Ուսուցչի տոնը` բարձունքին

download-4

Հոկտեմբերի 1-ին, շաբաթ օրը, Նոր դպրոցի ուսուցիչները Ուսուցչի տոնը` բարձունքին նախագծի շրջանակում արշավելու են դեպի Աբովյանի տարածաշրջան հետևյալ երթուղով՝  Հատիս լեռ-  Պողոս-Պետրոս եկեղեցի:

Շարժվում ենք Նոր դպրոցի մոտից, ժամը 11.00-ին:

Պողոս – Պետրոս մատուռ սրբավայրը մոտավորապես 13-րդ դարի կառույց է, իսկ անցյալ դարի 30-ական թթ-ին վարպետ Գրիգորը երազում տեսնում է եկեղեցու հետքերը եւ շարունակում է այն կառուցել ամբողջովին: Այդ օրվանից Պողոս – Պետրոսը դարձել է ուխտատեղի:

Ամեն տարի Սուրբ Զատիկից երկու շաբաթ հետո ուխտագնացությամբ նշվում է սուրբ Պողոս – Պետրոսի տոնը: Սրբատեղի երկու մատուռները վերանորոգվել են 1969 եւ 1989թթ-ին եւ վերանորոգողները հենց թաղված են մատուռի բակում:

Պողոս – Պետրոսի մասին կա մի հետաքրքիր ժողովրդական ավանդույթ; Պողոսը եւ Պեըրոսը եղբայրներ են եղել: Մի օր նրանք կորցնում են անասունները եւ խորթ մայրը ծեծելով տանից դուրս է վռնդում նրանց: Եղբայրները ընկնելով սարեր ու ձորեր ձայն են տալիս իրար. ՙՊողոս գտա±ր…..Չէ՚, ՙՊետրոս գտա±ր….Չէ՚: Եւ աստված տեսնելով խղճում է եւ սրբացնում նրանց ու այդ օրվանից մատուռները կոչվեցին Պողոս -Պետրոս:

Մասնակիցներ՝

  1. Նառա Նիկողոսյան
  2. Անահիտ Գևորգյան
  3. Արմինե Տեր-Արսենյան
  4. Իվետա Ջանազյան
  5. Անի Մրտեյան
  6. Մարգարիտ Հրությունյան
  7. Տաթև Ստեփանյան
  8. Գայանե Սարգսյան
  9. Աննա Ստեփանյան
  10. Հասմիկ Ղազարյան
  11. Մերի Գրիգորյան
  12. Արմինե Մնացականյան
  13. Անահիտ Հարությունյան
  14. Տաթև Թամազյան
  15. Լիաննա Հակոբյան
  16. Հռիփսիմե Առաքելյան
  17. Զոյա ժամկոչյան
Categories: Ճամփորդություններ, Ֆիլմեր | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....