Բնագիտական ընթերցարան 4

Զարմանահրաշ ձյունը

Գերմանացի հայտնի աստղագետ և մաթեմատիկոս Յահան Կեպլերը, առաջինն ուսումնասիրելով ձյան փաթիլի կառուցվածքը, եկավ այն եզրակացության, որ բոլոր փաթիլներն ունեն վեցանկյան տեսք, չկան հնգանկյուն կամ յոթանկյուն փաթիլներ։ Ընդ որում՝ փաթիլներն իրեն վեցանկյուն ձևը պահպանում են իրենց ողջ ճանապարհի ընթացքում, չեն կոտրվում և չեն ձևափոխվում։



Ձյան փաթիլների տեսքն ու կառուցվածքը  նման են երկրագնդի բնակչությանը՝ ամեն տեղանքում դրանք տարբեր են։ Եղանակային պայմաններից կախված, ամեն տեղանքում գալիս է «սեփական ձյունը»։ Որոշ տեղերում ձյունը մեծ փաթիլներով է գալիս, մյուս տեղերում՝ փոքր բյուրեղիկների տեսքով։
Ամենամեծ ձյան փաթիլը տեղացել է 1887 թ․ հունվարի 28-ին, ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Ֆորտ-Կեո բնակավայրում։  Դրա տրամագիծը 38սմ էր, մինչդեռ սովորական փաթիլի տրամագիծը 5մմ է։
Ձյան փաթիլի սպիտակ գույնը պայմանավորված է նրանում մեծ քանակությամբ (95%) օդի առկայությամբ։ Լույսն անդրադառնում է փաթիլի բյուրեղիկներից և օդի մասնիկներից, ստացվում են տարբեր հաճախությունների լուսային ալիքներ, որոնք էլ համախմբվելով կազմում են սպիտակ լույս։Ի դեպ՝ ձյունը միայն սպիտակ չէ։ Լեռնային և արկտիկական շրջաններում վարդագույն կամ կարմիր ձյունը սովորական երևույթ է։ Պատճառը բյուրեղիկների միջև ապրող ջրիմուռներն են։ Իսկ 1969 թ․-ին Շվեյցարիայում տեղացել է սև ձյուն, որը, հավանաբար, օդի աղտոտվածության հետևանք է եղել։  1955 է․ Կալիֆոռնիա նահանգում տեղացել է ֆոսֆորա-կանաչ ձյուն, որը մեծ վնաս էր հասցրել տեղացիներ առողջությանը և անգամ մի քանի մարդու մահվան պատճառ է դարձել։ Այդ ֆենոմենի գաղտնիքն այդպես էլ մինչև հիմա չի պարզվել։
Ձյունը բնության համար ունի հսկայաական պաշտպանական նշանակություն։ Այսպես, ձյունը լավ ջերմամեկուսիչ է, որն էֆֆեկտիվորեն պահպանում է ջերմությունը հողի մեջ։ .Այսպիսով՝ հողում ջերմաստիճանը զգալիորեն բարձր է մթնոլորտի ջերմությունից։ Չափումները ցույց են տվել, որ ձյան 40 սմ-անոց շերտի առկայության դեպքում եթե օդի ջերմաստիճանը  -20 °С է, ապա հողի ջերմաստիճանը 0 °С է կամ դրանից մի փոքր է ցածր։ Ձյան ծածկույթը նաև պաշտպանում է բույսերին  ջրազրկումից։
Ձյունն ունի էկոլոգիական մեկ այլ նշանակություն ևս՝ փաթիլներն օդում ճախրելիս իրենց են միացնում օդի մեջ առկա վնասակար նյութերը, այսպիսով մաքրելով օդը։ Երևի բոլորս էլ նկատել ենք, որ ձյան տեղումներից հետո շնչելն ավելի հեշտ ու հաճելի է։

Читать далее
Categories: Բնագիտական ընթերցարան 4, Բնագիտական ընթերցարան 5 | Оставьте комментарий

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

Լճերր ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Բնագիտական ընթերցարան 4, Բնագիտական ընթերցարան 5 | 21 комментарий

ԳԵՏԵՐ

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը’ գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:

Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը։
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը’ հուն:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Բնագիտական ընթերցարան 4, Բնագիտական ընթերցարան 5 | 18 комментариев

Ծովեր և օվկիանոսներ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք չորսն են Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս, Հյուսիսային Սառուցյալ և Հնդկական

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Ֆիլմեր, Բնագիտական ընթերցարան 4 | 1 комментарий

Լուսին

Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է ու վերջինիս բնական արբանյակը: Լուսինը էլիպսով պտտվում է Երկրի շուրջը, Երկրի հետ միասին`   նաև Արեգակի շուրջը:

Читать далее
Categories: Բնագիտական ընթերցարան 4 | Оставьте комментарий

«Գունավոր» ծովեր

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Բնագիտական ընթերցարան 4 | Оставьте комментарий

Ջերմաստիճան: Ջերմաչափ

Երբ առօրյայում օգտագործում ենք տաք, սառը բառերը, նախևառաջ նկատի ենք ունենում մեզ շրջապատող առարկաների, օդի, ջրի  տաք կամ սառը լինելու մեր զգացողությունը: Մեզ շրջապատող առարկաների, օդի, ջրի տաքության կամ սառնության չափը որոշվում է ջերմաչափով : Իսկ ի՞նչ է ջերմաչափը:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Բնագիտական ընթերցարան 4 | Оставьте комментарий

Փոխադարձ կապերը բնության մեջ

Բնության բաղադրիչների միջև ամենուր գոյություն ունեն փոխա­դարձ սերտ կապեր: Միմյանց հետ կապված են անկենդան և կենդանի բնությունը, բույսերն ու կենդանիները, տարբեր կենդանիները: Մարդը լինելով բնության մի մասնիկը, նույնպես հազարավոր թելերով կապված է իր շրջապատի բնության’ հողի, գետերի, օդի, կենդանի օրգանիզմների հետ: Միայն թե բնության մեջ եղած այդ կապերը տեսնել հնարավոր չէ,  այիսնքն դրանք անտեսանելի կապեր են: Բայց գիտությունն օգնում Է մեզ հասկանալ և բացատրել այդ փոխադարձ նուրբ կապերը, որպեսզի նախ և առաջ մենք ինքներս մեզ չվնասենք:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Բնագիտական ընթերցարան 4 | Оставьте комментарий

Երկրագնդի բույսերը և կենդանիները

Գեղեցիկ է մեր մոլորակի բնությունը: Այդ գեղեցկությունը պայմանավորված Է նաև բույսերով ու կենդանիներով:

Բույսերն ու կենդանիները կարող են գոյություն ունենալ այն վայրերում, որտեղ դրանց կյանքի համար կան անհրաժեշտ պայմաններ, այսինքն’ օդ, լույս, ջերմություն, հող, ջուր:

Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Բնագիտական ընթերցարան 4 | Оставьте комментарий

Ջուրը բնության մեջ

Ջուրը բնության մեջ ամենատարածված նյութն է: Երկրագնդի մակերեսի մեծ մասը ծածկված Է ջրով: Երկրի վրա դժվար Է գտնել որևէ վայր, որտեղ ջուր չլինի: Ջուրն ամենուր է’ օվկիանոսում ու ծովում, գետում ու լճում, գետնի տակ ու հողում: Ջուր կա նույնիսկ առաջին հայացքից անջուր թվացող անապատում: Շատ ջուր կա օդում (ամպ, մառախուղ, գոլորշի, անձրև, ձյուն): Շատ ջուր կա նաև կենդանի օրգանիզմներում’ ամեն մի բույսի, կենդանու, մարդու մեջ: Առանց ջրի բուսական և կենդանական աշխարհն ամբողջությամբ կոչնչանար, այսքան գեղեցիկ մեր մոլորակը կվերածվեր անկենդան երկնային մարմնի, ինչպիսին, ասենք. Լուսինն է: Առանց ջրի մարդը կարոդ է ապրել մի քանի օր միայն:
Читать далее

Categories: Ուսումնական փաթեթ, Բնագիտական ընթերցարան 4 | Метки: | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....