Հայրենագիտություն

Պապիկ, ում միջոցով Աստված հրաշքներ է գործում

Սուրբ Ծննդյան տոներին միմյանց նվերներ տալու քրիստոնեական ավանդույթը ծնունդ է առել ավետարանական այն պատմությունից, երբ արևելքից եկած մոգերն ընծաներ են բերում Մանուկ Հիսուսին: 

Читать далее
Categories: Հայրենագիտություն, Հայրենագիտություն 4 | Оставьте комментарий

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ․ Գորգագործություն

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար այդ ասելով մենք հաս­կանում ենք ճարտարապետական հուշար­ձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։ Այդ ամենն իհարկե հայ մշա­կույթի անբաժան մասն է և մեր հպարտու­թյան առարկան։ Ազգային մշակույթի մաս կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կա­րող է լինել մի կավե սափոր, մի հետաքրքիր երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ, որի վրա հետաքրքիր նախշեր կան։

Читать далее

Categories: Հայրենագիտություն, Հայրենագիտություն 4 | Метки: | Оставьте комментарий

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ ԵՎ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ

Դավիթ Անհաղթ —  5-6-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն ներ­կայացուցիչը Դավիթ Անհաղթն է: Նրա անունը նույնացվում է նաև իմաստուն փիլիսոփա հասկացության հետ: «Ան­հաղթ» պատվավոր անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփա­յական բանավեճերի ժամանակ տարած հաղթանակների համար:
Читать далее

Categories: Հայրենագիտություն | Метки: | Оставьте комментарий

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Խորենացին որպես Պատմահայր և ազգային մշակույթի խոշոր ներկայացուցիչ

Մովսես Խորենացին բացառիկ ու հան­ճարեղ անուն է հայոց պատմության մեջ: Նրան անվանում են Պատմահայր, Քերթո­ղահայրն փիլիսոփա: Նա սերունդներին է թողել ազգի պատմությունը՝ սկսելով անհիշելի ժամանակներից, առասպելա­կան պատմություններից մինչև իր ապրած ժամանակաշրջանը՝ 5-րդ դարը: Նրանից առաջ որևէ մեկն այսպիսի պատմություն չէր գրել: Ընդունված է համարել, որ Խորենացին հայերին տվեց իրենց ծննդյան վկայականը: Նա բացատրեց, թե ովքեր են հայերը, ինչ ծագում ունեն, որտեղից են գալիս:

Читать далее

Categories: Հայրենագիտություն | Метки: | Оставьте комментарий

Հեթումյաններ

Լևոն II-ից հետո գահը ժառանգեց նրա դեռատի դուստրը’ Զաբելը։ 1226 թ. Զաբելն ամուսնացավ Կիլիկիայի ազդեցիկ տոհմերից մեկի ներկայացուցիչ, պատանի Հեթում իշխանի հետ։ Դրանից հետո Հեթումը Կիլիկիայի հայ իշխանների համաձայնությամբ հռչակվեց Հայոց թագավոր։ Հեթում I-ը դարձավ ԿիլիկյաՆ Հայաստանի ՀեթումյաՆ արքայատոհմի հիմնադիրը։

Читать далее
Categories: Հայրենագիտություն | Оставьте комментарий

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր: Այն ժամանակ Կիլիկիայում շատ հայեր բնակվեցին: Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը:

Читать далее
Categories: Հայրենագիտություն | Оставьте комментарий

Հայրենի անկյուն. Սևան

pizap-com15022774440651

Ուսումնական ամառ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ուսուցումն անընդհատ է, առջևում ուսումնական ամառն է…

Читать далее

Categories: Հայրենագիտություն, Ուսումնական նախագծեր, Ուսուցչի օրագիր, Ընտանեկան դպրոց, ուսումնական օրացույց | Оставьте комментарий

ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ. Վան, Արմավիր

Իր պատմության ընթացքում Հայաստանը տասներկու մայրա­քաղաքներ է ունեցել՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։

Читать далее

Categories: Հայրենագիտություն | Оставьте комментарий

Կարմիր բլուր կամ Թեյշեբանի ամրոց-քաղաք

download

Կարմիր բլուրը գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան մասում, Հրազդան (հնում Իլդարունի) գետի ձախ ափին: Այստեղ է գտնվում ուրարտական Թեյշեբաինի բերդաքաղաքը: Բլուրը կոչվեց «կարմիր» կարմրավուն կավահողի պատճառով: Կավահողը դարձավ կարմիր, երբ բերդաքաղաքը հրկիզվեց: Շինությունների վերևի պատերը կառուցված էին տուֆից, որոնք տաքացել են հրդեհի ժամանակ, փշրվել և խառնվել հողի հետ, դարձնելով այն կարմիր:

Читать далее

Categories: ՀՀ տեսարժան վայրերը, Հայրենագիտություն, Ճամփորդություններ | Оставьте комментарий

Առասպելներ

Վահագն Վիշապաքաղ

Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր: Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում: Նրա մասին երգը ներկայացնելով’ Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով1»: Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը: Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր:

Читать далее

Categories: Հայրենագիտություն | Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....