ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԽՈՇՈՐ ԴԵՄՔԵՐԸ․ Հովհաննես Այվազովսկի, Արշիլ Գորկի, Մարտիրոս Սարյան

innerord-alik untitled

Ելած` օվկիանի անզուսպ ալիքներ,

Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր,

Լեռնանում էին, գոռալով ահեղ,

Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ անեզր ու անվերջ մեջ։

«Կանգնեցեք», գոչեց վըրձինը ձեռքին կախարդ ծերունին հուզված տարերքին.

Ու լուռ, հընազանդ հանճարի ձայնին,

Մութ ալիքները, փոթորկի ժամին,

Կըտավի վրա կանգնած են ահա։

Հովհաննես Թումանյան, «Այվազովսկու նկարի առջև»

Ղրիմի Թեոդոսիա քաղաքի հայկական տոհմիկ ընտանիքում է ծնվել Հովհաննես Այվազովսկին։ Պետերբուրգի գեղարվես­տի ակադեմիան ավարտելուց հետո Այվազովսկին վերադարձավ իր հարազատ քաղաք։ Մինչև կյանքի վերջը Այվազովսկին անդադար աշխատում էր և թողեց մոտ 6 հազար նկար։ Դրանց մեծ մասում պատկերված է ծովը՝ փոթորկուն, խաղաղ, հազարավոր երանգներով։

Գրեթե ամեն տարի Այվազովսկու նկարները ցուցադրվում էին Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերի­կայի խոշոր քաղաքներում կազմակերպվող ցուցահանդեսներում։ Այվազովսկու անունը հռչակված է աշխարհով մեկ։

Այվազովսկին հայտնի է որպես ռուսական արվեստի ներկայա­ցուցիչ, բայց նա միաժամանակ հայ մարդ էր, որը երբեք չօտա­րացավ իր ժողովրդից։ Հայկականությունը մեծ նկարչի համար ոչ միայն մայրենի լեզու էր, միջավայր, այլև ստեղծագործության անսպառ աղբյուր։ Հայաստանի բնությունը պատկերող մի շարք գործեր («Արարատ», «Սևանա լիճ» և այլն) կարևոր դեր են ունեցել հայ բնանկարչության զարգացման համար։ Հայրենասեր նկարիչը ցավով է արձագանքել 19-րդ դարի 90-ական թթ. հայկական կոտորածներին, իր վերաբերմունքը նա արտահայտել է մի շարք կտավներում։

Այվազովսկին Թեոդոսիա քաղաքի և Ղրիմի հայության հովանավորն էր։ Նրա նախաձեռնությամբ Թեոդոսիայում բացվել են պատկերասրահ, թանգարան, գեղարվեստի դպրոց և մշակու­թային այլ հաստատություններ։ Նկարչի տանը հյուրընկալվել և ելույթ են ունեցել հայ մեծ դերասան Պետրոս Ադամյանը, երգահան Ալեքսանդր Սպենդիարյանը և ուրիշներ։

Արշիլ Գորկի — Նյու Յորքի Ուիթնի պատկերասրահում է գտնվում այս հրաշալի նկարը։ Նկարիչը Ոստանիկ Ադոյանն է, որ աշխարհին հայտնի է Արշիլ Գորկի կեղծանունով։ Նա ծնվել է Արևմտյան Հայաստանի
արշիլ

Նկարիչն ու իր մայրը

Վան նահանգի Խորգոմ գյուղում։ Խորգոմը Հայոց ձոր գավառում էր, Վանա լիճ թափվող Խոշաբ գետի հովտում։ Հետաքրքիր է, որ հենց այդ տարածքում՝ Խոշաբի դաշտում է հազարամյակներ առաջ մեր նախահայր Հայկը հաղթել Բելին։

Շատ գեղեցիկ էր ապագա նկարչի ծննդավայրը։ «Մեր գյուղը երփներանգ գույների մի ծաղկավան էր»,- գրում է իր մանկության տարիները Գորկու հետ անցկացրած նրա զարմիկ Ադո Ադոյանը և պատմում, որ ընկուզենու տերևներից թիթեռներ, կրիաներ կտրելը Ոստանիկի սիրած խաղն էր։

1915 թվականը գլխիվայր շրջեց ամեն ինչ։ Իր հազարավոր հայրենակիցների հետ պատանի Ոստանիկը անցնում է Արաքս գետը և հանգրվան գտնում Արևելյան Հայաստանում։ Մի քանի տարի հետո նա հայտնվում է հեռավոր Ամերիկայում։

Տասնամյակներ շարունակ, մինչև իր կյանքի վերջը, Արշիլ Գորկին պահպանեց հայրենի երկրի պատկերը իր հիշողության մեջ։

«Ես մշտապես երազումս տեսնում եմ մեր հայրենիքը, և կարծես իմ մեջ բույն դրած մի հայկական ոգի շարժում է ձեռքս՝ մեր հայրենիքից հեռավոր մի վայրում ստեղծելու Խորգոմում մեր Ադոյան ընտանիքի պարտեզների, մեր սիրած բնության ուրվանկարները, մեր գեղեցիկ Հայաստանը…»։ Այս տողերը քրոջն ուղղված Գորկու նամակներից են։

Հայկական ոգին օգնեց Արշիլ Գորկուն ուժ առնել, հաղթահարել բոլոր դժվարությունները և ստեղծել այնպիսի նկարներ, որոնք հասկանալի ու գրավիչ են բոլոր ազգերի մարդկանց։ Արշիլ Գորկու անունը հայտնի է աշխարհով մեկ։

…Հայաստանի բնությունը անսպառ աղբյուր է: Բավական է վրձինդ թաթախես նրա մեջ, և վրձիններդ կպարեն գույների նվագից. Մի՞թե զարմանալի է, որ Հայաստանն այդքան շատ նկարիչներ է տվել: Ոչ, զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ նրանց չեն ճանաչում հայրենիքի սահմաններից դուրս,- գրում է Գորկին իր նամակներում:

Մարտիրոս Սարյան —  20-րդ դարի հայ կերպարվես­տը շատ նշանավոր դեմքեր է տվել: Նրանք ժողովրդական ճա­նաչում ու հարգանք են ունեցել հայրենի երկրում։ Կան նկարիչ­ներ, որոնց անունը ոչ պակաս հայտնի է եղել նաև հայրենիքից դուրս։ Այդ նկարիչների մեջ իր առանձին տեղն ունի Մարտիրոս Սարյանը։

սարյան

Մարտիրոս Սարյանը ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում։ Այդ փոքրիկ քաղաքն այժմ Դոնի Ռոստով քաղաքի մի մասն է։ Նորնախիջևանցիները ղրիմահայեր են, որ դրանից 100 տարի առաջ վերաբնակվել էին այստեղ։ Ղրիմի Թեոդոսիա քաղաքից էր, ինչպես հայտնի է, նաև Հովհաննես Այվազովսկին։ Այնպես որ, Մարտիրոս Սարյանի պապերն էլ ղրիմահայեր էին։

Սովորելով Մոսկվայում և հաղորդակցվելով ժամանակի ռուս հայտնի նկարիչների հետ՝ Սարյանը կատարելագործում է իր վարպետությունը։ Շուտով երիտասարդ նկարչի աշխատանքները տեղ են գտնում Մոսկվայում, Պետերբուրգում, Փարիզում, Նյու Յորքում և այլ քաղաքներում կազմակերպված ցուցահանդես­ներում։ Առաջին անգամ Սարյանը Հայաստան եկավ 1901 թ., երբ արդեն 21 տարեկան էր։

Ձյունագագաթ, փայլատակող լեռներ, պողպատյա ժայռեր, արագահոս գետերով ձորեր և խորխորատներ, կանաչազարդ բլուրներ, որոնք մեկը մյուսի հետևից շարժվում են դեպի լեռնապարերը և հալվում երկնքի կաթնավունի մեջ։

Հայրենիքի թողած այս տպավորությունները այնքան ուժեղ էին, որ ստիպեցին երիտասարդ նկարչին խոստովանել’ ուսման տարիներին ստացած գիտելիքները շատ քիչ են։ «Պետք է ունենալ սեփական լեզուն,- մտորում էր Սարյանը,- ներքին մղումը ինձ հանգիստ չէր տալիս, ստիպում էր փնտրել. քիչ է ասել փնտրել, այլ գտնել, անպայման գտնել։ Այդ մեծ ճանապարհին ամենից կարևոր ուղենիշն ու կռվանը, իհարկե, իմ Հայաստանն էր»։

Այնուհետև Մարտիրոս Սարյանը բազմիցս այցելեց Հայաստան, իսկ 1921 թ. վերջնականապես հաստատվեց հայրենիքում։ Սար- յւսՆիՆ, ԹամանյւսՆիՆ և Նշանա­վոր այլ մտավորականների հայ­րենիք էր հրավիրել Խորհրդային Հայաստանի ղեկավար Ալեք­սանդր Մյասնիկյանը։ Մարտիրոս Սարյանը դրանից հետո ստեղ- ծագործեց ևս հինգ տասնամյակ, այս անգամ արդեն’ հայրենի հողի վրա։ Այդ ընթացքում նա ստեղծեց հազարավոր նկարներ։

Սարյանի գեղանկարչությունը հայտնի է ողջ աշխարհում։ Նա դարձավ նորագույն ժամանակ­ների հայ մշակույթի խորհրդա­նիշը, ինչպես Արամ Խաչատ­րյանը՝ երաժշտության մեջ, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ շախմա­տային արվեստում։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք Այվազովսկու մասին.
  • որտե՞ղ է ծնվել,
  • որտե՞ղ է սովորել,
  • ի՞նչ թեմաներով է նկարել:
  1. Ո՞րն է Արշիլ Գորկու ծննդավայրը և ի՞նչ դեր ունեցավ այն նկարչի ստեղծագործական կյանքում:
  2. Դիտելով Սարյանի նկարները’ կարո՞ղ եք ասել, թե որ գույներն են գերիշխում: Ի՞նչ ընդհանրություններ եք տեսնում երեք հայ նկարիչների կենսագրության մեջ, ի՞նչ դեր է խաղացել հայրենիքի պատկերը նրանց ստեղծագործություններում:
Реклама
Categories: Հայրենագիտություն | Метки: | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

MSKH Հայրենագիտական ակումբ

... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

%d такие блоггеры, как: