Ուսումնական Լոռի. 23-25.01.2019

Վանաձոր

Քարտեզագրողներ՝ Արմեն Ուլիխանյան և Հակոբ Աբրահամյան

Եռօրյա մշակութային-ազգագրական-հայրենագիտական ճամբար Վանաձոր:

Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան:

Մասնակիցներ — Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիներ

Ժամանակը — 23.01՝ ժամը 13.00 — 25.01՝ ժամը 18.00

Նպատակ— Ճանաչել, ուսումնասիրել Վանաձորը, որպես պատմամշակութային տարածք: Բլեյան կրթական ցանցի տարածում:

Կրթական փոխանակումներ՝

Թիվ 23 հիմնական դպրոցի հետ

Հայրենագիտական կայաններ-քայլարշավներ-ազգային երգեր և պարեր՝
  • Ապարան՝ Նժդեհի պուրակ
  • Սպիտակ քաղաք՝ սբ.Հովհաննես
  • Վանաձոր՝ Բոլոր քար —  հուշարձաններ (Դուդուկի…), պատմություններ — թթու ջուր — Երկրագիտական թանգարան — Վանաձորի նոր եկեղեցի — Ղարաքիլիսա-Կոտրած եկեղեցի-Դուդուկի հուշարձան
  • Ձմեռային մարզական խաղեր
Նախատեսվում է ուղիղ եթերներ Իվետա Ջանազյանի և Անահիտ Գևորգյանի ՖԲ-ի էջերում, հաշվետու-պատումներ, ֆոտոշարեր սովորողների անհատական ուսումնական բլոգներում:

Անհրաժեշտ է

  • պահեստային հագուստ, քայլքի կոշիկ
  •  գլխարկ-ձեռնոց
  • հեռադիտակ, կողմնացույց
  • ուսապարկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ
  • ջրաման
  • օրապահիկ-բրդուճ
  • անձնական հիգիենայի պարագաներ

Գիշերակաց— Green House հյուրատուն

Դիմավորելու և ուղեկցել ու են Վանաձորի թիվ 23 Հիմնական դպրոցի դասավանդող ` Հայկուշ Լոռյանը և սովորողները:

Նախնական աշխատանքներ՝

Աղայան Մարի

Մալխասյան Ալլա

Ջուլհակյան Սերգեյ

Դադոյան Անջելա

Աբրահամյան Հակոբ

Առաքելյան Ավագ — Մուտք

Ալլա Մալխասյան — Նախահաշիվ և սնունդ

Պարերգեր, ընթերցումներ, հեքիաթներ. համակարգող՝ Անահիտ Գևորգյան

Սոֆի Նահապետյան — Ուսումնական Լոռի. Պարերգեր
Անի Բաղդասարյան — Ուսումնական Լոռի. Հեքիաթներ
23.01
9.OO — Ընդահանուր պարապմունք Արևելյան դպրոցում
1O.3O — Քայլով դեպի Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի
13.00 — Ապարան՝ Նժդեհի պուրակ (ընդմիջում՝ բրդուճներ)
15.00 — Սպիտակ՝ սբ. Հովհաննես
17.00  Ժամանում-տեղավորում Green House հյուրատանը:
19.00 — Ընթրիք
20.00-21.00 — Թումանյանական ընթերցումներ թիվ 23 հիմնական դպրոցի սովորողների հետ
22.00 — Քուն.
24.01
8.30- Վերկաց
9.00- Հիգիենայի ժամ
10.00 — Նախաճաշ
11.00- Ուսումնական պատարագ Ղարաքիլիսա եկեղեցում
12.00- Ընդհանուր պարապմունք, կրթակաան փոխանակումներ Վանաձորի թիվ 23 Հիմնական դպրոցում. Մարգարիտ Դուրգարյան(հայոց լեզվի դասավանդող. վերապատրաստվել է «Մխիթար Սեբաստացի»կրթ.)
14.00 — Ճաշ
15.00 — Վանաձորյան թափառումներ, ֆուտբոլային հանդիպում Վանաձորցի հասկակիցների հետ
19.00 — Ընթրիք
19.30-21.30-  Թումնայանական, Կոմիտասյան շարք. երգ-պար
22.00 — Քուն
25.O1
8.30- Վերկաց
9.00- Հիգիենայի ժամ
10.00 — Նախաճաշ
13.00 — Վանաձորի Կոտրած եկեղեցի, Դուդուկի հուշարձան
17.00 — Վերադարձ
Նախահաշիվ՝
Մեկ անձի համար
Տրանսպորտ — 3000
Գիշերակաց  — 2օրx40OO
Սնունդ — մեկ հոգին, երեք օր — 1OOOx3
Այլ ծախսեր _ 1000 դրամ /հյուրասիրություն-թեյըմպում, կոմունալ և այլ ծախսեր/
Սնունդ
I օր
Ճանապարհային բրդուճներ՝ հաց, պանիր, բանջարային խավիար, բժշկական երշիկ, միրգ, քաղցրավենիք,
Ընթրիք _ Վերմիշելով փլավ, պանիր, մածուն, հաց, աղցան, միրգ, քաղցրավենիք
II օր
Նախաճաշ _ Թեյ, պանիր, հացով ձվածեղ, խտ. կաթ, հաց, կարագ, քաղցրավենիք
Ճաշ _ հավով_ հազարով փլավ, աղցան, թթու, պանիր, բնական կոմպոտ
Ընթրիք — հնդկաձավարով փլավ, պանիր, նրբերշիկ, մածուն, միրգ, քաղցրավենիք
III օր
Նախաճաշ -Թեյ, պանիր, ձու, խտ. կաթ, կարագ, հաց, թթվասեր-կաթնաշոռ, քաղցրավենիք
Ճաշ _ կարտոֆիլով պյուրե, աղցան, թթու, պանիր, հաց, բնական կոմպոտ
Ճանապարհային բրդուճներ՝ հաց, պանիր, բանջարային խավիար, բժշկական երշիկ, միրգ, քաղցրավենիք
ՀԱՇՎԵՏՈՒ ՆՅՈՒԹԵՐ, ՊԱՏՈՒՄՆԵՐ, ՖԻԼՄԵՐ
Արամ Մինասյան
Ավագ Առաքելյան
Կերանք կշտացանք և ուղևորվեցինք Թիվ 23 հիմնական դպրոց։ Այնտեղ մեզ դիմավորեցին՝ Բարեկենդանի շաշ ամուսինը ու կնիկը, Քաջ Նազարը և էլի հերոսներ Թումանյանի հեքիաթներից։ Նրանք մեզ ծանոթացրեցին իրենց դպրոցի հետ։ Մենք մտանք տարբեր դասարաններ, որ տեսն էինք թե ինչպիսի պայմաններում են նրանք սովորում։ Մենք դպրոցը շատ հավանեցինք։ Մենք շրջեցինք քաղաքով և կանգ առանք Դուդուկի արձանի մոտ։ Այնքան գեղեցիկ էր քանդակված Դուդուկը, որ կարծես իրական լիներ…
Անի Շահսուվարյան

Ալլա Մալխասյան

Արթուր Բադալյան

Հաջորդ առավոտյան կրթական փոխանակումներ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցում մեզ դիմավորեցին Թումանյանական շորերով։ Մենք բաժանվեցինք թիմերի եւ ամեն մի թիմ մի դասարան մտավ։ Ես մտա 2-րդ դասարան։Այնտեղ երեխաները շատ լավ էին սովորում։ Ինձ շատ դուր եկավ այդ դասարանը 

Անի Բաղդասարյան

Ամենազվարճալի պահը լոռվա ներկայացումները, ընթերցանությունները, հատկապես Իննայի կարդացածը:

Միքայել Սահակյան

Ճանապարհի աջ կողմում հանդիպեցինք Արա լեռանը, իսկ ձախ կողմում՝ Արագած լեռանը:  Արագածոտնի մարզում մեզ ուղեկցում էր դեբետ գետը:

Նարեկ Սուքիասյան

Լոռվա բարբառներից սովորեցի հետևյալ բառերը՝ հրավմեցեք,  քիրա-քիրիկ:

Լոռեցի իմ ընկերը դարձան՝ Մանեն, Մանուշը և Ինեսա :

Անգելինա Ավետիսյան

Ուսումնականա պատարագներ Հովհաննես, սբ. Հարություն, սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցիներում:

Ամենատպավորիչ պահը, դա  «Անբան հուռիի» բեմադրությունն էր, որը  պատրաստել էին 8-րդ դասարանցիները:

Սոնա-Մարիա Գույումճյան

Նույն օրը երեկոյան մեզ հյուր եկան 23 Հիմնական դպրոցի 8-երրորդ դասարանի սովորողները։ Մենք կարդացինք Թումանյանի հեքիաթները, որովհետև նրա 150-երրորդ ամյակն էր։ 

Հաջորդ առավոտյան կրթական փոխանակումներ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցում մեզ դիմավորեցին Թումանյանական շորերով։ Մենք բաժանվեցինք թիմերի եւ ամեն մի թիմ մի դասարան մտավ։ Ես և իմ ընկերները գնացինք 4-րդ դասարան։Այնտեղ երեխաները տարբեր անիկդոտներ էին սովորում։Եվ մենք նրանց պատմեցինք մեր դպրոցի մասին և թե ինչպես է կառուցված։

Հակոբ Աբրահամյան

Անցանք Ապարան   և  Արագածոտնի մարզերով, որոնց մարզկենտրոններն են՝ Ապարան  և Վանաձոր:

Ապարան նշանակում է առանց պարան կախված Գրիգոր Լուսավորիչի կանթեղ :

Մարի Աղայան

Հաշվետու ֆիլմեր
Սեբաստացիների և Աստղիկ Բլեյանի օրհնությունը Վանաձորի սբ. Աստվածածին եկեղեցում
Categories: Սովորողների ճամբար | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....