Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

map_am

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են (տես աղյուսակը):

Հայաստանի Հանրապետության մարզերը

Վարչական մարզեր Մարզայինկենտրոնը
1. Արագածոտնի Աշտարակ
2. Արարատի Արտաշատ
3. Արմավիրի Արմավիր
4. Գեղարքունիքի Գավառ
5. Լոռու Վանաձոր
6. Կոտայքի Հրազդան
7. Շիրակի Գյումրի
8. Սյունիքի Կապան
9. Վայոց Ձորի Եղեգնաձոր
10. Տավուշի Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
  3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:
  4. Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն  10  քաղաքային բնակավայրերի անուններ:
Categories: Հայրենագիտություն 4, Ուսումնական փաթեթ | 3 комментария

Навигация по записям

3 thoughts on “Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

  1. Հարցեր և առաջադրանքներ

    1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:

    Արագածոտն-Աշտարակ
    Արարատ-Արտաշատ
    Արմավիր-Արմավիր
    Գեղարքունիք-Գավառ
    Լոռի-Վանաձոր
    Կոտայք-Հրազդան
    Շիրակ-Գյումրի
    Սյունիք-Կապան
    Վայոց Ձոր-Եղեգնաձոր
    Տավուշ-Իջևան

    2.Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:

    Բաժանվել է մասերի, ոիպեսզի խուսափենք անհարմարություններից: Յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ:

    3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:

    Քաղաքներ-Աբովյան, Մասիս, Աշտարակ, Էջմկածնի, Արտաշատ, Արմավիր, Եղվարդ:

    Գյուղեր-Գեղարդ, գյուղ դավիթաշեն, Ջրվեժ, Զովունի, Փարաքար:

    4. Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն 10 քաղաքային բնակավայրերի անուններ:

    Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ծաղկաձոր, Բյուրական, Աշտարակ, Եղվարդ, Ապարան, Վաղարշապատ, Արագած, Ճամբարակ,Գյումրի:

  2. 1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
    Վարչական մարզեր Վարչական մարզեր
    Աշտարակ
    Արագածոտնի Արտաշատ
    արմավիրի Արմավիր
    գեղարքունիկի Գավառ
    արարատի Վանաոր
    լոռու Հրազդան
    կոտայքի Գյումրի
    Շրակի կապան
    Սյունիքի Գեղարքունիկ
    Վայոց ձորի Իջևան
    ՏԱՎՈՒՇԻ
    2.Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի:Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
    Հայաստանը բաժանվել է մարզերի,որ մարդիկ երկար ճանապարհ չկտրեն և գյուղերի խնդիրներով զբաղվում են գյուղապետերը:

    3.Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:

    Արգավանդ,Հոկտեմբերյան,էջմիածին,Մասիս:

    Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն 10 քաղաքային բնակավայրերի անուններ:

    Լոռի,Տավուշ,Շիրակ,Երևան,Վանաձոր,Սյունիք,Վայոց ձոր,Արարատ,Աշտարակ,Արտաշատ

  3. 1.Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
    Շիրակ-Գյումրի
    Լոռի-Վանաձր
    Տավուշ-Իջևան
    Արագածոտն-Աշտարակ
    Կոտայք-Հրազդան
    Գեղարքունիք-Գավառ
    Արմավիր-Արմավիր
    Արարատ-Արտաշատ
    Վայոց Ձոր-Եղեգնաձոր
    Սյունիք-Կապան
    2.Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
    Հանրապետությունը բաժանվել է մարզերի, որովհետև իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ:
    3.Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:
    Քաղաքներ-Աբովյան, Վաղարշապատ, Արտաշատ, Աշտարակ, Մասիս, Էջմիածին:
    Գյուղեր-Առինջ, Ջրվեժ, Ձորաղբյուր, Մուսալեռ, Պտղնի, Արգավանդ:
    4.Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն 10 քաղաքային բնակավայրերի անուններ:
    Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք, Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք:

    Մերի Թոռունյան
    5-1 դասարան

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....