Ճանապարհդ սկսիր ակունքներից

Դեկտեմբերի 30-ին,  Ձմեռ պապիկի թեթև ձեռքով հայտնվեցինք Լոռվա մարզում…

Ես ու Մարիան որոշեցինք Ամանորը սկսել փոքրիկ ուխտագնացությամբ: Հեռու տոնական սեղաններից, փոխադարձ հոգնեցնող այցերից, թոհ ու բոհից…

 

Ընտրեցինք Լոռվա մարզի յոթ եկեղեցիներ՝ սբ. Գրիգոր Նարեկացի, Ախթալա, Սանահին, Հաղպատ, Արդվին, Օձուն, սբ. Հովհաննես մատուռ:

Ալավերդի հասնելուն պես ուսապարկերը թողեցինք Էնգելս թաղամասում գտնվող մեր հյուրատանը ու դեպի քաղաք՝ հայրենաճանաչ թափառումների: Դեբեդի ափով վեր ու վար արեցինք… Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու մոտ տեսանք վերնագիրս հուշող պաստառը… պատահաբար չէր հիշեցումը… պապս՝ մայրիկիս հայրը, լոռեցի էր…

26551716_2191041977576516_236352937_n

Եվ… Հունվարի 8-26-ը մեկնարկող մեր սեբաստացիական ձմեռային ուսումնական ճամբարին մի նոր հայրենագիտական նախագիծ էլ ավելացավ՝ «Սկսիր ճանապարհդ ակունքներից» վերնագրով:

Սկսվեց մեր արկածներով ու անակնկալներով լեցուն օրերը…

Առաջին օրը ճանապարհ ընկանք դեպի Ախթալա… Վանահայրը, որ էլ հույս չուներ, թե ուխտավորներ կգան, զարմանքից քարացած նայում էր մեզ… զրուցեցինք, օրհնվեցինք ու դեպի ճանապարհ…

Երկրորդ օրը՝ 2018-ի առաջին օրը, արշավեցինք դեպի Հաղպատ… Անակնկալ հանդիպում ու ծանոթություն հաղպատցի մեր նոր ընկերոջ հետ… Շատ անգամ էի եղել Հաղպատում, բայց այս այցը տարբերվեց նրանով, որ առաջին անգամ բարձրացանք Զանգակատուն (Զանգակատունը միշտ փակ են պահում… զանգը անտեղի չհնչեցնելու և աստիճանների անապահով վիճակից ելնելով)… ա՜յ քեզ հայրենագիտական նվեր… Մարիան հնչեցրեց Հաղպատավանքի առաջին զանգը… Զանգատականը տեսանք մի թաքստոց, որտեղ վտանգի պահին թաքցնում էին թագավորին կամ հայտնի իշխանավորներին:

Երրորդ օրը Էնգելս թաղամասից ոտքով ճանապարհ մինչև Սանահինի վանքային համալիր: Ցավոք Դեբեդ գետի վրայով անցնող ճոպանուղին էլ չի աշխատում և Աստված գիտի, թե երբ կաշխատեցնեն… Սանահինի միջնադարյան կամրջի վրայով ճանապարհ բռնեցինք դեպի Սանահին կամ տեղաբնիկների լեզվով Սարահարթ (поселок) թաղամաս … Տեղաբնիկ լոռեցիների միամիտ ու զարմացած հայացքների ներքո՝ թե էս երևանցիները, էս տոնական օրով ինչ են կորցրել ժայռերի մեջ (ներքևի քաղաքից մինչև սարահարթ կարճ ճանապարհը ժայռերի մեջով էր անցնում) հասանք Սանահինի վանք:

Վաղը՝ վերադարձի ճանապարհին, պետք է արշավենք դեպի՝ Օձուն, սբ. Հովհաննես մատուռ, Արդվին…

Հ. Գ. — սիրելի սեբաստացիներ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ…

Ու ինչպես կասեր մեծն լոռեցին՝

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով…

 

Categories: Ուսուցչի օրագիր | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....