Ավանդապատումներ

Սասնա ծռեր. Տեղանունների ծագումնաբանություն-քարտեզագրում

download

Մասնակիցներ- Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիներ

Սասունցի Դավիթ էպոսն իր բովանդակությամբ և հերոսներով հետք է թողել նաև Հայկական Լեռնաշխարհի աշխարհարագարան անունների անվան ծագումնաբանությունում: Հերոսների անվան հետ են կապվել, օրինակ Մհերի դուռ, Դավթի քար կոչվող վայրերը:

Читать далее

Categories: Հեռավար-առցանց ուսուցում, Մայիսյան հավաք, Ուսումնական փաթեթ, Տեսադաս, Ավանդապատումներ, Ընտանեկան դպրոց, Կրթական փոխանակումներ | Оставьте комментарий

Զրույցներ իմ բնակավայրի մասին

Հետաքրքիր են նաև այն պատմությունները, որոնք մեր բնակավայրերի մասին են: Այդպիսի պատմությունները պարզում են, բացատրում, թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումը’ ժայռի, աղբյուրի, ձորի և այլն: Նման պատմություններն անվանում են ավանդու­թյուններ, զրույցներ: Ավանդությունները ոչ միայն բացատրում են տեղանունների, անձնանունների ծագումը, այլև պատմում են մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր ու հետաքրքիր դեպքերի մասին:

Читать далее

Categories: Հայրենագիտություն, Ուսումնական փաթեթ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Առասպել Տորք Անգեղի մասին

083

Տորք Անգեղը՝ հայոց բարձրաբերձ լեռների հսկան, որի ծագումը Հայկյան սերնդից է սկսվում, երբեք հասարակ մարդու նման չէր: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշի չափ էր նրա ուժը: Նա մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս. կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Տորք Անգեղը չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով էր ազդում: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ դիմում էր ուժին: Գարունը Տորքին թախիծ պարգևեց, որից նա ազատում չէր գտնում: Օրեր, գիշերներ թափառում էր նա. թախծոտ աչքերը արևին հառում: Աստղիկ Դիցուհին վերևից տեսավ նրան ու մոտ եկավ:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Առասպել Բյուրակն լեռան մասին

077

Հայաստանում բարձր ու սիգապանծ մի լեռ կար: Նրա սիգապանծ լանջերից հազարավոր աղբյուրներ են ժայթքում: Բայց Հայկական լեգենդներում ու առասպելներում կենարար ջուրը հաճախ է գովաբանվում: Հայաստանում ջուր քիչ կա: Հորդ, տեղատարափ անձրևներ հազվադեպ են գալիս: Շատ տեղերում նույնիսկ չկա ջրի մի կաթիլ: Իսկ կաթիլը նույնպես ջուր է: Նույնիսկ Սևանը համարում են վիթխարի քարի վրա երկնքից ընկած մի կաթիլ, իսկ այդ քարը Հայաստանն է:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Առասպել Արաքս գետի մասին

073

Հայ թագավոր Արաքսը երկար և արյունաքամ պատերազմում էր պարսիկների հետ: Մի անգամ մա երազ տեսավ՝ իբր ինքը տանուլ է տալու վճռական ճակատամարտը: Առավոտյան Արաքսի կացարանում հայտնվեց մի անծանոթ մարդ, որը ներկայացավ իբրև աստղագուշակ: Նա ասաց թագավորին.

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Առասպել կույս Հռիփսիմեի մասին

072

Ժամանակին, Հռոմի կայսր Դիոկլետիանոսը՝ քրիստոնյաների դաժանագին հալածողը, ցանկացավ իրեն երկրորդ կին ընտրել: Այդ նպատակով նա ուղարկեց կայսրության գեղանկարիչներին երկրի չորս կողմը, որպեսզի ամենագեղեցիկ աղջիկների պատկերները հանեն: Շուտով նրան լուր հասավ, որ Հռոմից ոչ հեռու՝ կանացի կուսանոցներից մեկում, ապրում է մի երիտասարդ քրիստոնյա կույս Հռիփսիմե անունով, ու նրանից գեղեցիկը գտնել հնարավոր չէ:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Առասպել Ախթամարի կղզու մասին

070

Հայկական հին զրույցը պատմում է, որ ավանդույթների համաձայն Արտաշես թագավորը մի գեղեցկուհի աղջիկ ուներ, որի անունն էր Թամար: Նրա գեղեցկության մասին հայտնի էր ամենուրեք ու բոլորը խոսում էին այդ մասին: Իշխաններն ու թագավորները իրենց խնամախոսներին էին ուղարկում Արտաշեսի պալատը՝ Թամարին ուզելու, բայց արքայադուստրը բոլորին հետ էր ուղարկում:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Ավանդապատումներ | 1 комментарий

Առասպել Նոր Գետիկ վանքի մասին

071

Ժամանակին, երբ այս երկրի վրա տիրում էր անօրինությունը, վարդապետ Մխիթար Անմորուսը հայերի համար մաքրության և տոկունության օրինակ դարձավ: Ավելին՝ նա բազմակողմանի կրթված մարդ էր: Հայ իշխանները հյուր էին կանչում Մխիթարին, հասարակ ժողովուրդը մշտապես ձգտում տեսնել ու լսել նրան: Սակայն Աղվանքի կաթողիկիսը հալածում էր գիտակ վանականին, և Մխիթարը ստիպված էր տեղափոխվելու հինավուրց Գետիկ վանքը:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Առասպել Խոր Վիրապ վանքի մասին

069

Հայկական հին զրույցը պատմում է, որ ավանդույթների համաձայն, այդ ամրոց-տաճարի տեղում գտնվում էր հին Արտաշատը՝ Հայաստանի նախկին մայրաքաղաքը: Բարձունքի վրա, այնտեղ, ուր հիմա կանգնած է գեղեցիկ եկեղեցին, գտնվում էր ստորերկրյա բանտը մահապատժի դատապարտված հանցագործների համար՝ Խոր Վիրապը: Այդ վայրի հետ է կապված ավանդույթը, որը պատմում է Հայաստանում քրիստոնեություն ընդունելու մասին: Թագավոր Տրդատը (որը հավատարին էր մնում հեթանոսական աստվածներին) այդ բանտն էր նետել, Գրիգոր Լուսավորիչին՝ նրա քրիստոնեական քարոզների ու համոզմունքների համար:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Առասպել Տրնդեզի տոնի մասին

067

Հայկական հին զրույցը պատմում է, որ հեթանոսական ժամանակներում հայերը կրակապաշտ են եղել: Տան միջի օջախը համարվում էր սրբազան ընծա: Բոլոր տնեցիները այդ օջախը սիրում էին ու փայփայում, քանի որ առանց կրակի ամբողջ աշխարհը կծածկվի սառը մշուշով:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Ավանդապատումներ | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....