ԵՐԿՐԱՇԱՐԺ

EarthquakeDrill6Web-e1354879035686 earthquake-e1354878955946

Ուսումնական նյութը նախատեսված է 2-4-րդ դասարանի սովորողների համար։

Երկրաշարժի ժամանակ Երկրի կեղևն սկսում է ցնցվել, և եթե ցնցումներն ուժեղ են, դրանք կարող են նույնիսկ շենքեր քանդել: Այն վայրերում, ուր երկրաշարժներն ավելի հաճախ են լինում, շենքերը կառուցում են հատուկ ձևով, որ դիմանան ցնցումներին:

Սակայն շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է պաշտպան­վել երկրաշարժի ժամանակ: Դա, իհարկե, կախված է այն բանից, թե մարդ որտեղ է գտնվում, երբ երկրաշարժ է սկսվում: Եթե շեն­քի ներսում եք և չեք հասցնի արագ դուրս գալ, ճիշտ կլինի թաքն­վել որևէ ամուր կահույքի տակ, որպեսզի ընկնող իրերը ձեգ չվ- նասեն: Իսկ եթե դրսում եք, պիտի աշխատեք գնալ բաց տեղ՝ կա­ռույցներից, ծառերից և հոսանքալարերից հեռու:

Իսկ հիմա դիտենք հետաքրքիր ֆիլմ և կրկնենք կարևոր կանոնները․․․

Ֆիլմը դիտեք  ձեր ընտանիքներում և փորձեք դուք էլ սովորեցնել ձեր տան մեծիկներին երկրաշարժից պաշտպանվելու կանոնները։

Երկրաշարժից պաշտպանվելու կանոնները

Երկրաշարժ․ հետաքրքիր է իմանալ

Վերը նշված նյութերը կարդալուց, դիտելուց, քննարկելուց հետո կատարեք հետևյալ առաջադրանքները՝

1. Կանոն-նսւխադասություններով «Ինչպես պաշտպանվել երկրաշարժի դեպքում» վերնագրով պաստառ պատրաստեք և փակցրեք դասարանի պատին:

2. Ուսուցչի հետ պարզեք, թե որոնք են ձեր դասարանի ներքին կրող սյուները կամ հիմնական պատերը:

ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՏանը ծնողների օգնությամբ պարզեք, թե որոնք են ձեր տան ապահով տեղերը, ներսի կրող սյուները կամ հիմնական պատերը:

Categories: Ուսումնական փաթեթ, Բլոգային դասագրքեր, Ես և շրջակա աշխարհը 3 | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....