Ամառային ուսումնական-հայրենագիտական բաց ճամբար Արատեսում

Screenshot_20200728-081728~2

Մասնակիցներ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ
Ճամփորդության ժամանակահատվածը՝ օգոստոսի 9-11


Պատասխանատու դասավանդողներ՝ Իվետա Ջանազյան, Սմբատ Պետրոսյան (ներարատեսյան քայլքի և միջավայրի խնամքի պատասխանատու), Անահիտ, Գևորգյան, Մարինե Ամիրջանյան
Նպատակը՝ հայրենագիտական, բնապահպանական, ընթերցողական, մարմնամարզական բաց ճամբար Արատեսի դպրական կենտրոնում։

Մեկնում՝ օգոստոսի 9-ին, ժամը 09:00-ին, Մայր դպրոցից՝

Երթուղին՝ Երևան — Արտաշատ — Երասխ — Զանգակատուն — Արենի — Գետափ — Արատես (քարտեզի վրա նշված է կապույտ գույնով)

Վերադարձը՝ օգոստոսի 11-ին, միչև ժամը 16:00

Կանգառներ— Տիգրանաշենի ոլորաններ՝ Մասիսը դիտակետ, Ելփինի միջնաբերդ, Արփա գետի ափ, Եղեգիս գյուղ՝ քայլք դեպի Զորաց եկեղեցի, Օրբելյանների դամբարան։

Ճամբարի գործունեության ուղղությունները
• Մեղվաբուծության ուսումնասիրություն
• Դեղաբույսերի հավաքում, տեսակավորում մառանում, մուրաբայի պատրաստում

• Միջավայրի խնամքի աշխատանքներ

• Ազգային պարեր, խաղեր Արատեսում
• Լող
• Հայրենագիտություն
• Քայլարշավներ
• Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում (պանիր, մածուն, լավաշ՝ Հերմոնից, պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)

Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 7000 դրամ։

Անհրաժեշտ իրեր
• Քնապարկ
• Թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ
Հիգիենայի պարագաներ’ ախտահանիչ նյութեր
• Արևային գլխարկ, ակնոցներ, արևապաշտպան քսուկ
• Լողազգեստ
• Բրդուճներ, ջուր
• Դիմակ
• աղբի տոպրակ, ձեռնոցներ
• անձնական ճամփորդական սպասք

Կարևոր

• Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
• Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը:

Ճամբարի աշխատակարգ
Օգոստոսի 9
09:00- մեկնում Մայր դպրոցի բակից
11:00` կանգառ Տիգրանաշենի ոլորանների մոտ
12:00` կանգառ Արփա գետի մոտ, թեթև ընդմիջում
13:30-կանգառ Եղեգիս գյուղում, քայլք դեպի Զորաց եկեղեցի
15:30` ժամանում Արատեսի դպրական կենտրոն , տեղավորում, ընդմիջում
16:00` Միջավայրի խնամքի աշխատանքներ, մրգերի հավաքում, մուրաբայի պատրաստում, ներաջատեսյան քայլք
18: 30` ընթրիք
20:00`քննարկում-ընթերցում’ հանրակրթական չափորոշիչներ, ծրագրեր
22:30` քուն

Օգոստոսի 10
08:00` վերկաց, հիգիենա
09:00` նախաճաշ
10: 30` քայլարշավ Խաչոց ձոր, դեղաբույսերի հավաքում, լող
15: 00` վերադարձ, հանգիստ, ճաշի պատրաստություն, ընթերցումներ
16:00՝ճաշ
16:30-18:00 լող, միջավայրի բարեկարգում
18:00`  քննարկում-ընթերցում’ հանրակրթական չափորոշիչներ, ծրագրեր
19:30` ընթրիք
20: 30′ քննարկում -ուսումնառության պայմանագիր, ուսումնական պլան
22:30` քուն

Օգոստոսի 11
08:00` վերկաց, հիգիենա
09:00` նախաճաշ
09: 30՝ միջավայրի խնամքի աշխատանքներ, իրերի հավաքում
12:00 — Քայլարշավ Գողթանիկի ջրվեժ

Վերադարձ մինչև 18.00

Մասնակցիներ

Մուտքի ճամբարականներ

Եվա Սմբատյան 5-րդ դասարան
Աննա Այվազյան 4-րդ դասարան
Աստղիկ Այվազյան 5-րդ դասարան
Էլիզա Այվազյան 9-րդ դասարան
Անահիտ Հակոբյան 4-րդ դասարան
Անահիտ Տիգրանյան 5-րդ դասարան
Էլինա Թագվորյան 5-րդ դասարան

Սեբաստացի ճամբարականներ

Նարինե Հակոբյան 6-րդ դասարան
Մարի Աղայան 6-րդ դասարան
Քնարիկ Ադամյան 6-րդ դասարան
Յանա Սուքիասյան 6-րդ դասարան
Ալլա Ավագյան 5-րդ դասարան
Արեն Ղազարյան 5-րդ դասարան
Մարիա Ջանազյան 1-ին դասարան
Գրիշա Իսախանյան 1-ին դասարան
Դասավանդող ճամբարականներ

Անահիտ Գևորգյան
Իվետա Ջանազյան
Մարինե Ամիրջանյան

ՍմբատՊետրոսյան

Սովորողների հաշվետու նյութեր

Յանա Սուքիասյան

Քնարիկ Ադամյան

Գրիշա Իսախանյան

Արեն Ղազարյան

Մալենա Սահակյան

Անահիտ Տիգրանյան (Մուտք)

ԴԵՊԻ ԱՐԱՏԵՍ 

Իմ նոր դպրոցը կարծեսհրաշքների դպրոց լինի, ինձ  ամեն անգամ մի նոր անակնկալ է մատուցում։ Արատեսի ճամբարը դրանցից մեկն էր ։ Օգոստոսի 9ին ժամը 9:00-ին  ին մենք շարժվեցինք դեպի Արատես, ճանապարհին մենք խաղացինք տարբեր խաղեր, խոսեցինք և ծանոթացանք։ Ճանապարհը այնքան հետաքրքիր անցավ որ նույնիսկ չզգացինք ինչպես հասանք։ Մի քիչ հանգստացանք հետո լողավազանում լողացինք , խաղացինք տարբեր խաղեր։ 

2-րդ օրն ավելի հետաքրքիր անցավ։Մենք առավոտյան ժամը 6-ին արթնացանք  հետո մարզվեցինք , նախաճաշեցինք  և  գնացինք լողավազանում լողանալու, հետո խաղացինք զանազան խաղեր,զբոսնեցինք  Արատեսի ձորում։ Ինձ շատ դուր եկավ տեղանքը ,երեկոները խարույկի մոտ հիասքանչ էր անցնում, մենք երգում էինք, պարում էինք և զրուցում։ 

Հաջորդ օրը  տեսանք մեղուների փեթակները  և հավաքվեցինք,  որպեսզի հետ վերադառդանք։ Տուն դարձի ճանապարհին մտանք Սևանա Լիճ և լողացանք այցելեցինք Սեվանի վանքը, և այդքանով ավարտեցինք մեր հիանալի ճանապարհորդությունը։ 

Categories: Սովորողների ճամբար | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....