«Ժայռ» մարզա-հայրենագիտական 2-օրյա ճամբար. հաշվետվություն

Սևան

Բարձունքի հաղթահարում  , «Ոսումնական աշուն», նոր սովորողների  «Մուտք» Արևելյան դպրոց  նախագծերի շրջանակում սեպտեմբերի 15-16 արշավել և ճամբարել ենք «Ժայռ» մարզա-հայրենագիտական կայանում հետևյալ երթուղով՝

Սևան քաղաք — Երկրագիտական թանգարան — Սևանի Բուսաբանական այգի — Մաշտոցներ բարձունք` բարձունքի հաղթահարում, քայլարշավ — «Ժայռ» մարզա-հայրենագիտական կայան:

Նպատակը — Արևելյան դպրոցի «Մուտք» -ի ճամբարի սովորողների ուսումնա-հայրենագիտական-ճամբար-ճամփորդություն: Ներառում մեր ուսումնական միջավայրին:

Արշավին մասնակցեցին  9 Արևելյան դպրոցի «Մուտք» -ի  սովորող և  10 Արևելյան դպրոցի հիմնական սովորողներ, երկու ուսուցիչ:

Ճամբարը լուսաբանվել է Անահիտ Գևորգյան և Իվետա Ջանազյանի facebook-ն էջերում՝ ֆոտոպատումներ, ուղիղ եթերներ:

Սովորողների հաշվետու պատումները՝

Անցյալ ուրբաթ օրը մի խումբ դպրոցականներով ընկեր Անահիտի և ընկեր Իվետայի հետ գնացինք երկուօրյա ուսումնական ճամփորդության դեպի Սևանալճի ՛՛Ժայռ՛՛ ճամբար:

Սկզբից մտանք Սևան քաղաքի բուսաբանական այգին, ծանոթացանք տարբեր բույսերի, մտանք ջերմոցներ, որտեղ շատ շոգ էր: Շարունակեցինք ճանապարհը, բարձրացանք մի փոքր բլուր, այնտեղից միացանք ուղիղ եթերով մեդիա ուրբաթին և երգեցինք: Հենց մոտեցանք Սևանալճին պայծառ, լավ եղանակ էր: Մենք լողացանք Սևանալճում, բայց ջուրը սառն էր: Լողալուց հետո մի քիչ խաղացինք և հետո գնացինք հաց ուտելու…

Կարսեցյան Միհրան

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ «Մաշտոցներ» անվանումը կապված է Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսի հետ (897-898 թթ.)։ Մաշտոցը (ավազանի անունով Ստեփանոս) ծնվել է 833/4 թվին Եղվարդ գյուղում։ Ուսանել է Մաքենացվոց վանքում և դարձել տեղի միաբան, այնուհետև անցել է «Արտավազդա ապարանք» կոչված ավելի խստակրոն անապատը։ Ապա առանձնանալով՝ 862 թ. եկել է Սևանի կղզու հանդիպակաց՝ վերոնշյալ «Մաշտոցներ» լեռներում ճգնելու…

Անի Բաղդասարյան

Նորեկներին սովորացրեցինք ինչ պետք է անել ճամբարում: Երբ արդեն հացը պատրաստ էր, մենք նախաճաշեցինք և լողացինք…

Արշակյան Արայիկ

Շաբաթ օրը մենք ընկեր Իվետայի և ընկեր Անահիտի հետ գնացել էինք Սևան: Այնտեղ եկել էին հիմնականում նորեկները, իսկ հները եկել էին օգնելու-սովորեցնելու: Մենք այնտեղ մնացինք 2 օր: Սևան գնալու ճանապարհին ընկեր Իվետան մեզ ցույց տվեց տարբեր լեռներ՝ Հատիս, Արա, Արագած, Մեծըփ, Աժդահակ, իսկ Մաշտոցներ բարձունքից Սևանա լիճը շրջապատող լեռնաշղթաները՝ Գեղամա, Արեգունի, Սևանի, Վարդենիսի….

Արմեն Ուլիխանյան

Մի օր ճամբարում 

Մենք գնացել էինք երկօրյա ճամբար: Մեր առաջին կանգառը անտառն էր, այնտեղ մենք խաղացինք և հանգստացանք, որից հետո շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Սևան քաղաք:  Ընկեր Իվետան պատմեց ու ցույց տվեց ճանապարհի աջ և ձախ կողմերում  հանդիպող լեռների մասին: Մենք գնացինք Սևանի բուսաբանական այգի, այնտեղ ես առաջին անգամ տեսա վայրի տանձենի այդ տանձը այդքան էլ նման չէր սովորական տանձին: Մենք հետո ուղևորվեցինք Մաշտոցի բարձունքներ այնտեղ մենք ուղիղ եթերում միացանք հենց այդ պահին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ընթացող մեդիաուրբաթին: Իսկ երբ հասանք տեղ, արդեն բավական մութ էր և պառկեցինք քնելու: Քնեցինք փայտե փոքրիկ տնակներում՝ քնապարկերի մեջ: Մենք առավոտը սկսեցինք մարզանքով, դրանից հետո լողացինք, ջուրը տաք էր և մաքուր: Այնքան մաքուր, որ քարը հեռու նետեիր և չսուզվելով, այլ քայլելով կարող էիր գտնել այդ քարը:

Մենք վերադառնալու ճանապարհին  քայլեցինք դեպի Ծարավ Ջոր մատուռ և ձմերուկ կերանք, ջուր խմեցինք և եկանք Երևան: Ինձ դուր եկավ մեր ճամփորդությունը: Այն տպավորիչ էր և ուսուցողական:  

Աշոտ և Դավիթ Բաղդոյաններ

Մենք հինգշաբթի օրը գնացինք Սևանի Ժայռ լողափ: Այնտեղ շատ հետաքրքիր անցավ. լողացանք, խաղացինք, արշավեցինք: Մենք քնում էինք փոքր տնակներում. առավոտյան արթնանում էինք նախավարժանք անում, հաց ուտում, խաղում և լողում: Հաղթահարեցինք Մաշտոցներ բարձունքը, այնտեղ մենք սուրբ ջուր խմեցինք: Այնտեղից մենք ուղիղ եթեր միացանք մեդիաուրբաթի մասնակիցների հետ: Ետդարձի ճանապարհին մտանք բուսաբանական այգի, տեսանք շատ ծառեր, ջերմոց որտեղ բույսեր էին աճեցնում:

Գրիգորյան Դավիթ

Categories: Հաշվետվություններ, Սովորողների ճամբար | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....