Հայկաձոր

IMG_7388 IMG_7394

Վերջապես ես էլ գնացի Հայկաձոր, այնքան բան էի լսել այդ գյուղի մասին, որ անհամբեր սպասում էի մերհանդիպմանը: Առաջ ընկնելով ասեմ՝շատ լավ էր, ափսոս կարճ ժամանակով էր: Այն ինչ կներկայացնեմ ձեզ, ինձպատմել է Սուրբ Սարգիս մատուռի պահակ վարպետ Սարգիսը: Վերջինս 1976 թվականին էր եկել ՀայկաձորԱրցախի Գանձասար գյուղից:

Հայկաձոր գյուղը գտնվում է Անապա քաղաքից 7 կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնվել է 1908 թվականին Տրապիզոնի և Բայազետի հայերի կողմից: Գյուղում նույնիսկ Տրապիզոն անունով թաղամաս կա՝ սբ. Սարգիս մատուռին մոտ: Ներկայումս գյուղի 40%-ն է է հայ, բայց հայերեն խոսում են գրեթե բոլորը: Իմ տեսած «անտանելի» հարթավայրերից հետո գյուղի լեռնային տեսքը շատ տպավորիչ էր: Հենց այստեղից էր սկիզբ առնում Կովկասի լեռնաշղթան: Ունի մեկ միջնակարգ դպրոց: Մինչև Հայրենական մեծ պատերազմը գյուղի դպրոցում դասավանդել են հայերեն և հայոց պատմություն, իսկ այժմ՝ ոչ: Ասում են, եթե դասավանդող լինի մեծ սիրով՝ կընդունեն: Գյուղի սրբատեղիներն էին սբ. Սարգսի մատուռը (1995թ.), խաչքարը (1993 թ. ): Խաչքարը բավականին մեծ դժվարությամբ են բերել գյուղ և պահել, ասում էին՝ կոլխոզի տարիներն էին, դաշտերում թփերի մեջ պահելով մի կերպ հասցրել են գյուղ)և նորակառույց սբ. Գևորգ եկեղեցին: Վերջինս բավականին հզոր շինություն է, ճարտարապետը և շինարարները հայեր են, հիմնականում՝ Վանաձորից: Եկեղեցին կառուցում են բացառապես հայկական քարով (հայկական շինաքարը բավականին բացառիկ երևույթ է Ռուսաստանում, ընդհանրապես քարը): Եկեղեցին պատրաստվում են ավարտել մյուս տարի, իսկ ավարատելուց հետո կգործի կիրակնօրյա դպրոց:

IMG_7395 IMG_7396

IMG_7397 IMG_7399

IMG_7400 IMG_7402

IMG_7403 IMG_7404

IMG_7405 IMG_7406

IMG_7407 IMG_7408

IMG_7411 IMG_7412

IMG_7413 IMG_7416

IMG_7420 IMG_7421

IMG_7425 IMG_7426

IMG_7435

Categories: Ճամփորդություններ | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....