Սերմնահավաք-սերմնացան

13346939_1356454531035269_3099668623642319212_n

Նախագիծը նախատեսված է 4-5-րդ դասարանցիների համար

Ժամկետը՝ շուրջ տարի

Նախագիծը կազմված է երկու փուլից՝ սերմնահավաք և սերմնացան:

Սերմնահավաք փուլ. սեպտեմբեր-հոկտեմբեր

Նպատակը.

  1. Հավաքել դպրոցի և հարակից այգիների ծաղիկների սերմերը
  2. Ճամփորդությունների, արշավախմբերի, արտագնա ճամբարների ժամանակ հավաքել  տարբեր ծաղկի սերմերեր
  3. Մասնագետի օգնությամբ ճշտել բույսի անունը
  4. Սերմերի մշակում, պահպանում
  5. Համացանցից դուրս բերել տեղեկություններ այդ բույսի մասին և կատարել թարգմանություններ
  6. Ճիշտ մաքրել և առանձնացնել սերմերը պարկուճներից, կատարել հաշվարկներա. մեկ բույսից ստացած սերմերի քանակը
    բ. մեկ պարկուճից ստացած սերմերի քանակը
    գ. առողջ և չձևավորված բույսերի հարաբերական հաշվարկ

Սերմացան. փետրվար-ապրիլ

  • Առանձնացնել սերմերը
  • Փոքրիկ ջերմոցների ստեղծում լաբորատոր պայմաններում
  • սերմնացան բակային պայմաններում — ապրիլ ամիս՝ երբ հողի ջերմաստիճանը հասնում է +15 C-ի:

Արդյունքում

  • Կունենանք մեծ քանակությամբ սեփական սերմեր
  • Սովորողները կճանաչեն շրջակա միջավայրի բույսերը, կկարողանան բույսերի սերմերը ճիշտ առանձնացնել և պահպանել
  • Սովորողները սովորում են  բուսերի խնամք սկսած ամենասկզբից՝ սերմից, ինչպես ցանել, որ բույսը (ծաղիկը) ինչ խորությամբ պետք է ցանել, ինչքան ժամանակում կծլի, ջերմաստիճանը և լույսը ինչ նշանակություն ունի բույսի աճի համար, ինչպես պետք է  ջրել, ինչ հաճախականությամբ, ինչպես են տեղափոխում սածիլը և այլն:
  • սերմի կառուցվածքի տիրապետում
  • սովորողների անհատական հետազոտության արձանագրում սեփական բլոգում՝ պատում-ֆոտոշար, տեսանյութ, ռադիոլուր

Նախագծի շրջանակում համագործակցում՝

  • Գագիկ Ներսիսյանի  և  նրա սաների հետ
  • Պարբերական այցեր կրթահամալիրի Ագարակ
Categories: Ուսումնական նախագծեր | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....