՆԱ ԵՐԿՐԻ ԱՐՔԱՆԵՐ․ Մենուա և Արգիշտի Առաջին

imagesCABRF8WU ար

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես և Տիգրան…

Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ…

Անունների այս շարքը կարելի է շարունակել: Նրանցից շա­տերը մեզ ծանոթ են: Այդ անուններով փողոցներ են կոչվում, հրապարակներ, անգամ քաղաքներ, ինչպես, օրինակ, Արտաշատն ու Վաղարշապատը:

Читать далее

Categories: Հայրենագիտություն, Ուսումնական փաթեթ | Оставьте комментарий

Առասպել Տորք Անգեղի մասին

083

Տորք Անգեղը՝ հայոց բարձրաբերձ լեռների հսկան, որի ծագումը Հայկյան սերնդից է սկսվում, երբեք հասարակ մարդու նման չէր: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշի չափ էր նրա ուժը: Նա մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս. կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Տորք Անգեղը չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով էր ազդում: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ դիմում էր ուժին: Գարունը Տորքին թախիծ պարգևեց, որից նա ազատում չէր գտնում: Օրեր, գիշերներ թափառում էր նա. թախծոտ աչքերը արևին հառում: Աստղիկ Դիցուհին վերևից տեսավ նրան ու մոտ եկավ:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Առասպել Բյուրակն լեռան մասին

077

Հայաստանում բարձր ու սիգապանծ մի լեռ կար: Նրա սիգապանծ լանջերից հազարավոր աղբյուրներ են ժայթքում: Բայց Հայկական լեգենդներում ու առասպելներում կենարար ջուրը հաճախ է գովաբանվում: Հայաստանում ջուր քիչ կա: Հորդ, տեղատարափ անձրևներ հազվադեպ են գալիս: Շատ տեղերում նույնիսկ չկա ջրի մի կաթիլ: Իսկ կաթիլը նույնպես ջուր է: Նույնիսկ Սևանը համարում են վիթխարի քարի վրա երկնքից ընկած մի կաթիլ, իսկ այդ քարը Հայաստանն է:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Առասպել Արաքս գետի մասին

073

Հայ թագավոր Արաքսը երկար և արյունաքամ պատերազմում էր պարսիկների հետ: Մի անգամ մա երազ տեսավ՝ իբր ինքը տանուլ է տալու վճռական ճակատամարտը: Առավոտյան Արաքսի կացարանում հայտնվեց մի անծանոթ մարդ, որը ներկայացավ իբրև աստղագուշակ: Նա ասաց թագավորին.

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Առասպել կույս Հռիփսիմեի մասին

072

Ժամանակին, Հռոմի կայսր Դիոկլետիանոսը՝ քրիստոնյաների դաժանագին հալածողը, ցանկացավ իրեն երկրորդ կին ընտրել: Այդ նպատակով նա ուղարկեց կայսրության գեղանկարիչներին երկրի չորս կողմը, որպեսզի ամենագեղեցիկ աղջիկների պատկերները հանեն: Շուտով նրան լուր հասավ, որ Հռոմից ոչ հեռու՝ կանացի կուսանոցներից մեկում, ապրում է մի երիտասարդ քրիստոնյա կույս Հռիփսիմե անունով, ու նրանից գեղեցիկը գտնել հնարավոր չէ:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Առասպել Ախթամարի կղզու մասին

070

Հայկական հին զրույցը պատմում է, որ ավանդույթների համաձայն Արտաշես թագավորը մի գեղեցկուհի աղջիկ ուներ, որի անունն էր Թամար: Նրա գեղեցկության մասին հայտնի էր ամենուրեք ու բոլորը խոսում էին այդ մասին: Իշխաններն ու թագավորները իրենց խնամախոսներին էին ուղարկում Արտաշեսի պալատը՝ Թամարին ուզելու, բայց արքայադուստրը բոլորին հետ էր ուղարկում:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Ավանդապատումներ | 1 комментарий

Առասպել Նոր Գետիկ վանքի մասին

071

Ժամանակին, երբ այս երկրի վրա տիրում էր անօրինությունը, վարդապետ Մխիթար Անմորուսը հայերի համար մաքրության և տոկունության օրինակ դարձավ: Ավելին՝ նա բազմակողմանի կրթված մարդ էր: Հայ իշխանները հյուր էին կանչում Մխիթարին, հասարակ ժողովուրդը մշտապես ձգտում տեսնել ու լսել նրան: Սակայն Աղվանքի կաթողիկիսը հալածում էր գիտակ վանականին, և Մխիթարը ստիպված էր տեղափոխվելու հինավուրց Գետիկ վանքը:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....