Սասնա ծռեր. Տեղանունների ծագումնաբանություն-քարտեզագրում

download

Մասնակիցներ- Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիներ

Սասունցի Դավիթ էպոսն իր բովանդակությամբ և հերոսներով հետք է թողել նաև Հայկական Լեռնաշխարհի աշխարհարագարան անունների անվան ծագումնաբանությունում: Հերոսների անվան հետ են կապվել, օրինակ Մհերի դուռ, Դավթի քար կոչվող վայրերը:

Գործունեություն

Սիրելի սովորողներ, համացանցից, ձեր ընտանեկան դպրոցում պարզեք էպոսի հերոսների անվան հետ կապված

  • Ավանդապատումները կապված տեղանունների հետ, տեղանվան ծագումնաբանություն
  • Քարտեզագրեք /քարտեզի վրա նշեք տվյլա վայրը/
  • Էպոսից ընթերցեք տվյալ տեղանվան հետ կապված հատվածը
  • Տեսագրեք-ձայնագրեք, , ընթերցեք-պատմեք-քննարկեք

Արդյունքում — պատրաստի նյութերը տեղադրեք ձեր ուսումնական բլոգումներում և հղումն ուղարկեք իմ էլ. հասցեին՝ i.janazyan@mskh.am:

Ավանդապատման օրինակներ՝

Դավթի քար- Սև սարը կազմում է հայկական Տավրոսի լեռնաշղթայի մի թևը: Նա սկսվում է Մեղրագետի ակունքներից և հասնում է մինչև Քանասար`Մուշ քաղաքի մոտ:Այդ լեռը ,որ Սև է կոչվում իր մթին անտառների համար,հայտնի էր նաև Բռնաշենի կամ Խութա սար անունով:Քրդերը նրան Խաչառաշ էին ասում:

 


Այնտեղ,ուր վերջանում է Սև սարը և սկսվում է Մշո դաշտը,լեռան ապառաժոտ կողի վրա ցցված է մի ահռելի ժայռ,որ կոչվում է Դավթի քար:Այդ քարի մոտից սքանչելի տեսարան է բացվում դեպի Մշո դաշտը:Երևում է Մեղրագետի հովիտը`մեծատարած կապույտ երկնքով:
Ավանդությունը պատմում է,որ երբ Դավիթը հովիվ է եղել,լեռան լանջից մի հսկա քարաժայռ պոկվելով գլորվել է դեպի հոտը:Հովիվ հսկան սարն ի վեր վազելով ,իր աջ բազուկը դեմ է տվել շարժվող ժայռին և կասեցրել է նրա մոլեգին ընթացքը`փրկելով խաշներին ու կթվոր կանանց:Ուժգին հարվածից քարը մխրճվել է գետնի մեջ և կանգ առել:Բնակիչները պատմում են,որ մինչև այսօր էլ Դավթի ձեռքի դրոշմը նշմարվում է այդ ապառաժի վրա:Երևում են նրա հինգ մատների տեղերը ակոսների պես,որոնցով էլ ձնհալին և անձրևների ժամանակ ջուր է հոսում:

Մհերի դուռ — Մհերի դուռ, Ագռավու քար, Խալդյան դարպասներ, սրբազան քարաժայռ Վանիբերդի մոտակայքում: Ըստ ավանդության, այդտեղ փակված է աշխարհի անարդարություններից խռոված “Սասնա ծռեր” դյուցազներգության վերջին հերոսը` Փոքր Մհերը: Մի զրույցի համաձայն` ամեն տարի, Համբարձման և վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ “գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը”, նորից վերադառնում է իր տեղը: Ապագայում իբր Մհերը դուրս է գալու ժայռի միջից, ազատելու է “հայու աշխարհը” չար ուժերից և ստեղծելու է երջանիկ թագավորություն: Ավանդության մեջ պահպանվել է Միհր աստծո երկրորդ գալստյան և աշխարհը չար ոգիների իշխանությունից ազատելու գաղափարը:

Սովորողների խմբերի հետ քննարկման Ժամանակացույց՝

  • Երկուշաբթի  — 11.OO 4-3
  • Երեքշաբթի — 11.OO 5-2
  • Չորեքշաբթի — 11.OO  5-1
  • Հինգշաբթի — 11.OO 4-1
  • Ուրբաթ — 11.OO  4-2

Արդյունքում

Արևելյան դպրոցի ենթակայքում ընտրված փաթեթների ամենօրյա լուսաբանում:

Սովորողների և ընտանեկան դպրոցների աշխատանքներ

Սամվել Մանուկյան

Նարե Սարգսյան

Նարե Արղության

Վահրամ Մարտիրոսյան

Անի Կարապետյան

Նարեկ Մնացականյան

Յանա Սուքիասյան

Գայանե Նազարյան

Լիանա Դոխոյան

Նարինե Հակոբյան

Նարինե Հակոբյան

Սամվել Մանուկյան

Արթուր Աղաբեկյան

Կարապետ Գյուլնազարյան

Անի Մինասյան

Նարեկ Սարոյան

Հայկ Սիմոնյան

Անի Արզումանյան

Նարեկ Բեզիրգանյան

Արեն Ղազարյան

Դավիթ Միքայելյանց

Հայկ Ներսիսյան

Հայկ Ներսիսյան

Աննա-Մարիա Վարդանյան

Նարեկ Բեզիրգանյան

Հովհաննես Գալիկյան

Արտյոմ Նիկոյան

Վահագն Գրիգորյան

Վահե Ղալեչյան

Նարե Հովհաննիսյան

Դավիթ Մեհրաբյան

Անի Կարապետյան

Սամվել Մանուկյան

Հրաչյա Աղեկյան

Կարապետ Նշանյան

Քնարիկ Ադամյան

Արթուր Աղաբեկյան

Ալիսա Փիլոյան

Մարկ Մարուքյան

Ալեն Աբովյան

Գագիկ Ղազարյան

Հայկ Հովհաննիսյան

Մալենա Սահակյան

Սամվել Մանուկյան

ՀԱՅՐԵՆԱԳԵՏԻԿ TV

Գուրգեն Աբրահամյան

Նորիկ Գաբրիելյան

Հայկ Պապոյան

Ալեն Աբովյան

Մարի Անանյան

Մարիամ Գևորգյան

Սասունցի Դավիթ էպոսից հատվածներ են ընթերցում Վ.Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի սաները։ Խորհրդատու ուսուցիչ’ Հերմինե Մանուկյան։

 

Առցանց դասեր՝ Սասունցի Դավիթ. տեղանունների ծագումնաբանություն

5-2 դասարան

5-1 դասարան

4-1 դասարան

4-2 դասարան

4-3 դասարան

Categories: Հեռավար-առցանց ուսուցում, Մայիսյան հավաք, Ուսումնական փաթեթ, Տեսադաս, Ավանդապատումներ, Ընտանեկան դպրոց, Կրթական փոխանակումներ | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....