Գիտելիքի օրը ընտանիքում

скачать

Ուսումնական նախագիծ

Նախագիծը նախատեսված է 4-5 -րդ դասարանի սովորողների համար

Գործունեություն-ուսումնասիրություն

  • Ընտանեկան այցելություններ, թանգարաններ, Երեւանյան զբոսանքներ
  • Հետաքրքիր ընտանեկան գիտական ​​ֆիլմի դիտում
  • Ընտանեկան գիտական ​​ընթերցումներ
  • Եթե ​​ընտանիքում, շրջապատում կան մարդիկ ովքեր կապ ունեն գիտության հետ, պատրաստում են հարցազրույցներ, ռադիոթողարկումներ
  • Ընտանեկան հայրենագիտական ճամփորդություններ
  • Հետաքրքիր գրքերի նվիրում

Յուրաքանչյուր սովորող իր անհատական ​​ուսումնական բլոգում հրապարակում է, թե ինչպես է անցկացրել Գիտելիքի օրն իր ընտանիքում:

Հետաքրքիր է …

Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի: 4-րդ դարում, 325 թվականի մայիսի 20-ին, Բյութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը, որտեղ որոշում կայացվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից.

Ըստ ավանդության Արիստակեսը Հայաստան է բերում Նիկիական ժողովի որոշումները եւ ներկայացնում Գրիգոր Լուսավորչին. Վերջինս դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության եւ ծիսակարգի մեջ. Եվ քանի որ այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, նոր ուսումնական տարին եւս սկսեցին նշել սեպտեմբերի մեկին: Իսկ Ռուսաստանում այն ​​սկսում են նշել 15-րդ դարի վերջին, 1492 թվականին, Հովհաննես III- ի հրամանով. Բայց շատ պատմիչներ գտնում են, որ եկեղեցին Հովհաննեսի ցուցումով մինչ այդ տարվա սկիզբը արդեն սկսել էր տոնել սեպտեմբերին.

1980 թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր.

Արդյունքում

Categories: Ուսումնական նախագծեր, ուսումնական օրացույց | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....