Հետազոտական քայլարշավ դեպի Երևանյան քարայր կամ Քարե դար🙂

Ուսումնական աշուն նախագծի շրջանակում որոշեցինք թաղի ուսուցիչ-սովորողով հետազոտական քայլարշավ անել դեպի Երևանյան քարայր։

Ժամը 10.00-ին հավաքվեցինք Գարեգին Նժդեհ հրապարակում և քայլեցինք դեպի Շենգավիթ պատմահնագիտական թանգարան։ Թանգարանում մեզ դիմավորեց ընկեր Վարուժը (մեզ քարե դար ուղեկցողը🙂):

Ու քայլեցինք… քայլեցինք… էլ Երևանյան լճի ափով, էլ Հրազդանի հովտով… հասանք քարայր։

Ասեմ, որ այս քայլարշավը մի հետաքրքիր նախապատմություն ունի։ Ուղն ու ծուծով շենգավիթցի լինելով (տեղացիների լեզվով 3-րդ մասցի😂) շատ եմ սիրել, սիրում, սիրելու իմ թաղը: Դե լող սիրելու իմ ֆենոմենալ հատկությունը բոլորին է հայտնի, իսկ Երևանյան լիճը իդեալան պայմաններ էր (դե մաքրությամբ Սևանին չէր հասնի): Մի անգամ էլ հերթական փախուստի (ծնողներս երկու հերթափոխով էին աշխատում) դիմած մեր մանկական արշավախումբը կրկին լճի մոտ էինք, ամռան տապին լողալու, հանգստանալու ես և եղբայրս լողալով անցանք դիմացի ափ (գիտեմ, վտանգավոր էր, չէր կարելի… ջրամբար էր..բայց դե, երեխա էինք չէ😊) ու գտանք այդ քարանձավը։ Ղամիշների միջից մի կերպ դուրս գալով գտանք քարանձավ, պատկերացրեցիք չէ մեր պսպղուն աչքերը…

Այսօր ես վերապրեցի իմ մի կտոր երջանիկ մանկություն…🙂

Երևանյան լճի շրջակայքում կատարվում էր բարեկարգման աշխատանքներ (հուսանք հետաքրքիր լուծում կտրվի տարածքին):

Սովորողներ

Քնարիկ Առուստամյան

Categories: Ուսուցչի օրագիր | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....