Վախթան Անանյանի հետքերով…

<<Վախթանգ Անանյան>> — ուսումնա-հայրենագիտական նախագիծ

Դիլիջան եռօրյա ճամբարի նախագծերից մեկը՝ տիար Բլեյանի մոբիլ առաջարկով, <<Վախթանգ Անանյան>> — ուսումնա-հայրենագիտական նախագծի մեկնարկն էր: Փորձեցինք գնալ  Վախթանգ Անանյանի հետքերով…  Նախ գտանք Անանայանների տոհմի ազգակիցներից մեկին, որը աշխատում էր Դիլիջանի Կենտրոնական բանկի <<Գիտելիք հանուն զարգացման>> կենտրոնի գրադարանում:

Այցելեցինք գրադարան, ծանոթացանք տիկին Մարոյի հետ, պատմեց գրադարանի մասին, շրջեցինք Դիլիջանի Թումո կենտրոնում, որտեղ էլ մի փոքրիկ ֆիլմ նկարելու մասին հետաքրքիր դաս արեցինք: Տիկին Մարոն հանձն առավ անձամբ մեզ տանել Վախթանգ Անանայանի ծննդավայր և հայրական տուն: Նա մանրամասն պատմեց գյուղի, գրողի ծննդավայրի, կյանքի մասին (պատումները կներկայացնենք ռադիոյի տեսքով):

Ռադիոլուր — պատասխանատու Հասմիկ Պողոսյան

Վախթանգ Անանայանի հայրական տանը,այժմ ապրում է նրա եղբոր թոռը ՝ Հովհաննես Անանյանը, ծանոթացանք, զրուցեցինք, շրջեցինք բակով մեկ, նկարեցինք տունը:  Վախթանգ Անանյանը ծննդավայրում տուն-թանգարան չունի, չկար նաև գրողի տան վրա ցուցանակ, թե որտեղ է ծնվել և ապրել է գրողը: Տունը բավականին անմխիթար վիճակում էր, տանտերերն էլ ունեին սոցիալական խնդիր, նույնիսկ ամանչեցին, որ մեզ ոչնչով չկարողացան հյուրասիրել: Հովհաննես Անանյանը ցույց տվեց անտառի կողմը, որտեղ գրողի տնկած մրգատու ծառերն էին: Ասում են, որ մինչև հիմա էլ այդ ծառերը բերք են տալիս: Անտառում կար բազմաթիվ հին խաչքարեր, որոնք արդեն կիսով չափ թաղվել էին հողի մեջ: Բաժանվեցինք կրկին հանդիպելու և համատեղ նախագծերով հանդես գալու, աշխատելու պայմանով:

Սա

Հ.Գ. Վախթանգ Անանյանը ծնվել է 1905 թվականի  հուլիսի 26-ին,  Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի թաղամասերից մեկն է)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թվականին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել երկու տարի հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է.

— Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։

 

Categories: Ուսումնական նախագծեր, Ուսումնական փաթեթ, Ֆիլմեր | 1 комментарий

Навигация по записям

1 thoughts on “Վախթան Անանյանի հետքերով…

  1. very interesting

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....