Ուսումնական գարուն․ «ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԻ ԿԱԶՄՈՒՄ», ՉԱՓՈՒՄՆԵՐ

is

Մարտի 23_29

Հարգելի սովորողներ գարնանային մեկ շաբաթյա առցանց նախագծային ուսուցման ժամանակ շատ հարմար է կատարել եղանակի չափումներ կամ կազմել սեփական <Եղանակային օրացույց, օրագիրը>-ը։

 «ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԻ ԿԱԶՄՈՒՄԸ»

Մարդկանց կյանքր սերտորեն կապված է բնության սեզոնային փո­փոխությունների հետ: Հնուց ի վեր մարդր նկատել է բնական երևույթների հաճախությունը և դրանց փոխադարձ կապը: Այդ ամենն այնքան կարևոր նշանակություն ունի մարդկանց համար, որ նրանք սկսեցին կազմել «Եղա­նակային օրացույցներ»:

«Եղանակային օրացույցը» բնական երևույթների և եղանակը բնու­թագրող տարրերի սեզոնային փոփոխություններն են տարվա եղանակնե­րի հերթափոխի ժամանակ: Դրանցից են եղանակի փոփոխության նախանշաններր, ցերեկվա տեողությունը, օդի ջերմաստիճանը, տարվա յու­րաքանչյուր ամսվան բնորոշ եղանակային փոփոխությունները և այլն: «Եղանակային օրացույց» կարելի է կազմել յուրաքանչյուր օրվա, շա­բաթվա, ամսվա և տարվա համար:

«Եղանակային օրացույցի» ներածական մասի գլխավոր նշումն օդի ջերմաստիճանի փոփոխության գրանցումն է, ցերեկվա տեողությունր, արևածագը ե մայրամուտը, ինչպես նաև՝ այնպիսի կարևոր պահեր, ինչպի­սիք են օդի առաջին բացասական ջերմաստիճանը, առաջին ձյան գալը և այլն:

Ուրեմն, կատարենք հետևյալ քայլերը՝

  • վերցնում ենք սովորական սենյակային ջերմաչափը և դնում պատշգամբում՝ բաց տարածքում
  • օրվա մեջ, բայց ամեն օր նույն ժամին գրանցում եք ջերմաստիճանի ցուցանիշը (դուք եք ընտրում 3, 4, …. 8 անգամ)
  • հաշվում եք օրվա միջին ջերմաստիճանը
  • հաշվում եք շաբաթվա միջին ջերմաստիճանը
  • գրանցում եք օրվա ամենացածր և ամենաբարձր ջերմաստիճանները
  • նշեք տվյալ օրվա <տրամադրությունը>, արևոտ, ամպամած, անձրևային՝ պայմանական նշանները ինքներդ կազմեք
  • կազմում եք ձեր դիտարկումների աղյուսակ և տեղադրում ձեր բլոգներում

Չափումների աղյուսակի օրինակ

Ամսաթիվ Չափումներ Միջին Բարձր Ցածր Եղանակի տրամադրություն
Օր 1
9.00

13.00

17.00

21.00

Օր 2
9.00

13.00

17.00

21.00

Օր 3
9.00

13.00

17.00

21.00

Օր 4
9.00

13.00

17.00

21.00

Օր 5
9.00

13.00

17.00

21.00

Օր 6
9.00

13.00

17.00

21.00

Օր 7
9.00

13.00

17.00

21.00

Սովորողների աշխատանքներ

Հարություն Մալքոնյան

Արսեն Աղաջանյան

Կարապետ Գյուլնազարյան

Գոռ Ղազարյան

Արթուր Աղաբեկյան

Հարություն Մալքոնյան

Նարե Սարգսյան

Ալեքսանդր Իսրայելյան

Հարություն Մալքոնյան

Դավիթ Միքայելյանց

Հայկ Պապոյան 

Ալեն Աբովյան

Գագիկ Ղազարյան

Նարեկ Սուքիասյան

Լիանա Դոխոյան

Categories: Ուսումնական նախագծեր, Ֆիլմեր | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....