«Հայաստանի գագաթների պատանեկան նվաճում» ուսումնական նախագիծ

IMG_5103

«Մեր ծնունդը բարձունքին»

Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով:

Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես` անհայրենիք:

Գարեգին Նժդեհ

2012 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարելիցին, կրթահամալիրում մեկնարկեց «Բարձունքի նվաճում» ուսումնական-հայրենագիտական նախագիծը: «21 տարի 21 բարձունք» խորագրով տրվեց նախագծի մեկնարկը: Նախագիծը միասնաբար իրականացվում է տարին երկու անգամ` սեպտեմբերի 21-ին և մայիսի 28-ի` համապատասխանաբար 1-ին և 3-րդ Հանրապետությունների ծննդյան օրերին:

Նախագծի փուլեր հետևյալն են՝

1. Փուլ I` Բարձունքի ընտրություն: Ուսումնա-հայրենագիտական նախագծին մասնակցում են տարբեր տարիքի սովորողներ՝ 1-12-րդ դասարանցիներ, ծնողներ, ուսուցիչներ և այլն: Ուստի պետք է հաշվի առնել սովորողների տարիքը և հնարավորությունները: Բարձունքի ընտրության գործում հաշվի է առնվում սովորողների տարիքը: Ասենք, օրինակ`1-3-րդ դասարանցիների համար նախատեսում ենք բլուրներ, 5-6-րդ դասարանցիների համար` մինչև 1500-2000մ բարձրության լեռներ, իսկ միջին և ավագ դպրոցի սաներին՝ 2000մ-ից բարձր լեռներ: Առաջարկվող բարձունքներից սովորողների խմբի ղեկավարի օգնությամբ ընտրում են իրենց նախընտրելի բարձունքը, ուսումնասիրում, առցանց քննարկումներ կատարում, որոշում բարձունքը հաղթահարելու ուղիներ, քարտեզագրում և այլն: Այս նախնական փուլի վերաբերյալ նյութերը (և ընդհանրապես նախագծի վերաբերյալ բոլոր նյութերը ) սովորողները տեղադրում են իրենց բլոգներում, ենթակայքերում և «բարձունքի հաղթահարում» էջում:

2. Փուլ II՝ Բարձունքի հաղթահարում, հաշվետվություն: Նախնական փուլից որոշակի տեղեկատվությամբ փորձում են հաղթահարել իրենց նախընտրած բարձունքը: Արշավախմբում կարող են լինել ինչպես կրթահամալիրի, այնպես և քաղաքի, հանրապետության տարբեր մարզերի դպրոցների սովորողներ։ Նախագիծն ունի իր առանձին ենթակայքը, որտեղ էլ մասնակիցները տեղադրում են իրենց նյութերը` ինչպես բարձունքից առաջ, այնպես էլ` հետո: Բարձունքը նվաճելուց հետո արշավախումը և մասնակից սովորողները ներկայացնում է հաշվետվություն, ֆիլմ-պատում, պրեզենտացիա, տեղեկատվական նյութ (տեղանքի նկարագրություն, քարտեզագրում՝ տեղանքի գծագիր ), որը դառնում է յուրովի ուսումնական նյութ մյուս սովորողների համար, ովքեր պատրաստվում են նվաճել այդ բարձունքը:

Արդյունքները: Այս նախագիծը սովորողներին, ինչու չէ նաև մասնակից ծնողներին և ուսուցիչներին, հնարավորություն է տալիս ուսումնասիրել, ճանաչել հայրենիքը հայրենի բարձունքներից: Ինչպե՞ս կարող ենք ճանաչել մեր հայրենիքն առանց ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունների, առավել ևս` բարձունքների: Ի տարբերություն մեր կրթահամալիրում իրականացվող հաճախակի ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունների` բարձունքի նվաճման ժամանակ մասնակիցները դրսևորում են կամքի ձևավորում, կոփվում են, շփումը տարատարիք սովորողների հետ, օգնում են իրար, խոչընդոտները միասնական հաղթահարելու իմացումի հրճվանք են ապրում: Այլ կերպ չես կարող ճանաչել, սիրել ու պահպանել հայրենի ամեն մի փոքրիկ անկյունը: Կարճ և ուղիղ մոտեցում նժդեհյան հայրենաճանաչությանը:

Categories: Հոդվածներ | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....