Մենք ենք, մեր բերդերը կամ 30-ամյակ` 30 ամրոց

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։
2019 թվական. հեղինակային մանկավարժության 30 տարի…

Կրթահամալիրի 30-ամյակին ընդառաջ`​ ուսումնահայրենագիտական ընթերցողական նախագիծ։ Այցելում ենք 30 ամրոց` «30-ամյակին՝ 30 ամրոց »կարգախոսով:

Նպատակը՝ Բաց նախագիծ հանրապետության բոլոր դպրոցների և կրթահամալիրի բոլոր օղակների համար: Նախագծի նպատակն է ուսումնասիրել հայկական ամրոցը՝ որպես պաշտպանական կառույց, ճանաչել մեր հայկական ամրոցները՝ որպես պատմամշակութային կոթողներ, պատմությունը և պատմական նշանակությունը, գտնվելու վայրը, կառուցողներին, ամրոցների անվանումների ստուգաբանությունը և այլն:

Գործունեություն՝

  • հայրենագիտական-ուսումնական արշավներ հին հայկական ամրոցներ
  • ուսումնական հունվար — այցելած կամ այցելվող ամրոցների լեգո հատակագծերի կազմում

Մասնակիցները 3-5 րոպեանոց տեղում տեսաֆիլմ են պատրաստում այցելած ամրոցի մասին:

Նախատեսված է տարատարիք սեբաստացիների և հանրապետության, նաև Արցախի սովորողների համար:

Հայրենագիտական ֆլեշմոբ՝  յուրաքանչյուր խումբ ներկայացնում է 3-5 րոպեանոց ֆիլմ իր այցելած, ուսումնասիրած, բնակավայրին մոտ գտնվող ամրոցի մասին:

Համագործակցում՝

  • Մարինե Ամիրջանյանի հետ։
  • Տեխնոլոգիայի ուսուցիչների հետ /ուսումնական հունվար՝ լեգո-բերդերի մակետների կառուցում/
  • Կրթահամալիրի բոլոր օղակների հետ

Տևողությունը — շուրջ տարի:

Արդյունքում — տեսահաղորդաշարի պատրաստում, հաշվետու նյութեր-պատումներ-ֆիլմեր-ֆոտոպատումներ:

Ի՞նչ է ամրոցը — Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է։ Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին, որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդը։

Հայկական ամրոցներՀայկական հնադարյան ամրոցները սովորաբար կառուցվել են դժվարամատույց և բարձրադիր տեղանքներում, շրջափակվել աշտարակավոր կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվել հողաթմբերով ու ջրածածկ խրամներով։ Աշտարակները կամ բուրգերը բազմահարկ կառույցներ են։ Մ. թ. ա. IX–VI դարերում Վանի թագավորության քաղաքները միաժամանակ ամրոցներ էին՝ Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի-Արմավիրը, Էրեբունի-Երևանը և այլն։ Անտիկ շրջանի ամրոցաշինության փայլուն օրինակներից է Գառնին։ Հայկական հզոր ամրոցներից են նաև Ամբերդը, Սմբատաբերդը, Ներքին Թալինը, Լամբրոնը և այլն։ Սահմանապահ ամրոցներում սովորաբար, բացի կայազորից, այլ բնակիչներ չեն եղել։

Միջնադարյան Հայաստանում ամրոցները կառուցվել են ավատատիրական տների, դղյակների, ամրացված քաղաքների և վանքերի տեսքով։ Ամրոց-դղյակների թիվը Հայաստանում, այդ թվում՝ Կիլիկիայում (Այաս, Կոռիկոս, Չանդր, Լևոնբերդ և այլն), հասել է հազարների։

Առաջին տասը ամրոցների ցանկ՝

  1. Քաղենիի կամ Դաշտադեմի ամրոց

  2. Բջնի ամրոց
  3. Ամբերդ
  4. Արգիշտիխինիլի ամրոց-բերդաքաղաք
  5. Թեյշեբանի /Կարմիր բլուր/ քաղաք-ամրոցը
  6. Բերդկռունքի ամրոց
  7. Սև բերդ
  8. Էրեբունի ամրոց
  9. Կոշի ամրոց
  10. Լոռե բերդ

Արդյունքում՝ ուսումնական փաթեթ

ԱՄԲԵՐԴ

Եթերում է ՀԱՅՐԵՆԱԳԵՏԻԿ TV-ն. Ամբերդ

Օրվա լուսաբանումն ու ֆոտոպատումը, Ամբերդ անվան մասին ու Ամբերդի նկարագրությունը՝ «Խոշորացույց»-ում:

ՍՄԲԱՏԱԲԵՐԴ

Ֆիլմը Սմբատ Պետրոսյանի: Արևմտյան-Հարավային դպրոց, Սոնա Փափազյան, Շուշան Ալեքսանյան և ընկերներ:

ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ ԿԱՄ ԹԵՅՇԵԲԱԻՆԻ ԱՄՐՈՑ

Կարմիր բլուր կամ Թեյշեբաինի ամրոց

Կարմիր բլուր կամ Թեյշեբաինի ամրոց մեկնաբվանում է  «Խոշորացույց»-ը:

Հարցազրույց-զրույց Թեյշեբաինի ամրոցի հնէագետների հետ — Սյուզան Սարգսյան և ընկերներ

ԷՐԵԲՈՒՆԻ ԱՄՐՈՑ

Լուսաբանում է ՀԱՅՐԵՆԱԳԵՏԻԿ TV-ն

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան այցի մասին՝ «Խոշորացույց»-ում:

Արտաշատ քաղաքի հնավայր

Դաշտադեմի ամրոց

26.O1.2O2O Կոշի ամրոց․ Ֆիլմի հեղինակ Անի Մրտեյան

Լճաշենի կիկլոպյան ամրոց

Նախագծի շրջանակում այցելություն Էրեբունի պատմահնագիտական թանգարան՝

25․11 — ժամը 11․30-13․30 — 5-1 դասարան

11 կմ, 27 րոպե

Հաշվետու նյութեր, պատումներ

Լճաշենի կիկլոպյան ամրոց

Պատմում է Լճաշենի վարպետ Մարտիկը

Շենգավիթ պատմահնագիտական թանգարան

Արտաշատ և Դվին մայրաքաղաքների հնատեղի

Categories: Ուսումնական նախագծեր | 3 комментария

Навигация по записям

3 thoughts on “Մենք ենք, մեր բերդերը կամ 30-ամյակ` 30 ամրոց

  1. Уведомление: ՈՒսումնական աշուն | Գայանե Սարգսյանի բլոգ

  2. Уведомление: Սեբաստացու օրեր: Կրթահամալիրի տոն | Մանկավարժության կենտրոն

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....