Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

Առցանց-հեռավարի շրջանում են մեր բոլոր կրթական ծրագրերը
Հրաման. 2020թ. մարտի 30-ից ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցի կազմակերպման մասին

Ընտանեկան նախագիծ

Ժամկետը՝ մարտի 30-ապրիլի 10

Համատեղ առաջադրանք Շուշան Ալեքսանյանի հետ:

Նպատակը՝ Գարնանային այս ծաղկման շրջանում ուսումնասիրել և սովորել ծաղկի կառուցվածքն ու նշանակությունը.

Ընթացքը՝ կարդում ենք ստորև ներկայացված նյութը և կատարում առաջադրանքները։

Դաս- տեսազանգերի ժամանակացույց՝

Երկուշաբթի  — 11.OO 4-3

Երեքշաբթի — 11.OO 5-2

Չորեքշաբթի — 11.OO  5-1

Հինգշաբթի — 11.OO 4-1

Ուրբաթ — 11.OO  4-2

Ուշադիր դիտեք նաև տեսաֆիլմը, որտեղ ներկայացնում եմ ծաղկի կառուցվածքը։

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
  6. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են:

Առաջադրանքները տեղադրեք բլոգում, հղումն ուղարկեք i.janazyan@mskh.am էլ. հասցեին:

Սովորողների աշխատանքները

Կարապետ Նշանյան

Յանա Սուքիասյան 

Դավիթ Խուդոյան

Լիանա Դոխոյան

Կարապետ Գյուլնազարյան

Անի Մինասյան

Դավիթ Մեհրաբյան

Վիկտորիա Մինասյան

Կարապետ Նշանյան

Գարիկ Թովմասյան

Գուրգեն Աբրահամյան

Նարեկ Սարոյան

Հրաչյա Աղեկյան 

Սամվել Մանուկյան

Հայկ Աղլամազյան

Արտյոմ Նիկոյան

Նորիկ Գաբրիելյան

Արեն Կարսեցյան

Տիգրան Մեհրաբյան

Լեո Աղաբեկյան

Հովհաննես Գալիկյան

Դավիթ Միքայելյանց

Նարեկ Բեզիրգարյան

Գագիկ Ղազարյան

Արեգ Պարսիլյան

Հայկ Մնացականյան

Սոֆի Ուլիխանյան

Արփի Սահակյան

Ալեն Աբովյան

Ժիրայր Ղարիբյան,

Ժիրայր Ղարիբյան — Ածիկացան

Հաջյան Արեգ

Նազարյան Գայանե

Ալեն Աբվյան. տեսաֆիլմ

Հայկ Հովհաննիսյան 

Եվա Խաչատրյան

Եվա Անթառանյան 

Նարեկ Սուքիասյան 

Ալիսա Փիլոյան

Գարիկ Թովմասյան

Վահագն Գրիգորյան

Հայկ Պապոյան

Մանե Մայիլյան 

Թադէ Անթաբեան

Հայկ Ներսիսյան

Մարկ Մարուքյան

Աշոտ Մուրադյան

Մանե Հովսեփյան

Նարե Արղության

Միսաք Մինասյան 

Ալլա Առաքելյան

Դավիթ Մեհրաբյան

Նարե Հովհաննիսյան

Գարիկ Թովմասյան

Ընտանեկան դպրոց

Նարե Սարգսյան — Ընտանեկան դպրոց, ես սիրում եմ կենդանիներին

Նորիկ Գաբրիելյան

Categories: Հեռավար-առցանց ուսուցում, Ուսումնական փաթեթ | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....